Գովազդել և առաջխաղացնել դասընթացները

Սկսեք աշխատել Uteach-ի հետ

Բարի Գալուստ Uteach -ի Օգնության էջ

Uteach-ի օգնությամբ ցանկացած մարդ կարող է ընդամենը մի քանի քայլով ստեղծել ուսուցման սեփական կայքը, ներբեռնել օնլայն կուրսեր և վաճառել դրանք, կազմել հարցաշարեր, վարել բլոգ, ստեղծել live դասեր, կազմել դասացուցակ և այլն։ Այս ամենն անելու համար Ձեզնից չի պահանջվում ոչ մի տեխնիկական գիտելիք։ 

Ձեզ ենք ներկայացնում առաջարկվող քայլերի ուղեցույցը.

1. Ինչպե՞ս գրանցվել կայքում

Մո՛ւտք գործեք https://uteach.am/ կայք և սեղմե՛ք «Գրանցվել», շարունակությունը կարող եք դիտել տեսանյութում կամ կարդալ ստորև:

 

Կայքին ծանոթանալու համար նախ սկսենք գրանցվելուց: Դրա համար ընտրե՛ք գնառաջարկ բաժինը, որտեղ ներառված են մեր բաժանորդագրության պլանները՝ անվճար, ստանդարտ, պրո, բիզնես: Յուրաքանչյուր բաժանորդագրության պլան ունի 14 օր անվճար փորձարկելու հնարավորություն: Իսկ բաժանորդագրության պլանը կարող եք փոխել ցանկացած պահի: 

 

Մուտքագրելով անհրաժեշտ տվյալները՝ անուն-ազգանուն, էլ.հասցե, հեռախոսահամար, մասնագիտություն և գաղտնաբառ, վայրկյանների ընթացքում կստեղծեք Ձեր սեփական կայքը: Չմոռանա՛ք նաև հաստատել էլ.հասցեն՝ անցնելով Ձեր էլ.փոստին հասցեագրված հղմամբ, որպեսզի հայտնվեք Ձեր կայքում:

 

Uteach-ում գրանցվելուց և Ձեր էլ.փոստը հաստատելուց հետո, Դուք կվերահասցեավորվեք Ձեր կայք:


 

Եթե արդեն գրանցված եք՝ կարող եք հեշտությամբ մուտք գործել Ձեր հարթակ՝ սեղմելով «Մուտք» կոճակը և լրացնելով մուտքի էլ․ հասցեն և գաղտնաբառը, որոնք օգտագործել եք գրանցման ժամանակ։


 

Հաթակը, որտեղ Դուք աշխատելու եք, կոչվում է կառավարման վահանակ: Հենց այստեղ եք Դուք տեղադրելու նյութերը, դասընթացները և կիրառելու բազում այլ գործիքներ:


Մուտք գործելուց հետո կտեսնեք Ձեր անունը, սեղմեք դրա վրա, այնուհետև՝ կառավարման վահանակ:

Սկզբում կտեսնեք բոլոր հիմնական և արագ հղումները։

«Իմ կայքը» կոճակը վերահասցեվորում է դեպի Ձեր կայքը, որը տեսնում են կայքի այցելուները:

Նույն արդյունքն է ստացվելու նաև վերևում գտնվող Ձեր տարբեանշանի վրա սեղմելիս:
 

Ուշադրություն դարձրեք թվերին։

 

1․ Այն Ձեզ տանում է դեպի գլխավոր էջի գործիքակազմ, որտեղ կարող եք խմբագրել կայքի տեքստերը, կոճակները, հղումները և այլն:

2․ Այստեղ կարող եք ստեղծել դասընթաց և գտնել դասընթացի հետ կապված գործիքակազմը։ 

3․ Այն Ձեզ հնարավորություն է տալիս ստեղծելու նոր էջեր։

 

 

Ավելի ներքևում Դուք կարող եք գտնել Ձեր՝ արդեն իսկ ստեղծած դասընթացները/լայվ դասերը/էջերը/բլոգի հոդվածները կամ ավելացնել նորերը, ինչպես նաև կարող եք տեսնել, թե քանի դասընթաց է վաճառվել:

 

Այստեղ Դուք կարող եք տեսնել Ձեր՝ վերջերս գրանցված ուսանողներին:





 
 

Կառավարման վահանակ

Այս մասում կբացահայտենք ադմինի տիրույթը կամ կառավարման վահանակը: Առաջինը, որ պետք է անեք՝ ադմինի տիրույթ մուտք գործելն է։

Կառավարման վահանակի բաժիններին կարող եք նաև ծանոթանալ՝ դիտելով տեսանյութը:

 

 

Ցանկանու՞մ եք փոխել կայքի դիզայնը. դա հնարավոր է անել ցանկացած պահի: Պարզապես «Կայքի կոնստրուկտոր» բաժնից ընտրե՛ք «Դիզայն» ենթաբաժինը:


 

Կառավարման վահանակ Uteach


 

Կառավարման վահանակ Uteach


 

Սեղմե՛ք նախադիտում կոճակին՝ հասկանալու համար, թե որքանով է այն համապատասխանում Ձեր պահանջներին։ Անպայման հաշվի՛ առեք այն փաստը, որ դիզայնի վրա ամեն բան փոփոխական է, և Դուք կարող եք ցանկացած դետալ՝ գույներ, նկարներ, տեքստեր և այլն, փոխել կամ ավելացնել նորը։

 

Կարևոր․ գլխավոր էջի դիզայնը փոխելիս հաշվի՛ առեք, որ նախորդ էջի ինֆորմացիան չի կարող տեղափոխվել նոր դիզայնի վրա, և Դուք պետք ձեռքով այն տեղափոխեք նոր էջ։ Դա վերաբերում է միայն գլխավոր էջին։

 

Անցնենք «Կայքի կոնստրուկտոր» բաժնի մյուս՝ «Էջեր» ենթաբաժնին, որտեղ կարող եք ստեղծել նոր էջ կամ խմբագրել արդեն ստեղծված էջերը:

 

Ամենաշատ ուշադրությունը պետք է դարձնել SEO մանրամասներին. դրանք այն տեղեկություններն են, որոնք տեսանելի են որոնողական համակարգերում և նույնիսկ Ձեր կայքէջում: 

 

Նոր էջ ստեղծելու համար մկնիկի ցուցիչը տեղադրե՛ք «ավելացնել նոր էջ» դաշտի վրա: 

 

Կրկին լրացրե՛ք էջի վերնագիրը, կցե՛ք մետա նկար՝ տեղադրելով ֆայլը նշված հատվածում կամ ներբեռնելով համակարգչից (առաջարկվող չափսեր՝1200 x 628 px) և խմբագրե՛ք SEO մանրամասները: 

 

Հնարավորություն ունեք նաև փոխելու էջի կարգավիճակը՝ ակտիվ և ոչ ակտիվ, և տեսակը՝ լենդինգ կամ տեղեկատվական էջ՝ ինչպես ցուցադրված է ստորև: Վերջում պահպանե՛ք և անցե՛ք առաջ:


 

Կառավարման վահանակ Uteach

 

Կառավարման վահանակ Uteach


 Պահպանելուց հետո կհայտնվեք էջի կոնստրուկտորում և կկարողանաք փոփոխել նկարները, տեքստերը, ավելացնել և պակասեցնել բաժինները։


-FAQ

 

Դարձրե՛ք Ձեր կայքէջը յուրաքանչյուր հաճախորդի համար ավելի մատչելի՝ տալով նրանց անհրաժեշտ ճշգրիտ տեղեկատվությունը, հենց այն ժամանակ, երբ նրանք դրա կարիքն ունեն:

 

Կառավարման վահանակ Uteach


 

Սեղմե՛ք «ավելացնել նոր հարց» դաշտի վրա և ստորև տրված օրինակի պես գրե՛ք հաճախորդին հետաքրքրող հարցերն ու պատասխանները:

 

Կառավարման վահանակ Uteach


 

Նկարներ ենթաբաժնում անհրաժեշտ է կատարել երկու պարզ գործողություն՝ ավելացնել լոգո և favicon՝ (16x16 կամ 32x32 չափի, բայց ոչ ավելի մեծ վեբ կայքի պատկերակն է) ընտրելով նկարը համակարգչից: Պահպանե՛ք փոփոխությունները:

 

Կառավարման վահանակ Uteach
 

Ինչպես տեսնում եք, Դուք հնարավորություն ունեք «Մենյուի կառավարիչ» բաժնում հեշտությամբ ավելացնել նոր էջ կամ փոխել մենյուի կառուցվածքը: 

 

Նախ ընտրե՛ք մենյուն, որը ցանկանում եք խմբագրել (գլխավոր մենյու կամ ներքևի մենյու): Իսկ կառուցվածքը փոխելու համար տեղադրե՛ք մենյուի յուրաքանչյուր մասնիկ (բառ) Ձեր նախընտրած հերթականությամբ։ 
 

Նույնկերպ կարող եք ստեղծել բացվող մենյու(dropdown)՝ նոր ենթաբաժինները տեղադրելով ցանկացած պատուհանի ներքևում:

Կարող եք փոփոխություններ կատարել նաև Ձեր մենյուի կառուցվածքում՝ սեղմելով «ավելացնել նոր էջ» դաշտի վրա կամ ջնջել ավելացված էջերը՝ սեղմելով ✅ նշանի վրա:

 

Կառավարման վահանակ Uteach


 

Էլ.հասցեի կարգավորումներ ենթաբաժնում կարող են ծանոթանալ ավտոմատ հասցեագրվող նամակների բովանդակությանը: 
 

Սրանք փոփոխական կոմպոնենտներ են, որոնց տեղերը կարող են փոփոխվել նամակում՝ ըստ Ձեր տեքստի: {{student_name}}, {{admin_name}}, {{website_name}}: 

 

Կախված, թե որ բաժնում եք ցանկանում փոփոխություններ ավելացել, ընտրե՛ք նախընտրած բաժինը( գրանցում, գաղտաբառի վերականգնում, կարգավիճակի փոփոխություն, դասընթացներ կամ թեստ) և նամակի բովանդակություն հատվածում կատարե՛ք Ձեր ցանկացած փոփոխությունները՝ խմբագրելով տեքստը:
 

Օրինակ՝ դասընթացը գնելու դեպքում ուսանողը կստանա նմանաբովանդակ նամակ:

 

Հարգելի՛ {{name}},
Շնորհակալություն այս դասընթացն ընտրելու համար՝ {{course_name}}

Վստահ եմ՝ այն կօգնի բարելավել Ձեր գիտելիքները և ձեռք բերել նոր հմտություններ, որոնց շնորհիվ հեշտությամբ կհաղթահարեք հետագա մարտահրավերները…


 

Մնացած օրինակներին կարող եք ծանոթանալ հենց կայքէջի էլ.հասցե կարգավորումներ բաժնում:

 

Կառավարման վահանակ Uteach


 

«Բլոգ» բաժնում հնարավորություն ունեք ավելացնելու և թարմացնելու հոդվածներ: 

 

