Ծառայությունների մատուցման պայմաններ

1․ Գրանցման պայմաններ
  • Uteach-ի օգտատերը պետք է լինի 18 տարեկան կամ ավելի բարձր տարիքի կամ առնվազն այն տարիքի, որը իրավունք է ընձեռնում զբաղվել բիզնեսով և կնքել պայամնագիր այն տարածքում, որտեղ նա բնակվում է կամ որտեղից օգտվում է այս ծառայությունից:
  • Գրանցման գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է տրամադրել իրավաբանական/իրական անուն, էլ․ փոստի վավեր հասցե, վավեր հեռախոսահամար և ցանկացած այլ տեղեկատվություն, որն անհրաժեշը է գրանցման գործընթացն իրականացնելու համար:
  • Օգտատերն ընդունում է, որ Uteach-ն իրավունք ունի օգտագործելու տրամադրված էլ․ փոստի հասցեն` որպես հաղորդակցության հիմնական միջոց:
  • Օգտատերը պատասխանատու է գաղտնաբառն անվտանգ պահելու համար: Uteach-ը չի կարող և չի կրելու պատասխանատվություն հաշվի և գաղտնաբառի անվտանգությունը չպահպանելու պատճառով ունեցած կորստի կամ վնասի համար:
  •  Օգտատերը պատասխանատու է բոլոր գործողությունների և բովանդակության համար, ինչպիսիք են տեսանյութերը, ֆայլերը, տվյալները, գրաֆիկաները, լուսանկարները և հղումները, որոնք վերբեռնված են Uteach-ով պատրաստված կայքում («Դասընթացի բովանդակություն»): Դուք չպետք է փոխանցեք որևէ վիրուս կամ իրենից վտանգ ներկայացնող որևէ կոդ:
  • Uteach-ի հայեցողությամբ սահմանված Ծառայությունների մատուցման պայմանների խախտումը կամ այլ պայմաններին չհետևելը կհանգեցնի օգտատիրոջ ծառայությունների անհապաղ դադարեցմանը:
  • Կարճ ներկայացում

    Արգելվում է Uteach-ն օգտագործել ապօրինի բնույթի գործունեություն ծավալելու կամ վնասակար ֆայլեր փոխանցելու նպատակով: Այս պայմաններից ցանկացածի խախտման դեպքում ծառայությունը չեղարկվում է:
    Կապի համար հիմնականում օգտագործվում է էլ-հասցեն:

    2․Հաշվի ակտիվացում

    1.     Օգտատերը, ով բաժանորդագրվել է Uteach-ի ծառայություններին համարվում է Պայմանավորվող կողմ («հաշվի սեփականատեր») և կլինի այն անձը, ով լիազորված է օգտագործել ցանկացած հաշիվ, որը մենք կարող ենք տրամադրել հաշվի սեփականատիրոջը ծառայության շրջանակներում:
    2.     Եթե օգտատերը բաժանորդագրվել է Uteach-ի ծառայություններին գործատուի անունից, ապա հաշվի սեփականատերը պետք է լինի գործատուն։ Եթե օգտատերը բաժանորդագրվել է Uteach-ի ծառայություններին գործատուի անունից, ապա օգտատերը ներկայացնում և երաշխավորում է, որ իրավունք ունի պարտավորեցնել գործատուին՝ պահպանելու ծառայությունների մատուցման մեր պայմանները

    Կարճ՝

    Uteach-ի ծառայություններին բաժանորդագրված անձը պատասխանատու է հաշվի համար և պարտավոր է պահպանել ծառայությունների մատուցման սույն պայմանները: Եթե օգտատերը գրանցվում է գործատուի անունից, ապա գործատուն է հանդիսանում հաշվի սեփականատեր և համաձայն է մեր ծառայությունների մատուցման պայմանների հետ


    3. Ընդհանուր Պայմաններ

    Դուք պետք է կարդաք, համաձայնեք և ընդունեք սույն Օգտագործողի համաձայնագրի և անվտանգության քաղաքականության մեջ ներառված բոլոր պայմանները, նախքան Uteach-ի օգտատեր դառնալը:

