Ինչպես ստեղծել վիդեո դասեր

 

Դուք ոլորտի մասնագետ եք, փնտրում եք Ձեր գիտելիքները կիսելու նոր տարբերակ: Վիդեո դասերի ստեղծումը կարող է լինել կատարյալ լուծում՝ ապահովելով Ձեր լսարանին կրթելու և ներգրավելու դինամիկ և ինտերակտիվ միջոց:

 

Եկեք քայլ առ քայլ տեսնենք, թե ինչպես կարող եք ստեղծել բարձր պահանջարկ ունեցող վիդեո դասընթաց:

 

  • Կառավարմավ վահանակից ընտրեք Վիդեո դասեր բաժինը
  • Սեղմեք Ավելացնել նոր դասընթաց կոճակին        
     

Հիմնական տեղեկությունները

 

Այժմ ժամանակն է լրացնել Ձեր դասընթացի հիմնական տեղեկությունները:


 

  • Ավելացրեք Ձեր նախընտրած վերնագիրը համապատասխան դաշտում: URL-ը կստեղծվի Ձեր մուտքագրած վերնագրի համաձայն:

Կարևոր հիշեցում. Վիդեդասը հրապարակելուց հետո չեք կարող խմբագրել հղումը: Այսպիսով, նախքան փոփոխությունները պահպանելը, համոզվեք, որ ունեք վերջնական slug տարբերակը: Թույլատրվում Է օգտագործել լատինատառ տառեր և «-» նշանը (գծիկ) բառերի միջև ընկած հատվածում:

 

  • Ընտրեք կատեգորիա։ Այն հնարավորություն է տալիս դասակարգել վիդեոդասերը ըստ կատեգորիաների՝ ստորև ընտրելով կատեգորիա:
  • Ավելացրեք նկար` վիդեոդասը վիզուալ գրավիչ դարձնելու համար: Պարզապես սեղմեք համապատասխան դաշտը և վերբեռնեք Ձեր նկարը համակարգչից։ Նկարի ձևաչափը պետք է լինի ՝JPG, SVG, JPEG և PNG: Իսկ չափը պետք է՝ 846 x 564px:
  • Հաջորդ քայլը՝ դասընթացի նկարագրությունն է: Նկարագրությունը հայտնվում է Ձեր կայքում վերնագրի հետ միասին: Այսպիսով, հիշեք, որ նկարագրությունը պետք է լինի համոզիչ և պատմի վիդեոդասի մասին: Դուք կարող եք օգտագործել տեքստային խմբագրիչը ՝ Ձեր նկարագրությունն էլ ավելի գրավիչ դարձնելու համար:
  • Պարտադիր դիտում–Դասընթացի յուրաքանչյուր հաջորդ դասին անցնելու համար ուսանողը պարտադիր պետք է իրականացնի որոշ գործողություններ (դիտել տեսանյութի առնվազն 80%-ը, ներբեռնել կցված ֆայլը, բացել տեքստային քոնթենթը)։
  • Արգելել առաջ անցնել - Դուք կարող եք անջատել առաջ անցնելու հնարավորությունը, և Ձեր ուսանողները չեն կարողանա արագ առաջ անցնել՝ առանց դասընթացի տեսանյութերն ամբողջությամբ դիտելու:
  • Ցուցադրել դասընթացի տևողությունը - Այս ֆունկցիան ակտիվացնելու դեպքում ուսանողները կտեսնեն դասընթացի տևողությունը:

Հեղինակների ընտրություն


Այժմ ժամանակն է ավելացնել դասընթացի հեղինակին կամ հեղինակներին: Սեղմեք համապատասխան դաշտին,և ցուցակից ընտրեք Ձեր նախընտրած հեղինակին։ Դասընթացը կարող է ունենալ մի քանի հեղինակ։

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Եթե հեղինակներ չկան,կարող եք ստեղծել հենց այդ պահին։ Պրոֆիլ ստեղծելու համար խնդրում ենք հետևել հետևյալ քայլերին.

 

  • Սեղմեք Ստեղծել հեղինակի պրոֆիլ հղմանը
  • Լրացրեք բոլոր անհրաժեշտ քայլերը,հեղինակի անունը,հեռախոսահամարը,գաղտնաբառը և մասնագիտությունը
  • Վերբեռնեք նկար և լրացրեք նկարագրություն դաշտը
  • Սեղմեք Պահպանել կոճակը
  • Վերադարձեք դասընթացի էջը և կտեսնեք հեղինակներ դաշտի մոտ հայտնվել է տվյալ ծանուցում։ Սեղմեք նշանին, որպեսզի համակարգը թարմացնի հեղինակիների ցուցակը առանց էջը փակելու և ընտրեք նոր ստեղծված հեղինակի էջը ցանկից։