Նախ մկնիկի ցուցիչով ընտրե՛ք «ավելացնել նոր հոդված» հատվածը, մուտքագրե՛ք վերնագիր, հրապարակման ամսաթիվ, հեղինակ, կարգավիճակ, օպտիմալացված URL, բովանդակություն, SEO մանրամասներ և ավելացրե՛ք նկար: Պահպանե՛ք և անցե՛ք առաջ:

 

Կարևոր․ URL-ը Ձեր էջ տանող հղումն է։ Այն պարտադիր պետք է գրված լինի լատինատառ։ 

 

Նկատե’ք, որ հոդվածի վերնագիրը գրելիս՝ համակարգն ավտոմատ լրացնում է ավտոմատացված URL դաշտը։ Կարող եք այդպես էլ թողնել, բայց ցանկության դեպքում հնարավոր է փոխել այն։


 

Կառավարման վահանակ Uteach


 

«Վաճառքներ բաժնում» դուք կարող եք տեսնել Ձեր կայքի միջոցով կատարված գնումները՝ գնորդի անուն ազգանունը, դասընթացի անվանումը, որը գնել է այդ օգտատերը, արժեքը և ամսաթիվը։

 

Կառավարման վահանակ Uteach

 


 

Հաջորդը «վճարման կարգավորումներ» բաժինն է: 

 

Այստեղ Դուք կարող եք տեսնել Ձեր ընթացիկ վճարային փաթեթը, փոփոխել պլանը, տեսնել բոլոր պլանները, ավելացնել վճարման եղանակ և տեսնել վճարումների պատմությունները: 

Պլանը փոխելու համար սեղմե՛ք տվյալ հատվածի վրա և հեշտությամբ թարմացրե՛ք վճարային պլանը ցանկացած պահի(անվճար, ստանդարտ, պրո, բիզնես):

 

Կառավարման վահանակ Uteach


Ընդհանուր կարգավորումներ բաժնում կարող եք փոփոխել Ձեր կայքի լեզուն, ավելացնել և հեռացնել կոնտակտային տվյալներ, ավելացնել տարբեր տեսակի կոդեր և այլն:
 

Կայքի լեզուն փոփոխելու համար հասանելի լեզուներից ընտրե՛ք անգլերեն, ռուսերեն կամ հայերեն տարբերակը և պահպանե՛ք փոփոխությունը՝ ինչպես ցույց է տրված նկարում: 

 

Նույն քայլերը պահանջվում է կատարել նաև կոնտակտային տվյալներ, header scripts, footer scripts ենթաբաժիններում: Խմբագրեք հասցե, էլ.հասցե, հեռախոսահամար, սոցցանցերի հղումներ և այլ անհրաժեշտ տվյալներ: Պահպանե՛ք և անցե՛ք առաջ:

 

Կառավարման վահանակ Uteach

 

Հաջորդիվ «Դոմեն» ենթաբաժինն է, որտեղ կարող եք տեսնել Ձեր կայքի դոմենը կամ ավելացնել նորը՝ մուտքագրելով և այնուհետև պահպանելով այն:

 

Կառավարման վահանակ Uteach


 

Պահպանելուց հետո կհայտնվի ինֆորմացիա այն մասին, թե ինչ գործողություններ է անհրաժեշտ լինելու անել, որպեսզի Ձեր կցած դոմենն աշխատի։ Անպայման հետևե’ք և իրականացրե’ք դրանք։

 

Վճարման բաժնում կարող եք ընտրել վճարման եղանակ` Ձեր ծառայությունների համար, կախված նրանից, թե որ տարբերակից եք ուզում օգտվել, մուտք գործեք PayPal կամ AmeriaBank՝ սեղմելով Ձեր ցանկացած պատուհանի վրա և լրացնելով համապատասխան դաշտերը։

 

Կառավարման վահանակ Uteach
 

«Հաղորդագրություններ» ենթաբաժնում երևում են այն նամակները, որոնք օգտատերերը գրել են Ձեզ՝ Ձեր կայքի «Կապ մեզ հետ» էջի միջոցով: Բացի այստեղ երևալուց, Դուք ստանում եք նաև ծանուցում։ Ուշադրությո՛ւն դարձրեք կայքի վերևի աջ անկյունում գտնվող զանգակին։ 

 

Կառավարման վահանակ Uteach

 

Այս ենթաբաժնում կծանոթանաք «պրոմո կոդերի» հետ և կստեղծեք նորերը: Նոր պրոմոկոդ ստեղծելու համար սեղմե՛ք աջ անկյունի «ստեղծել նոր պրոմոկոդ» կոճակին, ընտրե՛ք տեսակը(գումարային զեղչ, թե տոկոսային զեղչ), մուտքագրե՛ք զեղչվող գումարի կամ տոկոսի չափը: 

 

Ընտրե՛ք այն դասընթացը, որի համար ստեղծվել է պրոմո կոդը։ Դասընթացը գնելիս ուսանողները հնարավորություն կստանան մուտքագրելու այն: Որևէ դասընթաց չընտրելու դեպքում պրոմոկոդը հասանելի կդառնա բոլոր դասընթացների համար: 

 

Կառավարման վահանակ Uteach



 

Օգտատերեր

Օգտատերեր 

 

 

Այս բաժնում Դուք կարող եք գտնել կայքի օգտատերերի ցուցակը, ավելացնել նոր օգտատերեր, ստանալ ուսանողների մասին տեղեկատվություն և բաժանել նրանց խմբերի:

 

«Օգտատերեր» բաժինը բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից.

 

  • ուսանողներ
  • ադմիններ
  • հեղինակներ
  • խմբերը

 

Ուսանողները՝ Ձեր դասընթացների/լայվ դասերի գնորդներն են, ովքեր Ձեր կայքում հաշիվ ունեն :

 

Ադմինները կարող են լինել երկու տեսակի.

 

1-ին ադմինը կայքի ստեղծողն է՝ առաջնային ադմին։

 

2-րդ ադմինիստրատորները կամ ադմինիստրատորի աստիճան ունեցող օգտատերերը այն մարդիկ են, ում հիմնական ադմինները տվել են նույն հնարավորությունները։ Այս դեպքում ադմինն ունի բոլոր հնարավորությունները բացառությամբ հիմնական ադմինիստրատորին հեռացնելուց։
 

Ադմինները կարող են՝

 

  • մուտք ունենալ կայքի բոլոր տվյալներին,
  • ավելացնել/ջնջել ադմինիստրատորի աստիճան ունեցող օգտատերերին, ուսանողներին և հեղինակներին
  • ավելացնել/ջնջել դասընթացներ/թեստեր/լայվ դասեր
  • ստեղծել վկայականներ
  • տեսնել կայքի վաճառքները
  • մուտք ունենալ վճարման կարգավորումներին, ավելացնել վարկային քարտեր և այլն:

 

Հեղինակները կարող են՝

 

  • ավելացնել ուսանողներին,
  • ստեղծել խմբեր,
  • Ստեղծել դասընթացներ/թեստեր/լայվ դասեր, ջնջել միայն իրենց ստեղծածը 
  • ավելացնել նոր էջեր,
  • ավելացնել FAQ,
  • ստեղծել և ջնջել բլոգային հոդվածներ,
  • տես՝ «Հետադաձ կապ» հաղորդագրությունները,
  • ստեղծել կտրոններ

 

Ուսանողներ

Ուսանողներ բաժնում հայտնվում են այն մարդիկ, ովքեր գրանցվում են Ձեր կայքում։ Այստեղ հավաքվում են նրանց անձնական տվյալները։ Դուք կարող եք ջնջել, ինչպես նաև ավելացնել նոր ուսանողների: Կայքում կարող եք ավելացնել ուսանող՝ հետևելով տեսանյութի ցուցումներին կամ կարդալով ստորև:

 


Ընտրելով բաժիններից ցանկացածը՝ կտեսնեք անդամի անուն-ազգանունը, էլ. հասցեն և այլ տվյալներ: Յուրաքանչյուր ենթաբաժնում նոր անդամներ ավելացնելու հնարավորություն ունեք(համապատասխանաբար՝ ավելացնել ուսանողներ/ադմիններ/հեղինակներ): 

Նոր ուսանող ավելացնելու դեպքում: Սեղմե՛ք «ավելացնել նոր ուսանող» կոճակը: Այստեղ ունեք 2 տարբերակ՝ անհատապես և CSV ֆայլ ներբեռնելով: 

 

Անհատապես լրացնելու համար գրում ենք ուսանողի անուն-ազգանունը, էլ.փոստը և գաղտնաբառը: Պահպանելուց հետո տվյալ ուսանողն իր էլ.փոստի հասցեին ստանում է նամակ այն բովանդակությամբ, որ նա գրանցվել է Ձեր կայքում: Այնուհետև «Իմ պրոֆիլը» բաժնում նա կարող է փոխել իր գաղտնաբառը:

 

Իսկ եթե ունեք նախօրոք հավաքած բազա, միանգամից ներբեռնե՛ք CSV ֆայլ և միանգամից բոլորը կունենան իրենց պրոֆիլները: Համակարգը ավտոմատ բոլորի համար կստեղծի պրոֆիլ և նրանց էլ.փոստի հասցեներին կուղարկի նամակ՝ համապատասխան բովանդակությամբ:

 

Օգտատերեր Uteach

 

Գործողությունների մասում կարող եք․

 

  1. խմբագրել ուսանողի հաշիվը
  2. տեսնել այն դասընթացները, որոնք ուսանողները գնել կամ գրանցվել են
  3. տեսնել ուսանողի գնած կամ գրանցված լայվ դասերը
  4. ջնջել ուսանողի պրոֆիլը

 

 

Երբ խմբագրեք ուսանողի արդեն ստեղծված հաշիվը, այն կունենա հետևյալ տեսքը․

 

 

 

Դուք կարող եք հեշտությամբ փոխել աշակերտի ադմինիստրատիվ հնարավորությունները՝ սեղմելով դերի վրա, այնուհետև` թարմացում։

 


 

Ուսանողին ավելացնելու համար արդեն ստեղծված խմբում, պետք է հետևել ցուցադրված քայլերին և թարմացման կոճակին սեղմել։

 


 

Ադմին

Այս բաժնում Ձեր կայքի ադմինի անձնական տվյալներն են։

 

 

Նոր ադմին ավելացնելու համար ընտրում եք համապատասխան ենթաբաժինը, այն համալրելու համար սեղմում եք ավելացնել կոճակը, մուտքագրում անուն-ազգանուն, էլ.հասցե, հեռախոսահամար, մասնագիտություն և գաղտնաբառ, ցանկության դեպքում նաև լուսանկար ու բովանդակություն և պարզապես պահպանում:

Ադմինիստրատորն ունի նույն հնարավորություններն, ինչ Դուք, բացառությամբ՝ ջնջելու հիմնական ադմինիստրատորին:

Այստեղ հարկավոր է լրացնել բոլոր անհրաժեշտ դաշտերը:

 

 

Բացի այդ, ունեք հնարավորություն՝

 

  • տեսնել ադմինիստրատորի հրապարակված դասընթացները,
  • տեսնել ադմինիստրատորի հրապարակված թեստերը,
  • խմբագրել ադմինիստրատորի էջը