    1.       Տեխնիկական աջակցություն տրամադրվում է միայն վճարվող հաշիվներին և հասանելի է էլեկտրոնային փոստով ու live չաթով.
    2.       Արգելվում է օգտագործել Uteach-ի ծառայությունը ցանկացած անօրինական կամ չարտոնված նպատակներով, ինչպես նաև ծառայության օգտագործման ժամանակ խախտել տարածքում գործող ցանկացած օրենք (ներառյալ, բայց չսահմանափակվելով, հեղինակային իրավունքի մասին օրենքները):
    3.       Ծառայությունների մատուցման պայմանների վերաբերյալ հարցերը պետք է ուղղել հետևյալ հասցեով [email protected]
    4.       Օգտատերն ընդունում և համաձայնվում է, որ ծառայության օգտագործումը, ներառյալ Uteach-ի կողմից փոխանցվող կամ պահպանվող տեղեկատվությունը, կարգավորվում է ըստԱնվտանգության քաղաքականության
    5.       Եթե օգտատերը բաժանորդագրված է Uteach-ի պլաններից որևէ մեկին և իրականացնում է բովանդակության «գաղտնի վաճառք»՝ օգտվելով այլ գործիքներից և հնարքներից, ապա նրա հաշիվը կարող է սառեցվել բացահայտելուն պես: Գործարքի միջնորդավճարներից խուսափելու համար Uteach-ի վճարային համակարգը շրջանցելու ցանկացած փորձ, կարող է հանգեցնել օգտատիրոջ հաշվի կասեցմանը: Գործարքի միջնորդավճարներից խուսափելու նպատակով օգտատերը կարող է կապվել մեզ հետ ([email protected])՝ առանց միջնորդավճարների պլանի անցնելու համար:

    Կարճ՝

    Uteach-ի ծառայությունը պատկանում է մեզ: Ոչ ոք իրավունք չունեք գողանալ, պատճենել կամ օգտագործել այն որեւէ անօրինական կամ կասկածելի նպատակով։
    Արգելվում է շրջանցել մեր վճարային համակարգը՝ միջնորդավճարներից խուսափելու նպատակով: Եթե օգտատերը ցանկանում է ստանալ հաշիվ առանց միջնորդավճարի, կարող է անցնել բաժանորդագրության մեկ այլ պլանի, ինչի համար պետք է կապվել մեզ հետ։
    4․Uteach-ի իրավունքները

    Մենք կարող ենք, բայց ոչ պարտավորված, հեռացնել դասընթացի բովանդակությունը և հաշիվները, որոնք պարունակում են բովանդակություն, որը մեր պայմաններում սահմանվում է որպես անօրինական, վիրավորական, սպառնացող, զրպարտիչ,վարկաբեկող, պոռնոգրաֆիկ, անպարկեշտ, վիրավորական կամ ատելության տարածմանը միտված։

    Uteach-ի ցանկացած օգտատիրոջ կողմից Uteach-ի աշխատակցի, անդամի կամ այլ անձի բանավոր կամ գրավոր վիրավորանքները և սպառնալիքները կհանգեցնեն հաշվի անհապաղ դադարեցմանը:

    Uteach-ը չի անցկացնում դասընթացի բովանդակության նախնական զննում և իր հայեցողությամբ կարող է մերժել կամ հեռացնել ցանկացած դասընթացի բովանդակություն, որը կհամարվի մեր պայմաններին ոչ համապատասխան։

    Մենք մեզ իրավունք ենք վերապահում մեր ծառայությունները մատուցել օգտատիրոջ մրցակիցներին և չենք խոստանում բացառիկություն շուկայի որևէ կոնկրետ հատվածում։ Օգտատերը նաև ընդունում և համաձայնվում է, որ Uteach-ի աշխատակիցները և այլ ներկայացուցիչներ նույնպես կարող են լինել

    Uteach-ի օգտատերեր/ինստրուկտորներ, և որ նրանք կարող են մրցակցել, սակայն նրանց համար այլ օգտատերերի գաղտնի տեղեկությունները հասանելի չեն:

    Հաշվի սեփականության իրավունքի վերաբերյալ վեճի առաջացման դեպքում մենք իրավունք ենք վերապահում պահանջել փաստաթղթեր՝ հաշվի սեփականության իրավունքը որոշելու կամ հաստատելու համար։ Փաստաթղթերը կարող են ներառել, բայց չեն սահմանափակվում, Ձեր բիզնեսի լիցենզիայի սկանավորված պատճենը, պետական նմուշի լուսանկարով նույնականացման քարտը, վճարման քարտի վերջին չորս թվերը և այլն:

    Uteach-ը  իրավունք է ստանձնում որոշելու, մեր միանձնյա կարծիքով, կայքի օրինական սեփականատիրոջը և հաշիվը փոխանցել վերջինիս։ Եթե մենք չենք կարող արդարացիորեն որոշել հաշվի օրինական տիրոջը, Uteach-ը իրավունք է վերապահում ժամանակավորապես ապաակտիվացնել հաշիվը, մինչև որոշում կայացվի վիճող կողմերի միջև:

    Կարճ՝

    Մենք կարող ենք ցանկացած պահի փոփոխել, չեղարկել կամ մերժել ծառայությունը:
    Uteach-ով պատրաստված կայքի շուրջ սեփականության վերաբերյալ վեճի դեպքում մենք կարող ենք սառեցնել հաշիվը կամ այն փոխանցել օրինական տիրոջը:
    5․ Պատասխանատվության սահմանափակում

