Ուսումնասիրել ադմինի դաշտը

Սկսեք աշխատել Uteach-ի հետ

Բարի Գալուստ Uteach -ի Օգնության էջ

Uteach-ի օգնությամբ ցանկացած մարդ կարող է ընդամենը մի քանի քայլով ստեղծել ուսուցման սեփական կայքը, ներբեռնել օնլայն կուրսեր և վաճառել դրանք, կազմել հարցաշարեր, վարել բլոգ, ստեղծել live դասեր, կազմել դասացուցակ և այլն։ Այս ամենն անելու համար Ձեզնից չի պահանջվում ոչ մի տեխնիկական գիտելիք։ 

Ձեզ ենք ներկայացնում առաջարկվող քայլերի ուղեցույցը

1. Ինչպե՞ս գրանցվել կայքում

Մուտք գործեք https://uteach.am/ կայք և սեղմեք «Գրանցվել», շարունակությունը կարող եք դիտել տեսանյութում։

 


 

Կառավարման վահանակ

Այս մասում կբացահայտենք ադմինի տիրույթը կամ կառավարման վահանակը: Առաջինը, որ պետք է անենք, դա ադմինի տիրույթ մուտք գործելն է։

 Կառավարման վահանակի բաժիններին կարող եք ծանոթանալ դիտելով տեսանյութը։

 

Օգտատերեր

Օգտատերեր բաժինը իր մեջ ներառում է ՝ 

  • Ուսանողներ
  • Ադմին
  • Հեղինակներ

Ուսանողներ

Ուսանողներ բաժնում հայտնվում են այն մարդիկ, ովքեր գրանցվում են Ձեր կայքում։ Այստեղ հավաքվում են նրանց անձնական տվյալները։ Դուք կարող եք ջնջել, ինչպես նաև ավելացնել նոր ուսանողների: Կայքում կարող եք ավելացնել ուսանող հետևելով տեսանյութի ցուցումներին։

Ադմին

Այս բաժնում Ձեր կայքի ադմինի անձնական տվյալներն են։

Հեղինակներ

Այս բաժնում ավելացնում եք հեղինակներին, ում մասին ինֆորմացիան հայտնվելու է հոդվածի վերջում նկարի, անվան և մասնագիտության տեսքով, ինչպես նաև դասընթացի էջում՝ նկարի, անվան, մասնագիտության և հեղինակի մասին պատմող մի քանի տողի տեսքով։ 

 

Ստեղծել և խմբագրել վիդեոդասեր

Հաջորդ ամենակարևոր բաժիններից մեկը դա կուրսերի ստեղծման բաժինն է։ Դե ինչ, եկեք միասին ստեղծենք վիդեոդասընթաց և Դուք կհամոզվեք, թե ինչ հեշտ է դա։ 

Տեսանյութում կարող եք տեսնել թե ինչպես ստեղծել վիդեոդաս։

 

Ստեղծել և խմբագրել թեստեր

Այս բաժնում, խոսելու ենք,թե ինչպես ստեղծել և խմբագրել թեստերը։

Շարունակությունը տեսանյութում ՝ 

Ստեղծել և խմբագրել հավաստագրեր

Այս բաժնում խոսելու ենք հավաստագրերից։