Հեղինակներ

Այս բաժնում ավելացնում եք հեղինակներին, ում մասին ինֆորմացիան հայտնվելու է հոդվածի վերջում նկարի, անվան և մասնագիտության տեսքով, ինչպես նաև դասընթացի էջում՝ նկարի, անվան, մասնագիտության և հեղինակի մասին պատմող մի քանի տողի տեսքով։ 

Նոր հեղինակի էջ ավելացնելու համար` սեղմեք «Ստեղծել նոր հեղինակ» կոճակը:


Լրացրեք պահանջվող տվյալները

Հեղինակի էջը կհայտնվի, երբ ընտրեք նրան որպես դասընթացի հեղինակ կամ որպես լայվ կոնֆերանսի բանախոս։


Հեղինակներ բաժնում յուրաքանչյուր հեղինակի անվան դիմաց կարող եք տեսնել վերջինիս՝

 

  • հրապարակած դասընթացները
  • հրապարակած թեստերը
  • ստեղծած էջերը
  • ջնջել հեղինակի էջը

 

 

Հեղինակի դերը փոխելու համար սեղմեք խմբագրել կոճակը և ընտրեք այլ դեր հեղինակի համար:

 

 

Դերի փոփոխության դեպքում դուք կստանաք ծանուցում կայքի և էլ․ փոստի միջոցով։

 


 

Խմբեր

Ձեր ուսանողների գործունեությունը կազմակերպելու համար կարող եք հեշտությամբ ստեղծել խմբեր: 

 

Այսպիսով, սեղմեք «Ստեղծել նոր խումբ» կոճակը:


 

Գրեք խմբի անվանումը։


 

 

Այնուհետև՝ կատարեք հետևյալ գործողությունները.

 

  • Տես` խմբի անդամներին,
  • Խմբագրել խմբի անունը,
  • Ջնջել խումբը:

 

Դուք կարող եք տեսնել խմբի անդամներին՝ սեղմելով «Ուսանող» կոճակին: 

Այստեղից Դուք կարող եք «Ավելացնել նոր անդամներ» Ձեր խմբին:

 


 

Ստեղծել և խմբագրել վիդեոդասեր

Կայքում վերջնական գրանցվելուց ու բոլոր կարգավորումները տալուց հետո կարող եք անցնել ամենահաճելի գործընթացին՝ դասընթաց ստեղծելուն: 

Ընտրե՛ք կառավարման վահանակից «Ստեղծել նոր դասընթաց» ենթաբաժինը: Ստորև տեղադրված տեսանյութում կարող եք տեսնել բոլոր քայլերն անբողջությամբ:

Դե՜ ինչ, եկե՛ք միասին սկսենք և Դուք կհամոզվեք, թե դա ինչ հեշտ է:

Ստեղծել և խմբագրել վիդեոդասեր Uteach

Վերևում նշված 5 քայլերի միջոցով էլ կստեղծեք Ձեր դասընթացը: Ստեղծել նոր դասընթաց ենթաբաժնում լրացրե՛ք դասընթացի հիմնական տեղեկությունները՝ համալրելով վերնագրի դաշտը և դասընթացի նկարագրություն հատվածը: 

Չմոռանա՛ք նաև նկար կցելու մասին, որը պետք է լինի 760x420px: 

 

Համակարգչից վերբեռնելու համար մկնիկի ցուցիչով սեղմե՛ք տվյալ հղմանը, ներբեռնե՛ք նկարը կամ տեղադրե՛ք ֆայլը նշված հատվածում:

 

Ստեղծել և խմբագրել վիդեոդասեր Uteach
Նախքան հաջորդ քայլին անցնելը համոզվե՛ք, որ լրացրել եք «ընտրեք հեղինակ» դաշտը:

Պրոֆիլի բացակայության դեպքում սեղմե՛ք «ստեղծել հեղինակի պրոֆիլ» հղման վրա: Մուտքագրե՛ք անուն-ազգանուն, էլ.հասցե, հեռախոսահամար, գաղտնաբառ, մասնագիտություն, ավելացրե՛ք նկար և լրացրե՛ք բովանդակություն դաշտը՝ ինչպես ցույց է տրված ստորև: 

Հեղինակի պրոֆիլը հաջողությամբ ստեղծելուց հետո արդեն կարող եք ավելացել՝ սեղմելով թարմացման կոճակին և ընտրելով հեղինակին:

 

Ստեղծել և խմբագրել վիդեոդասեր Uteach

Ստեղծել և խմբագրել վիդեոդասեր


Երկրորդ քայլում ավելացնում ենք դասընթացի տեսանյութերը և ֆայլերը, դրանք դասակարգում ըստ բաժինների։ 

Դասընթացին նոր բաժին ավելացնելու համար մկնիկի ցուցիչով սեղմեք ներքևի ձախ հատվածում տեղադրված «ստեղծել բաժին» հղմանը, որտեղ կարող եք վերբեռնել անսահմանափակ թվով վիդեոդասեր, կցել ֆայլեր և թեստ։ 
 

Դասընթացը պետք է պարունակի առնվազն 1 բաժին։ 

 

 

Ստեղծել և խմբագրել վիդեոդասեր Uteach
 

Նոր բաժին ստեղծելուց հետո նախ լրացրե՛ք վերնագրի դաշտը և պահպանե՛ք:

 

Ստեղծել և խմբագրել վիդեոդասեր Uteach

Հիմա արդեն կարող եք հեշտությամբ ավելացնել տեսանյութ, ֆայլ կամ տեքստ՝  մուտքագրելով պահանջվող ինֆորմացիան: Ի դեպ, տեսանյութերը կարող եք տեղադրել՝ և՛ ներբեռնելով համակարգչից և՛ այլ տեղից հղում դնելով: 

 

Եթե նույնիսկ տեղադրված դասընթացը վճարովի է, հնարավորություն ունեք համապատասխան կարգավորումը տալով ողջ դասընթացից ինչ-որ հատված դարձնել անվճար:

 

Ստեղծել և խմբագրել վիդեոդասեր Uteach
 

 

Երրորդ քայլում կարող եք ավելացնել արդեն ստեղծված թեստերը կամ ստեղծել նորը։

Դուք կարող եք փոխել թեստի անունը այս դասընթացի համար,այն չի փոխի թեստի սկզբնական անունը:

Այստեղից կարող եք նաև ընտրել Ձեր դասընթացի հավաստագիրը, եթե ունեք (ըստ ցանկության)։


Չորրորդ քայլում սահմանե՛ք դասընթացի մեկանգամյա արժեքը՝ սեղմելով համապատասխան դաշտի վրա: Երբ ուսանողը կատարի վճարումը, դասընթացը կդառնա հասանելի ընդմիշտ կամ վերջին պատուհանում Ձեր նշած օրերի քանակով: Դուք հնարավորություն ունեք նաև անվճար դասընթաց տեղադրել, որը հասանելի կլինի Ձեր կայքի բոլոր այցելուների համար:

 

Ստեղծել և խմբագրել վիդեոդասեր Uteach


 

Վերջին «կարգավորումներ» բաժնում «սևագիր» ընտրելու դեպքում ուսանողները չեն կարող տեսնել և գնել տվյալ դասընթացը, սակայն այն հասանելի կլինի Ձեզ համար կառավարման վահանակում կարող եք դեռ փոփոխությունները կատարել: 

 

«Հրապարակվածը» նշելու դեպքում ուսանողները կարող են գնել և տեսնել տվյալ դասընթացը կայքում: 

 

Իսկ հիմա անհրաժեշտ է մի քանի SEO մանրամասներ խմբագրել, որոնք թույլ կտան Ձեր դասընթացը դարձնել ավելի տեսանելի որոնողական համակարգերում:

 

Այն իր մեջ ներառում է՝

 

  • Մետա վերնագիրը, որը Ձեր էջի վերնագիրն է՝ տեսանելի որոնողական համակարգում:
  • Ձեր էջի կարճ նկարագրությունը մեկ-երկու նախադասությամբ, որը կրկին երևալու է որոնողական համակարգում (Google, Yandex և այլն)։
  • Բանալի բառերը, բառակապակցություններն ու երբեմն նախադասությունները, որոնք ենթադրաբար մարդիկ կփնտրեն տարբեր որոնողական համակարգերում՝ Ձեր դասընթացը գտնելու ակնկալիքով։

 

Ստեղծել և խմբագրել վիդեոդասեր Uteach

Իսկ վերջին «ուղարկել ծանուցում» հրահանգը նախատեսված է, երբ օրինակ դասընթացում ունեք փոփոխություն և ցանկանում եք ուսանողներին նույնպես տեղեկացնել այդ մասին: Եթե ակտիվացնեք այն, ծանուցում կգնա ուսանողներին, որ օրինակ տվյալ դասընթացը փոփոխվել է: 

 


 

Այստեղ կարող եք տեսնել նաև «Ջնջել դասընթացը» կոճակը: 

 

Հաշվի առեք, որ Դուք չեք կարող ջնջել դասընթացը, որն արդեն գնվել է առնվազն մեկ ուսանողի կողմից:
 

Շնորհավորում ենք, գրեթե ամեն ինչ պատրաստ է: Իսկ վերջում պարզապես կայքի աջ անկյունում տեղադրված նախադիտում կոճակով կարող եք տեսնել Ձեր կայքի նախնական տիպը: Համոզվելուց հետո, որ ամեն ինչ կարգին է, սեղմե՛ք հրապարակել կոճակը:  Վե՜րջ:

 

 

Ստեղծել և խմբագրել թեստեր

Ժամանակն է անցնել արդեն մյուս բաժնին, որի առկայությամբ էլ ավելի կհեշտացնեք դասավանդման ձեր փորձը՝ ստեղծելով թեստեր և այն հաղթահարած ուսանողներին ավտոմատ կերպով տրամադրել հավաստագրեր։

 

Եթե դեռևս բազայում առկա թեստեր չունեք, ստեղծե՛ք նորը՝ ընտրելով համապատասխան կարգավորումները՝ ինչպես ստորև տրված օրինակում:


 

Ստեղծել և խմբագրել թեստեր Uteach


 

Ստեղծել և խմբագրել թեստեր Uteach


 

Նախ սեղմե՛ք «Ստեղծել նոր թեստ» հղմանը և հերթականությամբ լրացրե՛ք բոլոր դաշտերը՝ վերնագիր, նկարագրություն, կոճակներ: Թեստը հնարավորություն է տալիս նաև ավտոմատ կերպով ընտրել ճիշտ պատասխաններն ու ավարտելուց անմիջապես հետո տեսնել արդյունքը: 

 

Եթե ուշադրություն դարձնեք կոճակներին, ապա կտեսնեք, որ «ավտոմատ ստուգում» տարբերակը ընտրելիս դուք չեք կարողանա ներառել այնպիսի հարց, որն իրենից ակնկալում է երկար կամ կարճ պատասխան, այսինքն՝ երբ ուսանողը պետք է ինքնուրույն գրի հարցի պատասխանը: 

 

Այդ դեպքում համակարգը չի կարող ստուգել և ավտոմատ ցույց տալ պատասխանները: 

 