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

         
 

Դուք կարող եք օգտագործել drip հնարավորությունը, եթե ցանկանում եք, որ Ձեր դասընթացը մաս-մաս բացվի և դառնա հասանելի ուսանողների համար։

 

Կախված նրանից, թե drip-ի որ տեսակն եք ընտրում, կարող եք խմբագրել կամ կարգավորել հասանելի դառնալու ամսաթիվը 2-րդ քայլում՝ բաժինը կամ դասը խմբագրելիս:


 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Շարունակելու համար սեղմեք «Հաջորդ» կոճակը:


Տեսանյութերի և ֆայլերի վերբեռնում


Սա այն բաժինն է, որտեղ վերբեռնում եք տեսանյութեր, ֆայլեր, թեստերը և դասավորում յուրաքանչյուր դաս։


 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Առաջին բաժինը ստեղծելու համար սեղմեք “Ստեղծել նոր բաժին”, ավելացրեք վերնագիրը և սեղմեք պահպանել։


 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Այժմ կտեսնեք Ձեր վերնագիրը ցուցակում: 

 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր


 Ստեղծեք նոր դաս՝ սեղմելով վերնագրի վրա։ 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

         
 

Այժմ կարող եք ստեղծել հետևյալ տեսակի դասեր՝ տեսանյութ, աուդիո, ֆայլ, տեքստ, թեստ և ձևաթուղթ:


 

Տեսանյութ դասի ստեղծում


Այս տեսակի համար ընտրեք Տեսանյութ էպիզոդը։

Այն ընտրելուց հետո աջ մասում կբացվի կարգավորումների պատուհանը։

  • Վերնագիր։ Ավելացրեք տեսանյութի անվանումը։
  • Ընտրեք տեսանյութի տեսակը։ 

Ֆայլի վերբեռնում

Կարող եք վերբեռնել ֆայլը Ձեր համակարգչից։ Տեսանյութի ձևաչափը պետք է լինի MP4 կամ MOV և առավելագույնը՝ 3GB ծավալով։ Նաև կարող եք վերբեռնել Ձեր տեսանյութի մանրապատկերը և սուբտիտրերը VTT ձևաչափով:  

Եթե ցանկանում եք ցուցադրել տեսանյութի բնօրինակը ապա ակտիվացրեք համապատասխան կոճակը։ Ակտիվացնելուց հետո, մեր համակարգը չի օպտիմիզացնի տեսանյութերը և կցուցադրի բնօրինակ տարբերակը: Խնդրում ենք օպտիմիզացնել տեսանյութերը վերբեռնումից առաջ:

Նաև կարող եք վերբեռնել ֆայլեր ներառելով լրացուցիչ ֆայլեր կամ փաստաթղթեր՝ տեսանյութի էպիզոդի հետ:

 

Տեսադարան

 

Այսուհետ կարող եք օգտագործել նույն տեսանյութը տարբեր դասընթացներում՝ տեսադարանի օգնությամբ։ 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Պարզապես, սեղմեք Տեսադարան կոճակին, ընտրեք տեսանյութը և սեղմեք Հաստատել։

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Բացի դա, կարող եք ցանկից ընտրել տեսանյութն ավելացնելու այլ տարբերակներ՝ Youtube, Vimeo, Twitch, Rutube, Myvideo կամ Iframe: Կարող եք ավելացնել նաև տեսանյութի հղում։


 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Կարևոր նշում. Տեսանյութը վերբեռնելիս (կախված ֆայլի չափից) կպահանջվի որոշ ժամանակ: Այսպիսով, խնդրում ենք մի անհանգստացեք, եթե տեսանյութը միանգամից չի բեռնվում:

 

Եթե ցանկանում եք տվյալ դասը դարձնել անվճար այցելուների համար կամ սևագիր,անհրաժեշտ է ակտիվացնելնել համապատասխան կոճակները։

 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

 

Իսկ ցանկանում եք, որ օգտատերերը գրանցվեն նախքան անվճար էպիզոդ դիտելը` անհրաժեշտ է ակտիվացնել տվյալ կոճակը։ Հետևեք այս քայլերին կոճակն ակտիվացնելու համար։

  • մուտք գործեք կառավարման վահանակ
  • անցեք Կարգավորումներ բաժին, հետո Ընդհանուր կարգավորումներ > Դասընթացի կարգավորումներ
  • Ակտիվացրեք Գրանցումը պարտադիր է անվճար էպիզոդների դեպքում կոճակը


Այսինքն Դուք կարող եք ունենալ վճարովի դասընթաց, որի մեջ կլինեն նաև անվճար դասեր։ Օրնակ առաջին 3 տեսանյութը՝ հավանական ուսանողների հետաքրքրությունը շարժելու համար։ 

 