Այնպես որ, եթե ցանկանում եք ներառել այնպիսի հարց, որին պետք է ուսանողն ինքնուրույն պատասխանի և ոչ թե ընտրի եղածներից, ապա այդ կոճակը անջատե՛ք: 

 

Մեկ հարց ընտրելու դեպքում յուրաքանչյուր էջին կերևա ընդամենը մեկ հարց, հակառակ դեպքում մնացած բոլոր հարցերը հերթականությամբ կհայտնվեն մեկ էջի վրա: 

 

«Տեսանելի» կոճակն ակտիվացնելու դեպքում Ձեր թեստը կերևա նաև կայքի թեստեր բաժնում, հակառակ դեպքում այն կկարողանաք կցել միայն վիդեոդասերին:

 

Թեստին կարող եք նաև սահմանել տևողություն՝ նշելով, թե քանի րոպե եք ուզում այն ակտիվ մնա: Եթե չեք ցանկանում սահմանել հստակ ժամանակահատված, ապա կարող եք անջատել այս կարգավորումը: Այսքանը պահպանե՛ք և անցեք առաջ: 

 

Հաջորդիվ մուտքագրե՛ք հարցն ու ընտրե՛ք պատասխանի տեսակը: Եթե նախորդ էջում նշել եք թեստի ավտոմատ ստուգման տարբերակը, ապա այս էջում կունենաք պատասխանը ընտրելու 4 տարբերակ միայն՝ ընտրովի, մեկ ճիշտ պատասխանի ընտրությամբ, բացվող կամ նկարի ընտրությամբ: Ընտրե՛ք Ձեզ հարմար տարբերակը, լրացրե՛ք հարցերն ու պատասխանները, անպայման նաև նշե՛ք ճիշտ տարբերակը:

 

Ստեղծել և խմբագրել թեստեր Uteach

 

 

Կարգավորումներ բաժնում ընտրում ենք՝ արդյոք պետք է հրապարակել թեստը, թե պահպանել սևագիր տարբերակով: Վերջինս ընտրելու դեպքում՝ թեստը իրական կայքում չի երևա, այն միայն կպահպանվի Ձեր կառավարման վահանակում: Կամ էլ կարող եք հրապարակել և վերջում, իհարկե, լրացնել SEO մանրամասները՝ վերնագիր, նկարագրություն և բանալի բառեր: Չնայած որ սրանք պարտադիր դաշտեր չեն, բայց անպայմա՛ն լրացրեք, քանզի դրանք շատ կարևոր են՝ որոնողական համակարգերում բարձր դիրքեր գրավելու համար: 

 

Ստեղծել և խմբագրել թեստեր Uteach


 

Կարող եք նաև դիտել տեսանյութը:

Ստեղծել և խմբագրել հավաստագրեր

 

Հավաստագիրը ստեղծվում է վիդեոդասերին կցված թեստը բարեհաջող ավարտած ուսանողներին տալու համար (համակարգն ավտոմատ գեներացնում է այն)։ 

Դրա համար սեղմե՛ք ձախ մենյույում «Դասընթացներ-հավաստագրեր» հղմանը, այնուհետև վերևի աջ մասի «Ստեղծել նոր հավաստագիր» կոճակին:

 

Ստեղծել և խմբագրել հավաստագրեր Uteach

 

Մուտքագրե՛ք բոլոր անհրաժեշտ տվյալները՝ լոգոն(որը պարտադիր պետք է լինի թափանցիկ ետնաֆոնով), այնուհետ նշե՛ք, թե ինչի համար է տրվում հավաստագիրը(օրինակ՝ հաջողությամբ ավարտել է տվյալ դասընթացը )և ում կողմից է տրվում, ներբեռնե՛ք ստորագրությունն ու կնիքը (կրկին թափանցիկ ֆոնով): Եվ վերջ, մնում է միայն պահպանել:

 

Ստեղծել և խմբագրել հավաստագրեր Uteach


 

Եթե ցանկանում եք կցել այն վիդեոդասին, խմբագրում եք արդեն իսկ ստեղծված վիդեոդասը, նշում եք քայլ երրորդը, որտեղ պետք է ավելացնենք հավաստագիրը, ընտրում ենք հավաստագրիը և պահպանում ենք այն: 


 

Կայքը ստեղծելուց և վիդեոդասերը նկարելուց հետո առաջ է գալիս դրանք գովազդելու և վաճառելու հարցը։ Հետևեք մեր խորհուրդներին,  որոշեք, թե Ձեր բնագավառում որ քայլերը կաշխատեն և անցեք գործի։ 
 

Սկսեցինք։
 


1․ Ուսումնասիրեք շուկան  

Սա պետք է անել մինչ այն պահը, երբ սկսում եք նկարահանել վիդեոդասերը։ Հասկանալը, թե ինչ են առաջարկում մյուսները Ձեր ասպարեզում, Ձեզ թույլ կտա ավելի ճիշտ քայլեր անել և մտածել մի բան, որը կդառնա Ձեր այցեքարտը։ Բացի այդ, դուք կհասկանաք, թե գնային ինչ առաջարկ են անում շուկայում, աշխատում է այն, թե ոչ, առաջարկում են արդյոք զեղչեր, թե ոչ։ Վերջիվերջո, մրցակիցների ուսումնասիրությունը Ձեզ նոր գաղափարներ կարող է տալ, որոնք Դուք կարող եք հաջողությամբ կյանքի կոչել։

 

2․ Գտեք Ձեր գնորդին

Եվս շատ կարևոր հարց, որի պատասխանը Դուք պետք է հստակ ունենաք։ Կարևոր է շատ պարզ  պատկերացնել, թե ովքեր են լինելու Ձեր գնորդները։ Տարիք, սեռ, մասնագիտություն, հետաքրքրություններ, աշխատանք և այլն։ Միայն այս հարցերի պատասխաններն ունենալով՝ Դուք կկարողանաք մինիմալ սխալներով հասնել հաջողության։ Բացի այդ, գնորդի մասին հստակ ինֆորմացիան ունենալու դեպքում, հնարավոր կլինի ճիշտ թիրախավորում կատարել նաև սոց ցանցերում։ 


3․ Առաջխաղացրեք կայքը

Ցանկացած կայք պետք է առաջխաղացնել որոնողական համակարգերի համար (Google, Yandex, Yahoo, Bing և այլն)։ Դա նշանակում է, որ երբ մարդիկ, օրինակ Գուգլում փնտրեն այն, ինչ առաջարկում եք Դուք, հայտնվի նաև Ձեր կայքը ու թոփ 10-ում։ Ենթադրենք, վաճառում եք «հաշվապահության դասընթացներ»։ Մարդիկ բացում են Գուգլը ու գրում այդպես։ Եթե Ձեր կայքը չգտնվեց, Դուք կկորցնեք պոտենցիալ գնորդի։ Ուստի մի անտեսեք սա։ Այս մասին ավելի մանրամասն կարդացեք SEO առաջխաղացում հոդվածում։
 

4․ Գովազդեք վիդեոդասերը բլոգում

Բլոգը, որի հնարավորությունը տալիս է Uteach-ը, ճիշտ օգտագործելու դեպքում կարող է օգնել Ձեզ բարձրացնել վաճառքի թվերը։ Եթե Դուք Ձեր բլոգում գրում եք մի բանի մասին, որը սովորեցնում եք նաև վիդեոդասերում, կարդացողը միանշանակ Ձեր պոտենցիալ գնորդը կարող է դառնալ։ Կարող եք կիսատ ինֆորմացիա տալ՝ նշելով, որ ավելի մանրամասն ինֆորմացիա կարող են ստանալ վիդեոդասում։

 

5․ Բացեք YouTube ալիք

YouTube-ը 2-րդ ամենամեծ որոնողական համակարգն է Google-ից հետո, ու ակտիվությունն այստեղ Ձեզ, անշուշտ կօգնի։ Դուք կարող եք այստեղից հաճախորդին ուղղորդել դեպի կայք՝ գնելու վիդեոդասեր։ Նկարահանեք «օգնող» վիդեոներ՝ խորհուրդների տեսքով, անպայման տեղադրեք հղումը դեպի կայք և ասեք այդ մասին ինքներդ։

Ենթադրենք դիմահարդարման դասընթացներ եք վաճառում։ Յութուբյան ալիքում կարող եք «թեթև դիմահարդարում» թեմայով մի քանի խորհուրդ նկարել և տեղեկացնել, որ հղումով կարող են գտնել ամբողջական կուրսը։

 

6․ Սկսեք Email marketing

Երևի գիտեք, թե ինչ է իրենից ներկայացնում E-mail մարքեթինգը։ Անշուշտ, երբ բացում եք Ձեր էլ․ փոստը, այնտեղ գտնում եք գովազդային նամակներ։

Եվ մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ նույնպես օգտվել այս մեթոդից։ Ստեղծեք Ձեզ համար էլ․ փոստերի բազա։ Կայքում կարող եք ավելացնել «Բաժանորդագրվել» հնարավորություն, որն էլ կօգնի Ձեզ մեյլեր հավաքելու գործում։ Ժամանակ առ ժամանակ հիշեցրեք Ձեր մասին, տեղեկացրեք նորությունների ու նոր առաջարկներ մասին, զեղչերի և այլն։ Բայց պարզապես ինֆորմացիան բավարար չէ։ Ստեղծեք որակյալ կոնտենտ, գրեք հետաքրքիր վերնագիր, որ մարդիկ նամակը ջնջելու փոխարեն բացեն այն և կարդան։

 

7․ Օպտիմալացրեք Սոց ցանցերը

Սոցիալական ցանցերի մարքեթինգը բաց թողնելը հավասար է հանցանքի, որովհետև այն ճիշտ ու թիրախավորված անելու դեպքում պոտենցիալ հաճախորդների հոսքը երաշխավորվում է։ Ընտրեք Ձեր պրոդուկտին առավել հարմար հարթակը։ Հայաստանում միանշանակ պետք է շեշտը դնել ֆեյսբուքի և ինստագրամի վրա։ Ստեղծեք բիզես էջ, մատուցեք մարդկանց հետաքրքիր կոնտենտ, տարբերվեք գեղեցիկ նկարներով, լրացրեք ինֆորմացիայի բաժինը՝ նշելով կայքը։ Ձեր անձնական էջում ևս նշեք կայքի հղումը։
 

8․ Միացրեք գովազդ Facebook-ում

Հիմնվելով «Գտեք Ձեր գնորդին» կետի վրա՝ միացրեք թիրախավորված գովազդներ։ Facebook-ն այս առումով լայն հնարավորություններ է բացում յուրաքանչյուրի դիմաց։ Կարող եք տարբեր նպատակներ ընտրել, ինչից կախված ծախսված գումարի չափը կտատանվի։ Ամեն դեպքում, մինչ այս քայլը լավ ուսումնասիրեք Ads Manager-ը։

 

9․ Առաջարկեք անվճար մինի դասընթաց

Երբ մարդիկ Ձեզ չեն ճանաչում, դժվար է կարծիք կազմել և, առավել ևս, վստահել։ Առաջարկեք նրանց անվճար մինի դասընթաց, կամ ամբողջ դասընթացի մի փոքր հատված։ Դա կտա հնարավորություն մարդուն հասկանալ՝ ցանկանում է նա շարունակել հետևել Ձեզ, գնել ամբողջական կուրսը, թե՝ ոչ։ Դուք կարող եք ամեն ինչ իդելական անել, բայց «ուսանողին» գուցե դուր չգա Ձեր ձայնը, խոսելու տեմպը և այլն։ 

Տվեք մարդուն հնարավորություն ճանաչել Ձեզ։

 

10․ Անցկացրեք live վեբինար

Live վեբինարները հիանալի միջոց են շփվելու հետևորդների հետ, պատասխանելու նրանց հարցերին և տալու հնարավորություն տեսնելու, թե ով է այն մարդը, ում վիդեոդասերը նրանք գուցե գնեն։

Վեբինարի ընթացքում որևէ թեմայի շուրջ լիարժեք խոսեք, բացատրեք։ Թեմա, որը կարող է լինել Ձեր վիդեոդասերից որևէ մեկը։ Մի մտածեք, որ Դուք մարդկանց անվճար ինֆորմացիա եք տրամադրում։ Դա Ձեզ կօգնի, որպեսզի մարդիկ վստահեն Ձեզ, Ձեր գիտելիքներին ու վստահորեն գնեն մնացած կուրսը։

 

11․ Գովազդեք վեբինարը

Այն բանից հետո, երբ անցկացրեցիք վեբինարը, գովազդեք այն։ Նախ, նամակ ուղարկեք՝ նշելով հղումը բոլոր նրանց, ովքեր գրանցվել, բայց չէին կարողացել միանալ։ Այնուհետև թիրախավորված գովազդ միացրեք սոցցանցերում։ Անվճար գիտելիքներ, այն էլ լավ, սիրում են բոլորը, ու եթե ոչ այդ պահին, ապա հետագայում, երբ նրանց պետք գան Ձեր ծառայությունները, նրանք անպայման Ձեզ կհիշեն։

 

12․ Ստեղծեք մի քանի վիդեոկուրս 

Կարևոր է բավարարել Ձեր բոլոր հաճախորդների պահանջները, ուստի ունեցեք մի քանի վիդեոկուրս։ Ենթադրենք՝ Դուք անգլերենի մասնագետ եք: Ունեցեք «Անգլերեն սկսնակների համար», «Միջին մակարդակի», «Տուրիստական անգլրերեն», «Տեխնիկական անգլերեն», «Խոսակցական անգլերեն» և այլն, ու դրանք վաճառեք առանձին-առանձին։

Եվ գովազդելիս ոչ թե հիշատակեք բոլորի մասին, այլ առանձին-առանձին, որովհետև թիրախավորելիս էլ Ձեր պոտենցիալ հաճախորդները տարբեր կուրսերի համար տարբեր են լինելու։ 

 

13․ Առաջարկեք զեղչեր

Երբեմն առաջարկեք զեղչեր։ Ասենք, որևէ տոնին ընդառաջ՝ կապված Ձեր մասնագիտության հետ։ Անգլախոսների միջազգային օր, ենթադրենք (վստահ չենք նման տոն կա, թե ոչ)։ Տոնին ընդառաջ առաջարկեք գնել վիդեոդասերը զեղչով, թե որքան, որոշեք ինքներդ։ 

Կարող եք նաև հետաքրքիր մի բան անել, եթե ունեք մի քանի վիդեոկուրս։ Ենթադրենք դրանք 3-ն են՝ յուրաքանչյուրը 19․000 դրամ արժողությամբ։ Ակցիայի շրջանակներում հորդորեք Ձեր հետևորդներին 3 միասին գնել 42․000 դրամով նախկին 57․000 փոխարեն։

 

14․ Ձևավորեք լոքալ Meetup խումբ

Գուցե երբեք չեք լսել վերջինիս մասին, բայց այս պլատֆորմի օգնությամբ Դուք կարող եք Ձեր շուրջ հավաքել Ձեզ գաղափարակից մարդկանց։ Ուսումնասիրեք, փորձեք։ Այն ճիշտ օգտագործելու դեպքում հաջողությունը երկար սպասեցնել չի տա։

 

15․ Խնդրեք Ձեր ուսանողներին թողնել մեկնաբանություն

Խնդրեք բոլոր այն մարդկանց, ովքեր արդեն գնել են Ձեր վիդեոդասերը, գնահատեն և թողնեն մեկնաբանություն։ Դա կօգնի մյուսներին կարծիք կազմել Ձեր մասին։ Եթե լինեն բացասական կարծիքներ, անպայման աշխատեք բարելավել, զարգացնել այն հատվածը, որի շուրջ դժգոհություն է եղել՝ հետագայում բացասականից զերծ մնալու համար։ Եվս մեկ խորհուրդ ՝ երբեք անպատասխան մի թողեք ոչ մի մեկնաբանություն։

 

16․ Համագործակցեք այլ դասավանդողների հետ 

Գտեք Ձեր նիշայում այլ դասավանդողի ու փորձեք գտնել համագործակցության եզրեր։ Սա կոչվում է աֆիլատ (գործընկերային) մարքեթինգ: Դուք կարող եք լինել նույն ասպարեզում, բայց առաջարկել տարբեր բաներ, ուստի գովազդեք միմյանց վիդեոդասերը։

 

17․ Օգտագործեք Google Adwords

Դուք կարող եք գովազդ միացնել Գուգլում Google Adwords - ի միջոցով։ Եթե Դուք արդեն ուսումնասիրել եք շուկան ու հասկացել, թե ինչ հիմնաբառեր են փնտրում Ձեր պոտենցիալ հաճախորդները, ապա կարող եք հեշտությամբ գովազդ միացնել՝ դրանք թիրախավորելով ու հնարավորություն տալ մարդկանց Ձեզ հեշտությամբ գտնել։

 

18․ Գտեք բլոգերների, ովքեր կգնահատեն Ձեր վիդեոկուրսը

Գտեք Ձեր ասպարեզից հայտնի բլոգերների՝ խնդրելով գնահատական տալ Ձեր աշխատանքին, իհարկե՝ դիմացն առաջարկելով ինչ-որ բան։ Ենթադրենք, կարող եք իրենց անվճար տրամադրել Ձեր վիդեոդասերը, կամ օգտագործեք աֆիլատ հղումը։ Եթե մարդիկ գնեն Ձեր ծառայությունն իրենց բլոգում, սեղմեն հղմանը և գնեն, նրանք վաճառքից հղում կստանան։

 

19․ Բացեք խումբ Facebook-ում

Բացի բիզնես-էջից բացեք նաև խումբ։ Կիսվեք հետաքրքիր ու ուսուցողական նյութերով, կազմակերպեք քննարկումներ, ներգրավեք խմբի անդամներին։ Մարդիկ հեշտությամբ են միանում խմբերին, եթե դրանք հետաքրքիր են վերջիններիս։ Պետք չէ անընդհատ գովազդել Ձեր վճարովի վիդեոդասերը։ Արեք դա երբեմն, իսկ հիմնական ժամանակը նվիրեք մարդկանց ուսուցմանը և քննարկումներին։

 

20․ Ստեղծեք խումբ LinkedIn-ում

LinkedIn-ը պրոֆեսիոնալների գործնական հարթակ է։ Կախված այն բանից, թե ինչ մասնագիտություն եք սովորեցնում, կարող եք օգտագործել նաև այս պլատֆորմը։ Հիանալի կլինի մարքեթինգի բոլոր ճյուղերի, վաճառքների համար, ծրագրավորման և այլն։

 

21․ Անվճար կուրսեր ուղարկեք Էլ․ փոստով

Ձեր դասընթացներից մի թեմա ընտրեք, բաժանեք մի քանի մասի և ամսվա կտրվածքով նամակներ ուղարկեք մարդկանց անվճար վիդեոդասով։ Հիանալի հնարավորություն է հետաքրքրությունը Ձեր գործունեության հանդեպ մեծացնելու։ Իսկ վերջին նամակում արդեն տեղեկացրեք Ձեր ամբողջական կուրսի մասին՝ ուղորդելով նրանց Ձեր կայք։

 

22․ Միացեք Facebook-յան խմբերի

Բացի Ձեր խումբը ստեղծելուց, միացեք նաև Ձեր ասպարեզի այլ խմբերին։ Եղեք ակտիվ, մասնակցեք քննարկումների, կիսվեք Ձեր հոդվածներով և գովազդեք վիդեոդասերը։ Բայց մինչ այդ ուշադիր կարդացեք խմբի կանոնները։ Լինում է նաև այնպես, որ դրանցում արգելվում է գովազդը, որի պատճառով կարող եք հեռացվել խմբից։

 

23․ Կիսվեք ինֆոգրաֆիկներով Pinterest-ում

Ինֆոգրաֆիկները շատ տարածված են Pinterest-ում։ Պատրաստեք որևէ հետաքրքիր  բան՝ ներառելով պետքական և որակյալ ինֆորմացիա և հղում տեղադրեք Ձեր բլոգ կամ հենց վիդեոկուրսերի էջ։ Կարող եք օգտագործել piktochart-ը՝ դրանք պատրաստելու համար։

 

24․ Մասնակցեք ֆորումների քննարկումներին

Բացեք Google-ը, գրեք Ձեր հիմնաբառը և ֆորում, օրինակ՝ «անգլերեն ֆորում»։ Կհայտնվեն ֆորումներ, որտեղ Դուք կարող եք մասնակցել քննարկումների, պատասխանել մարդկանց  հարցերին ու, ինչու չէ, գովազդել լավ Ձեր վիդեոդասերը։ Բայց, առաջին հերթին փորձեք լինել օգտակար մարդկանց մինչ որևէ բան վաճառելը։ Եղեք «խորամանկ»։

 

25․ Արեք live թողարկումներ սոց ցանցերում

Ֆեյսբուքը, Ինստագրամն ու Յութուբը հիանալի հարթակներ են լայվ թողարկումների համար։ Արեք ամեն ինչ այնպես, ինչպես վեբինարի դեպքում։ Կիսվեք Ձեր հետևորդների հետ մտքերով, որևէ թեմայով ուսուցողական դաս անցկացրեք, հնարավորություն տվեք նրանց հարցեր ուղղելու և այլն։ Թողեք լայվ թողարկման հղումը, որպեսզի մարդիկ ցանկացած պահի կարողանան դիտել այն։

 

26․ Տեղադրեք բաներային գովազդներ

Գտեք այնպիսի կայքեր, որտեղ կարող է «լինել» Ձեր լսարանը։ Հետաքրքրվեք՝ ամսական քանի այցելություն է ունենում կայքը, և եթե այն կհամապատասխանի Ձեր սպասումներին, տեղադրեք բաներային գովազդ։ Խնդրեք առաջին ամիսը օգտվել անվճար կամ գոնե զեղչված գնով՝ հասկանալու համար՝ արդյոք այդ կայքը բերում է ցանկալի արդյուքն, թե ոչ։

 