Աուդիո դասի ստեղծում


 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Աուդիո դաս ավելացնելը կատարվում է վիդեո դասի նման։         
 

  • Ավելացրեք վերնագիրը
  • Վերբեռնեք աուդիո ֆայլը (MP3 ձևաչափով)
  • Գրեք նկարագրություն
  • Սեղմեք Պահպանել կոճակը:         
     

Եթե ցանկանում եք տվյալ դասը դարձնել անվճար այցելուների համար կամ սևագիր,անհրաժեշտ է ակտիվացնելնել համապատասխան կոճակները։


 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Ֆայլ դասի ստեղծում


 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Ֆայլ ֆորմատով դաս ստեղծելը կատարվում է նույն տրամաբանությամբ։ 

 

  • Ավելացրեք ֆայլի վերնագիրը
  • Վերբեռնեք այն Ձեր համակարգչից կամ ընտրեք Iframe տարբերակը
  • Եթե ցանկանում եք տվյալ դասը դարձնել անվճար այցելուների համար կամ սևագիր, անհրաժեշտ է ակտիվացնելնել համապատասխան կոճակները։
  • Գրեք նկարագրություն
  • Պահպանեք փոփոխությունները

Ֆայլերի համար հասանելի են հետևյալ ձևաչափերը՝ .JPG, .PNG, .MP4, .PDF, .CSV, .XLSX, .PPT, .PPTX, .XLS, .MP3, .DOC, .TXT, .DOCX, .RTF , .XML, .ZIP,PKT և .JSON:



Տեքստ դասի ստեղծում


 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Տեքստ ֆորմատով դաս ստեղծելու համար անհրաժեշտ է գրել վերնագիրը, ավելացնել տեքստը և պահպանել այն։         
 

Տեքստային խմբագրիչը Ձեզ հնարավորություն կտա ավելացնել նկար կամ տեսանյութ,հղում և այլն։


Թեստ ֆորմատի դասի ստեղծում


  •  
Ինչպես ստեղծել վիդեո դասեր
  • Լրացրեք վերնագրի բաժինը:
  • Ցանկից ընտրեք թեստի տեսակը՝ նախօրոք ստեղծված թեստերից կամ iframe տարբերակով վերբեռնեք այն


 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Ներքևի հատվածում ակտիվացրեք այն կոճակները,որոնք ցանկանում եք:

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Թեստը պարտադիր է լրացման համար - Այս կոճակն ակտիվացնելով՝ Ձեր ուսանողները կպարտավորվեն անցնել թեստը մյուս դասերին մասնակցելու համար։

 

Անտեսել թեստի անցողիկ շեմը - Եթե կոճակը ակտիվ է, համակարգը չի հաշվում անցողիկ միավորը: Եթե այն անջատված է, համակարգը հաշվում է անցողիկ միավորը, և ուսանողը պետք է հավաքի անհրաժեշտ անցողիկ միավորը, որպեսզի դասը համարվի հաղթահարված:         
 

Դարձնել սևագիր


Կարևոր նշում. Iframe-ով ստեղծած թեստի դեպքում համակարգը չի կարող ավտոմատ կերպով ստուգել այն և հավաստագիր գեներացնել։ Թեստի ստուգման գործընթացը ավտոմատացնելու համար Դուք պետք է ստեղծեք այն Uteach-ի ներսում։

Ձևաթուղթ դասի ստեղծում


 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Այստեղ ամեն ինչ կատարվում է շատ պարզ և արագ։ Պարզապես պետք է գրել վերնագիրը և ընտրել նախօրոք ստեղծված ձևաթղթերից։


Ավարտական թեստի և հավաստագրի ավելացում


Հաջորդ բաժնում կարող եք Ձեր դասընթացին ավելացնել ավարտական թեստը  և հասվատագիրը ։         
 

Եթե ստեղծել եք թեստը նախօրոք,կգտնեք այն թեստերի ցուցակում։ Եթե դեռ չեք ստեղծել թեստը կարող եք տեղում ստեղծել այն՝ սեղմելով Ստեղծել նոր թեստ հղմանը։


 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Երբ թեստը պատրաստ լինի, սեղմեք թարմացման կոճակին, և այն նույնպես կհայտնվի ցանկում։


 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Եթե ցանկանում եք փոփոխել թեստի անվանումն այս դասընթացի համար, ապա տեղադրեք նոր վերնագիրը համապատասխան դաշտում։


 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Ներքևում կարող եք սահմանել, թե քանի անգամ կարող են ուսանողներն անցնել ավարտական թեստը։ Եվ նշեք դասընթացն անցնելու այն տոկոսը, որի դեպքում հնարավոր կլինի անցնել ավարտական թեստը։


 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Ընտրեք հավաստագիրը, որը նույնպես անհրաժեշտ է ստեղծել նախօրոք։