27․ Տեղադրեք գովազդ Յութուբում

Ինչպես արդեն նշել եմ, Յութուբը Գուգլից հետո ամենամեծ որոնողական հարթակն է։ Օգտվելով այս փաստից՝ Դուք կարող եք գովազդ տեղադրել նաև այս հարթակում։ Իսկ թե ինչպես դա անել, կիմանաք այստեղ։


 

Կարող եք գտնել նաև Յութուբյան ալիքներ Ձեր նիշայում մեծ թվով հետևորդներով, կապվել ալիքի սեփականատիրոջ հետ, պայմանավորվել, որպեսզի վերջինս տեղադրի Ձեր վիդեոդասերի հղումը վիդեոների նկարագրության մեջ, կամ հիշատակի Ձեր մասին վիդեոյի ընթացքում։ Դրա փոխարեն կվճարեք գումար կամ կառաջարկեք մեկ այլ բան՝ կախված Ձեր պայմանավորվածությունից։




Ահա այսքանը։ Հետևեք մեր խորհուրդներին և հիշեք, որ եթե Դուք Ձեր մասին չխոսեք, մարդիկ Ձեզ չեն բացահայտի։


 

Մաղթում ենք հաջողություն։ 




 

Ստեղծել և խմբագրել Live դասեր

Հաջորդ ամենակարևոր բաժինը լայվ դասն է: 

 

 

Սեղմեք ուսումնական նյութեր բացվող ցանկին՝ նոր դաս ավելացնելու համար, ընտրեք Live դաս կոճակը:

 

Այստեղ Դուք կտեսնեք Ձեր լայվ դասերի ցանկը, դրանց վերնագիրը, վճարովի/անվճար կարգավիճակը, ստեղծման ամսաթիվը և տեսակը (առցանց/օֆլայն), գիտելիքների մակարդակը, գործողությունները:

 

Live դասի գործողությունները ներառում են.
 

  • պատճենել URL-ը
  • խմբագրել
  • կրկնօրինակել
  • տեսնել մասնակից ուսանողներին

 

 

Նոր live դաս ստեղծելու համար սեղմեք «Ավելացնել նոր live դաս» կոճակը:

 

Հետևյալ բաժինը ներառում է չորս քայլ.

 

  • ընդհանուր տեղեկություն
  • դասի նյութեր
  • մասնակիցների հրավեր
  • հրապարակման և SEO-ի կարգավորումներ

 

Ընդհանուր տեղեկություններ
 

Նախ ընտրեք live դասի տեսակը առցանց/օֆլայն:

Առցանց տիպի դեպքում Դուք կարող եք օգտագործել վիդեոկոնֆերանսների հավելվածներ, ինչպիսիք են Jitsi, Inspace, Zoom և այլն:

Եթե ցանկանում եք վիդեոկոնֆերանսի մեկ այլ հավելված, պարզապես տեղադրեք հանդիպման URL-ը:

Ավելացրեք դասընթացի համար նկար- Առաջարկվող չափսեր։ 760x420px

 


 

Լրացրեք Live դասի մանրամասները, ինչպիսիք են խոսնակի անունը (եթե չկա, սեղմեք ավելացնել, այն կվերահասցեավորվի դեպի հեղինակի պրոֆիլի ստեղծման էջ), ստեղծելուց հետո հետ վերադարձեք հետ «Ընդհանուր տեղեկություններ» էջ, որի ցուցակում արդեն կգտնեք Ձեր ավելացրած հեղինակին:

 

Լրացրեք դասի անվանում և նկարագրություն դաշտերը:

Գրեք մասնակիցների առավելագույն քանակ, որից հետո live դասի գրանցումը

կփակվի սահմանված թվին հասնելուց հետո: Եթե ոչինչ չգրեք, կարող են գրանցվել անսահման թվով ուսանողներ։

Ներքևում ցուցադրված կոճակի ակտիվացումը յուրաքանչյուր ավարտված դասի ձայնագրություն ավտոմատ կերպով կցում է դասին:


Սահմանեք Ձեր live դասի մակարդակը (սկսնակ/միջին/բարձր), որը կօգնի Ձեր օգտատերերին կողմնորոշվել դաս ընտրելիս։

Դասերի հաճախականություն

 

Դուք ունեք 4 տարբերակ.

  • Մեկ օր
  • Ամեն օր
  • Շաբաթական
  • Անհատական

Մեկ օր ընտրելու համար կատարեք հետևյալ քայլերը.


Ամեն օրվա համար մուտքագրեք՝ մեկնարկի և ավարտի ամսաթիվը և մեկնարկի / ավարտի ժամը։

Շաբաթական - ընտրեք աշխատանքային օրերը, մեկնարկի և ավարտի ամսաթվերը դրանց մեկնարկի և ավարտի ժամերով:

Անհատական - Դուք կարող եք ընտրել որոշակի ամսաթիվ՝ ընտրելով Ձեր ուզած օրերը և լրացնելով բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:

 

Համոզվեք, որ որևէ բան բաց չեք թողել և սեղմեք Պահպանել կոճակը:


Դուք կվերահասցեավորվեք 2-րդ «Դասի նյութեր» մաս: Ձեր դասին՝ նյութեր կամ տնային առաջադրանքներ ավելացնելու համար, սեղմեք խմբագրման պատկերակին:

Ամսաթվերը խմբագրելու և նյութեր ավելացնելու համար պարզապես սեղմեք «Դասի նյութեր»:

Դուք կարող եք ավելացնել տեքստեր, վերբեռնել տեսանյութ կամ ավելացնել տեսանյութի URL և այլն:

 

 

Տնային առաջադրանքը կցելու համար՝ սեղմեք ավելացնել տնային աշխատանք կոճակը, ավելացրեք տեքստ, վերբեռնեք տեսանյութ կամ տեղադրեք Youtube-յան տեսանյութի URL-ը, կցեք ֆայլեր, թեստեր և լրացրեք առաջադրանքի համար անհրաժեշտ բոլոր դաշտերը:

 

Մասնակցի հրավեր
 

Երրորդ քայլը live դասերի ստեղծման կարևոր մասերից մեկն է: Այստեղ Դուք ունեք երեք տարբերակ՝ նրանց հրավիրելու համար:

1-ին. կարող եք կցել նրանց էլ․ փոստի հասցեները (այստեղ կհայտնվեն միայն գրանցված օգտվողների էլ. հասցեները)


2-րդ. կարող եք նախապես խումբ ստեղծել և պարզապես ընտրել խումբը։



3-րդ. Դուք կարող եք կցել ավելի շատ էլ․ փոստի հասցեներ (այստեղ կարող եք ավելացնել այն ուսանողներին, ովքեր դեռ գրանցված չեն Ձեր կայքում)

Եթե դուք մոռացել եք խումբ ստեղծել, ապա կարող եք ստեղծել այն՝ նշելով համապատասխան կոճակը։

 


Նկատի ունեցեք, որ լայվ դասը հրապարակելուց հետո, հետագա փոփոխությունների դեպքում, միշտ կարող եք տեղեկացնել Ձեր ուսանողներին այդ մասին՝ ակտիվացնելով «Ուղարկել ծանուցում» հրամանը։
 

4-րդ և վերջին քայլին սահմանեք կարգավիճակ Ձեր լայվ դասի համար։

 

Դուք ունեք ընտրության երեք տարբերակ.
 

  • սևագիր
  • հրապարակված
  • փակ


     Ձեր դասընթացը որոնողական համակարգերին ավելի տեսանելի դարձնելու համար անպայման լրացրեք SEO մանրամասները։ 

 

Այս հատվածը բաղկացած է 3 մասից՝

 

Մետա վերնագիր – Ձեր էջի վերնագիրն է։ Կարող եք վերցնել հենց այդ դասընթացի վերնագիրը։

Մետա նկարագրություն -  Սա Ձեր էջի կարճ նկարագրությունն է մեկ-երկու նախադասությամբ։ Օգտագործեք հիմնաբառեր։ Մի անտեսեք այս հատվածը, քանի որ դրանց օգնությամբ է Ձեր կայքը հայտնվում և դասակարգվում որոնողական համակարգերում (Google, Yandex և այլն)։ 

Մետա հիմնաբառեր- հիմնաբառերն այն բառերը, բառակապակցություններն ու երբեմն նախադասություններն են, որոնք մարդիկ փնտրում են Գուգլում կամ այլ որոնողական համակարգերում։ Օրինակ կարող են փնտրել «անգլերենի դասընթացներ, ինչպես սովորել անգլերեն մեկ ամսում» և այլն։ Այս հատվածում պետք է գրել հենց այդ արտահայտությունները, որոնք մարդիկ կարող ենք օգտագործել Ձեր կուրսը փնտրելիս։ 


Վերջում Դուք կարող եք տեսնել Ձեր ստեղծած դասընթացի հիմնական տեսքը՝ սեղմելով կայքի աջ անկյունում գտնվող նախադիտման կոճակը: 

Երբ համոզվեք, որ ամեն ինչ կարգին է, սեղմեք հրապարակել կոճակը:

 

Շնորհավորում ենք, Ձեր դասընթացն արդեն հասանելի է )))


 

Ստեղծել և խմբագրել թեստերը

Ժամանակն է անցնել հաջորդ բաժին և սովորել, թե ինչպես ստեղծել թեստեր:

 

 

Սեղմեք ուսումնական նյութեր բացվող ցանկին՝ նոր թեստ ավելացնելու համար և ընտրեք «Թեստ» բաժինը:

Այս բաժնում կտեսնեք ստեղծված թեստերի ցանկը, վերնագրերը, հեղինակներին, ժամկետները, կարգավիճակը (սևագիր/հրապարակված/փակ), ստեղծման ամսաթիվը և գործողությունները:

 

Թեստերի բաժնում ներառված գործողությունները հետևյալն են.