 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

 

Վերջում նշեք հավաստագիր ստանալու տոկոսը։


 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

 

Վերջապես, ժամանակն է սահմանել դասընթացի արժեքը: 

 

Դասընթացը կարող է լինել 2 տեսակ՝         
 

Անվճար -Ընտրելով այս տարբերակը ՝ Ձեր դասընթացը կլինի անվճար և հասանելի ձեր կայքի այցելուների համար:

Մեկանգամյա գին -այս տարբերակը թույլ է տալիս սահմանել դասընթացի գինը:

Այստեղից կարող եք նաև վերահսկել, թե որքան ժամանակ դասընթացը հասանելի կլինի գրանցված ուսանողների համար:


Գրեթե ավարտեցինք: Այժմ ժամանակն է կառավարել ընդհանուր կարգավորումները, որից հետո դասընթացը կհրապարակվի:

 

Առաջին բաժինը կարգավիճակը ընտրելու համար է: Այստեղ դուք կարող եք տեսնել մի քանի տարբերակ:

 

Սևագիր - Ուսանողները չեն կարող տեսնել և գնել այս վիդեոդասը, սակայն այն հասանելի կլինի կառավարման վահանակում։

Հրապարակված- Ուսանողները կարող են գնել և տեսնել այս վիդեոդասի բովանդակությունը: Կարող եք նաև պլանավորել այն, Ձեր ցանկացած ամսաթվով։

Մասնակի փակ -Վիդեոդասին հասանելիություն կունենան միայն այն մարդիկ, ում Դուք կուղարկեք հղումը։ Վիդեոդասը չի հայտնվի վիդեոդասեր բաժնում։

Փակ-Վիդեոդասը կտեսնեն միայն այն ուսանողները, ում Դուք հնարավորություն կտաք մուտք գործել՝ հասանելիություն տալով էլ․ հասցեի միջոցով։ 


 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Եթե դասընթացն անվճար է ՝ այստեղ կտեսնեք Տեսանելի կայքի այցելուների համար կոճակը։ Ակտիվացնելով այս կոճակը՝ Դուք այս դասերը հասանելի եք դարձնում կայքի բոլոր այցելուների համար: Սա նշանակում է, որ նրանք կարող են դիտել բոլոր դասերը՝ առանց Ձեր կայքում գրանցվելու:

Եթե ցանկանում եք Ձեր վիդեոդասը դարձնել հասանելի և անվճար անհրաժեշտ է ակտիվացնելով այս կոճակը։

 

Դուք այս դասերը հասանելի եք դարձնում կայքի բոլոր այցելուների համար: Սա նշանակում է, որ նրանք կարող են դիտել բոլոր դասերը՝ առանց Ձեր կայքում գրանցվելու: Գրանցում են պահանջում միայն դասի թեստերը և ձևաթղթերը։

 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Դասի SEO վերնագիր

Ձեր վիդեոդասի էջի վերնագիրն է, որը տեսանելի է որոնողական համակարգերում, ինչպես նաև կայքում:

 

Դասի SEO նկարագրություն

Ձեր վիդեոդասի էջի կարճ նկարագրությունն է՝ մեկ-երկու նախադասությամբ։ Սա այն բովանդակությունն է, որ տեսանելի է որոնողական համակարգում (Google, Yandex և այլն)։

 

Վիդեոդասի հիմնաբառեր

Այն բառերը, բառակապակցություններն ու երբեմն նախադասություններն են, որոնք մարդիկ փնտրում են Գուգլում և այլ որոնողական համակարգերում՝ Ձեր առաջարկած ծառայությունները գտնելու ակընկալիքով։

 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր         
 Այս ֆունկցիան ակտիվացնելու դեպքում ուսանողները, ովքեր մասնակցում են դասընթացին, նամակ կստանան դասընթացի փոփոխությունների մասին։ Ուշադիր եղեք այն ակտիվացնելու դեպքում, որովհետև եթե Դուք պարզապես փոփոխություն եք անում վերնագրում կամ նկարագրությունում, նամակ ուղարկել անհրաժեշտ չէ։ 🙂         
 

Այս հատվածից կարող եք նաև ջնջել դասընթացը։

 

Սեղմեք Նախադիտում, որպեսզի տեսնեք Ձեր վիդեո դասի տեսքը կայքում և պահպանեք այն։


 

Ինչպես ստեղծել վիդեո դասեր

Շնորհավորում ենք: Ձեր դասընթացը պատրաստ է գնման համար:

 

Եթե ունեք այլ հարցեր, ուղարկեք դրանք [email protected] էլ․հասցեին կամ սեղմեք կայքի ներքևի աջ անկյան չատի նշանին՝ Ձեր հարցը գրելու համար։