 

  1. պատճենել
  2. պատճենել URL-ը
  3. արդյունքները
  4. խմբագրել
  5. ջնջել

 

Արդյունքների էջը ներառում է ուսանողի անունը, հարցեր/պատասխաններ/ճիշտ պատասխաններ, աղբյուրի տեսակները, կարգավիճակը (անցած կամ չհաջողած), թեստն անցնելու տևողությունը:

 

Նոր թեստ ստեղծելու համար սեղմեք «Ստեղծել նոր թեստ» կոճակի վրա:
 

Նշենք, որ մենք ունենք երկու տեսակի թեստեր՝ ավտոմատացված և ձեռքով ստուգվող:



Դուք պետք է անցնեք 3 քայլ՝ նոր թեստ ստեղծելու համար։
 

1-ին քայլում՝

 

  1. Լրացրեք վերնագիրը և նկարագրությունը
  2. Միացրեք ավտոմատ ստուգման կոճակը, եթե ցանկանում եք, որ համակարգը ստուգի ուսանողների պատասխանները: Նկատի ունեցեք, որ «Ավտոմատ ստուգում» ընտրելիս չպետք է ներառեք տեքստային պատասխան պահանջող հարցեր:
  3. Միացրեք «Մեկ հարց» կոճակը, եթե ցանկանում եք, որ թեստի հարցերը հայտնվեն մեկ առ մեկ, մյուս դեպքում թեստի հարցերը կցուցադրվեն մեկ էջում միանգամից:
  4. Սահմանեք թեստի անցկացման ժամանակը և ընտրեք տևողությունը րոպեներով։
  5. Սահմանեք «Անցողիկ միավոր» տոկոսներով, որը նվազագույն շեմն է։ Այն հաղթահարելու դեպքում ուսանողը կհամարվի թեստը հաջողությամբ անցած։
  6. Պահպանե՛ք և անցեք առաջ։



Ձեռքով ստուգման դեպքում Դուք պետք է ստուգեք ուսանողների արդյունքները, իսկ հարցերում կարող եք ներառել պատասխանների հետևյալ տեսակները:

  1. Ընտրովի (այս դեպքում կարող եք ընտրել մեկ և ավելի ճիշտ պատասխաններ)
  2. Մեկ ճիշտ պատասխանի ընտրություն 
  3. Բացվող ընտրություն
  4. Կարճ տեքստ (միայն ձեռքով ստուգման համար)
  5. Նկարի ընտրություն
  6. Երկար տեքստ (միայն ձեռքով ստուգման համար)

2-րդ քայլում լրացրեք հարցերը։

 

Ընտրեք թեստի հարցերի տեսակներից մեկը և տեսեք պատասխանների դաշտերը, որտեղ հնարավորություն ունեք հարցին նկար կամ տեսանյութ ավելացնել: Այնուհետև Դուք պետք է լրացնեք պատասխանները, սահմանեք ճիշտ պատասխանը կամ ավելացնեք նորերը:

 

Դուք կարող եք ջնջել պատասխանը՝ պարզապես սեղմելով «Ջնջել» նշանի վրա:

Նոր հարց ավելացնելու համար սեղմեք «Ավելացնել նոր հարց» կոճակը: Երբ ամեն ինչ պատրաստ է, սեղմեք «Պահպանել և շարունակել» կոճակը:

Թեստի ավտոմատ ստուգման տեսակի դեպքում համակարգը ստուգում է ուսանողների թեստի պատասխանները։


Քայլ 3-րդ 

 

Երրորդ քայլում Դուք ընտրում եք Ձեր դասընթացի կարգավիճակը և գրում SEO մանրամասները։

Կարգավիճակի համար Դուք ունեք 3 տարբերակ.

 

  • Սևագիր
  • Հրապարակված
  • Փակ

 

SEO հատվածը բաղկացած է 3 մասից՝

 

Մետա վերնագիր – Ձեր էջի վերնագիրն է։ Օրինակ, եթե Ձեր թեստը վերնագրել եք  “անգլերեն սկսնակների համար, այստեղ կարող եք գրել “անգլերենի թեստ սկսնակների համար։ 

Մետա նկարագրություն -  Սա Ձեր էջի կարճ նկարագրությունն է մեկ-երկու նախադասությամբ։ Օգտագործեք հիմնաբառեր։ Մի անտեսեք այս հատվածը, քանի որ դրանց օգնությամբ է Ձեր կայքը հայտնվում և դասակարգվում որոնողական համակարգերում (Google, Yandex և այլն)։ 

Մետա բանալի բառեր - հիմնաբառերն այն բառերը, բառակապակցություններն ու երբեմն նախադասություններն են, որոնք մարդիկ փնտրում են Գուգլում կամ այլ որոնողական համակարգերում։ Օրինակ կարող են փնտրել “անգլերենի դասընթացներ, ինչպես սովորել անգլերեն մեկ ամսում” և այլն։ Այս հատվածում պետք է գրել հենց այդ արտահայտությունները, որոնք մարդիկ կարող ենք օգտագործել Ձեր կուրսը փնտրելիս։ 

 

Այստեղ կարող եք տեսնել նաև «Ջնջել թեստը» կոճակը: Հաշվի առեք, որ Դուք կարող եք ջնջել թեստը, բայց թեստն անցած ուսանողները կշարունակեն հասանելիություն ունենալ թեստի իրենց արդյունքներին։



 

Էջեր

Այստեղ մենք կուսումնասիրենք կայքի կառուցման հիմնական գործիքները:

 

 

Ձեր կայքի հիմնական դաշտերը ստեղծելու համար անցեք «Կայքի կոնստրուկտոր» և ապա՝ «Էջեր»:

 

 

Սեղմեք «Ավելացնել նոր էջ» կոճակը:

 

 

Առաջին քայլը էջի վերնագիր ավելացնելն է, որը տեսանելի կլինի օգտատերերին:

Երկրորդը` մետա պատկերն է. այն տեսանելի կլինի, երբ ինչ-որ մեկը տարածի Ձեր էջը:

 

Այնուհետև՝ Դուք պետք է լրացնեք SEO մանրամասները, որպեսզի Ձեր դասընթացն ավելի տեսանելի դառնա որոնման համակարգերի համար: 

 

Այն ներառում է.
 

Մետա վերնագիր – Ձեր էջի վերնագիրն է։ Օրինակ, եթե Ձեր դասընթացը մարքեթինգի մասին է։

 «Բլոգ»-ի էջը կարող է ունենալ «Մարքեթինգային բլոգ» կամ «Ամեն ինչ մարքեթինգի մասին» վերնագիրը։

Մետա նկարագրություն -  Սա Ձեր էջի կարճ նկարագրությունն է մեկ-երկու նախադասությամբ։ Օգտագործեք հիմնաբառեր։ Մի անտեսեք այս հատվածը, քանի որ դրանց օգնությամբ է Ձեր կայքը հայտնվում և դասակարգվում որոնողական համակարգերում (Google, Yandex և այլն)։ 

Մետա հիմնաբառեր- հիմնաբառերն այն բառերը, բառակապակցություններն ու երբեմն նախադասություններն են, որոնք մարդիկ փնտրում են Գուգլում կամ այլ որոնողական համակարգերում։ Օրինակ, կարող են փնտրել «անգլերենի դասընթացներ, ինչպես սովորել անգլերեն մեկ ամսում» և այլն։ Այս հատվածում պետք է գրել հենց այդ արտահայտությունները, որոնք մարդիկ կարող ենք օգտագործել Ձեր կուրսը փնտրելիս։ 

 

SEO մանրամասներից հետո Դուք կտեսնեք «Կարգավիճակ» ստեղնը: Երբ այն ակտիվ է, Ձեր էջը տեսանելի կլինի օգտատերերին:

 

Էջերը լինում են 3 տեսակի.

 

  1. Լենդինգ էջ
  2. Տեղեկատվական էջ
  3. Դատարկ էջ

 

 

Լենդինգ էջ

 

Լենդինգ էջն ընտրելուց հետո սեղմեք “Պահպանել և անցնել առաջ”՝ Ձեր կայքի խմբագրման բաժին վերահասցեավորվելու համար:

 

 

 

Ստորև կգտնեք էջի կոնտսրուկտորը, որն ամբողջությամբ խմբագրելի է։

 


Տեղեկատվական էջ

 

Տեղեկատվական էջի ձևավորումը տարբերվում է առաջինից։ Այն նույնպես ամբողջությամբ խմբագրելի է։ Բոլոր էջերը կարող են փոփոխվել և ձևափոխվել ըստ ցանկության։

 

 

 

Դատարկ էջ

 

Ինչպես նշվում է վերնագրում, այս էջը դատարկ է և նախատեսված է ըստ Ձեր կարիքների և ցանկությունների կառուցելու համար:

 

 

 

Յուրաքանչյուր էջ ստեղծելուց հետո Դուք հնարավորություն ունեք այն դարձնել գլխավոր էջ՝ գլխավոր էջի պատկերակը սեղմելուց հետո:

 

Ուշադի՛ր․ կան հիմնական էջեր, որոնց դիզայնը փոփոխվող չէ։ Դրանք են՝

 

  • Աջակցություն
  • Թեստեր
  • Բլոգ
  • Live դասեր
  • Դասընթացներ
  • Պրոդուկտներ

 

Աջ կողմի պատկերակները (icon) կատարում են հետևյալ գործողությունները՝

 

1․ Տեսնել էջը - այն թույլ է տալիս տեսնել Ձեր էջի վերջնական տեսքը

2․ Դարձնել էջը գլխավոր․ ցանկացած էջ կարող եք դարձնել կայքի գլխավոր:

3․ Խմբագրել- այստեղ Դուք կարող եք խմբագրել վերնագիրը, մետա նկարը և SEO մանրամասները

4․ Կոնստրուկտոր- այստեղ կարող եք փոխել էջի մանրամասները, ավելացնել հեռացնել բաժինները, խմբագրել տեքստերը, տեսանյութը և լուսանկարը։ 

5. Կրկնօրինակել - այստեղ կարող եք կրկնօրինակել ընտրված էջը

6. Ջնջել- այստեղ կարող եք ջնջել արդեն ստեղծված էջը

 


 

Մենյուի կառավարիչ

Մենյուի կառավարիչը Ձեր օգտատերերի հիմնական գործիքն է, այնպես որ պետք է հատուկ ուշադրություն դարձնեք դրան:

 

 

Ձեր մենյուն կառավարելու համար Դուք պետք է գնաք «Կայքի կոնստրուկտոր» և ընտրեք «Մենյուի կառավարիչ»:

 

 

Մենյուի կառավարիչում հնարավոր է փոփոխել Ձեր կայքի և՛ վերևի, և՛  ներքևի մենյուները:

 

 

Հնարավոր է խմբագրել, ավելացնել, տեղափոխել կամ ջնջել մենյուի տարրերը:

 

 

 

Խմբագրել կոճակը սեղմելուց հետո Դուք հնարավորություն կունենաք՝

 

  • փոխել դաշտի անունը,
  • կապել այն գոյություն ունեցող (նախկինում ստեղծված) էջի հետ,
  • սեղմելիս, բացել էջը նոր պատուհանում, 
  • ստեղծել նոր էջ

 

Փոփոխություններ կատարելուց հետո մի մոռացեք պահպանել:

 

 

Ձեր մենյուն պատրաստ է։


 

Էլ․ հասցեի կարգավորումներ

Այս բաժնում կբացահայտենք հարթակի ամենահետաքրքիր մասը՝ էլ․ փոստի հասցեավորման ավտոմատացված համակարգը:

 

 

Մուտք գործելու համար անցեք՝ «Կայքի կոնստրուկտոր» - «Էլ․ հասցեի կարգավորումներ»:

 

Բոլոր հնարավոր դեպքերի համար կան ավտոմատ ուղարկվող նամակների օրինակներ.

 

  • Գաղտնաբառի վերականգնում
  • Կարգավիճակի փոփոխություն
  • Դասընթացներ
  • Թեստ
  • Live դաս
     

Նամակաները ամբողջությամբ փոփոխելի են: Կարող եք նրանց հարմարեցնել ըստ իրավիճակի։

Փոխեք պարբերության տեքստը և սեղմեք «Հաստատել փոփոխությունները»:

 

Ուշադի՛ր․ 

մի՛ փոփոխեք ձևավոր փակագծերի փոփոխականները՝ նրանց տեղն ու տեքստը, որպեսզի համակարգը կարողանա դրանք ավտոմատ կերպով ավելացնել:

 

 

Տեքստի փոփոխված տարբերակը տես ներքևում։

 

 

 

«Ակտիվացնել նամակը» ստեղնը ակտիվացնելիս, այն ավտոմատ հաղորդագրություններ է ուղարկում, երբ փոփոխություններ են տեղի ունենում:

 

 

 

Անջատեք ստեղնը, եթե չեք ցանկանում ավտոմատ հաղորդագրություններ ուղարկել:


 

Վճարման կարգավորումներ

Ֆինանսական մասը ներառում է վճարման, գումարի ստացման և զեղչի գործընթացները:

 

 

Այստեղ Դուք կարող եք նորից բաժանորդագրվել (փոփոխել, թարմացնել) Ձեր պլանը:

 

Ընթացիկ վճարային փաթեթը ներառում է՝

 

1․ վերաբաժանորդագրվել

2․ տեսնել բոլոր պլանները

 

 

1․ Վերաբաժանորդագրվել- այստեղ, Դուք կարող եք փոփոխել բաժանորդագրությունը, ընտրելով մեկ այլ պլան։

 

2․ Տեսնել բոլոր պլանները - այստեղ, Դուք կգտնեք չորս պլան և կարող եք անվճար փորձել յուրաքանչյուրը:

 

 

Վճարման եղանակ- այն նախատեսված է Ձեր բաժանորդագրության համար վճարում կատարելու համար:

 

 

 

Վճարումների պատմություն 

 

Այստեղ ներկայացված են Ձեր բաժանորդագրության վճարումների պատմությունը:

 


 

Հաշվեհամարի կցում

Այստեղ պետք է կցեք Ձեր իրավաբանական հաշվեհամարը, որպեսզի ստանաք վաճառքներից ստացված գումարը։

 

Ստորև ներկայացված են բանկեր և վճարման այլ եղանակներ՝  շահույթի ստացման գործընթացը Ձեզ հասանելի դարձնելու համար:

 

 

Այստեղ կտեսնեք թեստային վճարման եղանակ, որը նախատեսված է ստուգելու համար Ձեր դասընթացների վաճառքի ընթացքը:

 


 

Վաճառքներ

Այս բաժնում Դուք կտեսնեք կայքում տեղ գտած վաճառնքերը։

 

 

Կարգավիճակի տողում կարող եք տեսնել այն դասընթացների կարգավիճակը, որոնք վաճառվել են , ընթացքի մեջ են, ձախողվել կամ վերադարձվել են:

 

«Փնտրել» դաշտում կարող եք որոնել օգտվողի անունը և ամսաթիվը:

 


 

Պրոմո կոդեր

Ձեր յուրաքանչյուր դասընթացի համար կարող եք ստեղծել պրոմո կոդեր:

 

 

«Ստեղծել նոր պրոմո կոդ» կոճակը սեղմելուց հետո կտեսնեք երկու տեսակի պրոմո կոդ.

 

  • Զեղչի չափը գումարով
  • Զեղչը տոկոսը

 

 

Առաջին տարբերակում, որպես «Զեղչի չափը գումարով», գրել ենք 20, ինչը նշանակում է, որ մեր պրոմո կոդը կտրամադրի 20 դրամ զեղչ արժեքից:

 

Զեղչվող դասընթաց ընտրիր այն դասընթացը, որի համար ստեղծվում է պրոմո կոդը։ Դասընթացը գնելիս ուսանողները հնարավորություն կստանան մուտքագրելու կոդը։ Որևէ դասընթաց չընտրելու դեպքում պրոմո կոդը հասանելի կլինի բոլոր դասընթացների համար, քանի դեռ որևէ դասընթաց չի ավելացվել կամ պրոմո կոդը չի ջնջվել։

 

Պրոմո կոդ - այս դաշտում պետք է գրել այն պրոմո կոդը, որն առաջարկվում է ուսանողներին զեղչից օգտվելու համար։

Գործում է մինչև - նշիր պրոմո կոդի ակտիվության ավարտի ամսաթիվը և ժամը։ Սահմանված ժամկետից հետո ուսանողները հնարավորություն չեն ստանում ակտիվացնել հենց այս կոդը և ստանալ զեղչ: Ժամկետ չնշելու դեպքում պրոմո կոդն ակտիվ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ժամկետ չի ավելացվել կամ պրոմո կոդը չի ջնջվել։

 

Պրոմո կոդերի քանակ - պրոմո կոդերի քանակը ցույց է տալիս, թե ստեղծվող կուպոնը քանի անգամ կարող է ակտիվացվել։ Քանակ չնշելու դեպքում պրոմո կոդն ակտիվ կլինի անսահմանափակ թվով օգտատերերի համար, քանի դեռ քանակ չի ավելացվել կամ պրոմո կոդը չի ջնջվել։ 

 

 

Զեղչը տոկոսով 

 

Այս տարբերակում, որպես «Զեղչի տոկոս» գրել ենք 25, ինչը նշանակում է, որ մեր պրոմո կոդը կտրամադրի 25% զեղչ արժեքից:

 

Որոնման դաշտում կարող եք գտնել

  • Զեղչը տոկոսներով
  • Պրոմո կոդի անունը
  • Պրոմո կոդի ժամկետը

 

 

Ահա թե ինչպես կաշխատեն Ձեր պրոմո կոդերը դասընթաց գնելիս:

Գնացեք դասընթացներ և ընտրեք պրոմո կոդ ունեցող դասընթացներից մեկը:

 

 

Սեղմեք, «Գնել հիմա» կոճակը։

 

 

Տեղադրեք պրոմո կոդը և սեղմեք «Ակտիվացնել» կոճակը։

 

 

Այստեղ կտեսնեք դասընթացի արժեքը պրոմո կոդի զեղչով։

 


 

 

 

 

Ձեր կայքի “Կապ մեզ հետ” էջի ֆորմայի միջոցով գրված հաղորդագրությունները Դուք կտեսնեք կառավարման վահանակի “Հաղորդագրություններ” բաժնում:

 

Կապ մեզ հետ

 

 

Նույն տեղում կհայտնվեն նաև “Contact Form”-ի միջոցով գրված հաղորդագրությունները։

 


 

Ընդհանուր կարգավորումներ

Եկեք ուսումնասիրենք Ընդհանուր կարգավորումները:

 

 

Այստեղ կգտնեք Ձեր կայքի կարգավորումները:

 

 

Կոնտակտային տվյալներ

 

Լրացրեք կոնտակտային տվյալները և հեշտացրեք Ձեր ուսանողների հետ կապը:

Բոլոր տվյալները երևալու են Ձեր կայքի “Կապ մեզ հետ” էջում։

Ավարտելուց հետո մի մոռացեք սեղմել «Պահպանել փոփոխությունները»:

 

 

 

Ձեր՝ “Կապ մեզ հետ” էջի վերջնական տեսքը տեսնելու համար՝ սեղմեք էջի աջ անկյունում գտնվող աչքի վրա:

 

 

 

 

Header/Footer script

 

Սա հիանալի գործիք է ցանկացած հավելված Ձեր կայքում ինտեգրելու համար:

Դրա համար հարկավոր է գնալ Header scripts/ Footer scripts և տեղադրել սկրիպտ կոդը դաշտերից մեկում:

Հիշեք, որ ինտեգրումը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ունենալ  տվյալ ծրագրի սկրիպտ կոդը:

 

 

Կայքը փոփոխությունների փուլում է

 

Այս գործիքը պետք է ակտիվացվի, եթե ցանկանում եք էական փոփոխություններ կատարել կայքում, կամ ժամանակավորապես անջատել կայքն օգտվողների համար:

 

Ձեր կայք մուտք գործելիս այցելուները կստանան հետևյալ հաղորդագրությունը «Կայքը փոփոխությունների փուլում է»: Երբ փոփոխություններն ավարտվեն, կարող եք անջատել այս գործառույթը:

 

 

Բրենդի անտեսանելիություն

 

Ակտիվացրեք ստորև նշված ստեղնը՝ Uteach-ի բրենդինգը Ձեր կայքից և էլ․ հասցեից հեռացնելու համար:

 

 

Սա հնարավոր է ակտիվացնել, եթե Դուք օգտվում եք Պրո կամ բիզնես փաթեթներից։ 

 

Գնահատում և կարծիքներ

 

Թույլ տվեք Ձեր ուսանողներին կարծիքներ թողնել Ձեր դասընթացների վերաբերյալ:

 

 

 


 

Դոմեն

Ձեր կայքի դոմենը կառավարելու համար անցեք կարգավորումներ և սեղմեք «Դոմեն» դաշտը:

 

Համակարգն ի սկզբանե տրամադրում է Ձեզ ենթադոմեն՝ միացնելով Ձեր բրենդի անվանումը և uteach.am-ը:

Եթե ցանկանում եք փոխել Ձեր դոմենի անունը, կարող եք գնել դոմեն և ավելացնել այն «Ավելացնել նոր դոմեն» դաշտում և պահպանել։

 

 

Ցուցումներ

 

Ստեղծեք CNAME DNS, որը Ձեր անհատական URL-ը (օրինակ ՝ www.yourschool.com կամ academy.yourschool.com) կկապի Ձեր Uteach դպրոցին (օրինակ ՝ yourschool.uteach.io): CNAME DNS-ի մասին ավելի շատ տեղեկություն կարող եք գտնել այստեղ:

Ձեր հոսթինգի մատակարարի հաշվին CNAME ստեղծելուց հետո սեղմեք «Ակտիվացնել» կոճակին, այնուհետև համակարգն ավտոմատ կփոխի Ձեր Uteach դպրոցի ենթադոմենը Ձեր անձնական դոմենով:

Դուք կարող եք հեշտությամբ փոխարինել Ձեր Uteach դպրոցի ենթադոմենը Ձեր անհատական դոմենով՝ փոխելով CNAME DNS-ը Ձեր հոսթինգի մատակարարի հաշվին:

 


 

Տեսազանգի հավելվածներ

Սա ևս մեկ գործիք է, դասընթացի ստեղծման գործընթացը ավտոմատացնելու համար:

 

Zoom-ի կամ InSpace-ի միջոցով լայվ դաս պլանավորելու համար Դուք պետք է սեղմեք դրանցից մեկի վրա և մուտք գործել Ձեր հաշիվ:

 

 

Ստորև բերված օրինակում, Ադմինը մուտք է գործել Zoom-ի հաշիվ:

 

 

Գրանցվելուց հետո անցեք «Live դասեր» բաժին և սեղմեք «Ստեղծել նոր live դաս» կոճակը:

 

Այնուհետև` ընտրեք ստորև նշված տարբերակներից «Zoom»: Հարկավոր չէ ձեռքով պլանավորել հանդիպման սենյակները «Zoom» ծրագրի ներսում, համակարգը դա կանի ավտոմատ, երբ ընտրեք դասընթացի անցկացման ժամանակահատվածը:

 

 


 

Ավելացնել նոր հոդված

Ստորև ներկայացված տեսանյութում բացահայտեք, թե ինչպես կարող եք կառավարել բլոգը և ստեղծել հոդվածներ:

Ավելացնել նոր պրոդուկտ

Այս բաժնում կդիտարկենք պրոդուկտի մասին հիմնական տեղեկությունների և կարգավորումների ավելացումը։