    1.       Օգտատերն ուղղակիորեն ընդունում և համաձայնվում է, որ Uteach-ը պատասխանատվություն չի կրում որևէ ուղղակի, անուղղակի, պատահական, հատուկ կամ այլ վնասների համար, ներառյալ, բայց չսահմանափակվելով շահույթի, վարկանիշի, տվյալների կամ այլ ոչ նյութական կորուստները, որոնք առաջացել են ծառայության օգտագործման կամ օգտագործման անհնարինության հետևանքով:
    2.       Uteach-ը կամ մեր մատակարարները ոչ մի դեպքում պատասխանատվություն չեն կրում բաց թողնված եկամուտների համար։
    3.       Ծառայությունների օգտագործման բոլոր ռիսկերն ընկնում են բացառապես օգտատիրոջ պատասխանատվության տակ։
    4.       Uteach-ը չի երաշխավորում, որ Ծառայությունը կլինի առանց թերությունների, բայց թերությունների առկայության դեպքում պարտավորվում է ողջամիտ ժամկետում շտկել դրանք, եթե չկան այլ խանգարող հանգամանքներ կամ անհնարինության գործոն։
    5.       Uteach-ը չի երաշխավորում, որ Ծառայության օգտագործման արդյունքում ստացված արդյունքները կամ եկամուտները կլինեն մշտական, քանի որ դա կախված է օգտատիրոջ աշխատանքից։
    6.       Uteach-ը չի երաշխավորում, որ Ծառայության միջոցով ձեռք բերված կամ ստացված ցանկացած ապրանքի, ծառայության, տեղեկատվության կամ այլ նյութերի որակը կհամապատասխանի օգտատիրոջ ակնկալիքներին կամ որ Ծառայության ցանկացած սխալ կշտկվի:

    Կարճ՝
    Մենք պատասխանատվություն չենք կրում, եթե օգտատերը խախտում է օրենքը, խախտում է սույն Համաձայնագիրը կամ խախտում է երրորդ անձանց իրավունքները։
    Մենք պատասխանատվություն չենք կրում եկամուտների անկման կամ կորստի դեպքում։


    6․ Չեղարկում և վավեր համաձայնագիր

    Uteach-ի կողմից սպասարկման պայմաններում ներառված որևէ իրավունքի կամ դրույթի պահպանման ձախողումը տվյալ իրավունքի կամ դրույթի չեղարկում չի համարվում: Սպասարկման պայմանները հանդիսանում են համաձայնագիր օգտատիրոջ և Uteach-ի միջև, ըստ որի սահմանվում է ծառայությունների օգտագործման օգտատիրոջ իրավունքը՝ կասեցնելով օգտատիրոջ և Uteach-ի  միջև նախկինում հաստատված ցանկացած համաձայնագիր։

    Կարճ՝

    Ծառայությունների մատուցման սույն պայմանները կազմում են համաձայնագիր, որը կիրառվում է օգտատերերի համար։ Սա նշանակում է, որ օգտատիրոջ և Uteach-ի միջև նախկինում գործող համաձայնագրերը չեն կիրառվում, եթե դրանք հակասում են սույն Պայմաններին:

    7.   Մտավոր սեփականությունը և օգտատերերի բովանդակությունը

    Մենք մտավոր սեփականության իրավունք չենք ստանում այն բովանդակության համար, որոնք օգտատերը տրամադրում է Uteach-ին: Բոլոր նյութերը, որոնք օգտատերը ներբեռնում է, պահպանում են հեղինակային իրավունքները: Օգտատերը կարող է հեռացնել Uteach հարթակի միջոցով ստեղծված սեփական կայքը ցանկացած պահի՝ ջնջելով հաշիվը:

    Ներբեռնելով դասընթացի բովանդակությունը՝ օգտատերը համաձայնվում է, որ.

  • ինտերնետի այլ օգտվողներ կարող են դիտել դասընթացի բովանդակությունը
  • Uteach-ը կարող է ցուցադրել և պահպանել դասընթացի բովանդակությունը
  • Uteach-ը կարող է ցանկացած ժամանակ դիտել օգտատիրոջ կողմից ներկայացված դասընթացի ամբողջ բովանդակությունը և նշված պայմանները խախտելու դեպքում հեռացնել այն առանց Ձեզ տեղեկացնելու

  • Օգտատերը պահպանում է հեղինակային իրավունքը դասընթացի ամբողջ բովանդակության համար, որը ներբեռնում է Uteach-ով պատրաստված կայք։ Սակայն, կայքը հրապարակայնորեն հասանելի դարձնելով՝ օգտատերը համաձայվնում է թույլատրել այլ օգտվողներին դիտել դասընթացի բովանդակությունը:

    Մենք չենք բացահայտի Ձեր գաղտնի տեղեկությունները երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ այն պահանջվում է մեր ծառայությունների մատուցման ընթացքում: Գաղտնի տեղեկատվությունը ներառում է մեզ տրամադրված ցանկացած նյութ կամ տեղեկատվություն, որոնք հասանելի չեն:

    Գաղտնի տեղեկատվությունը չի ներառում այն տեղեկատվությունը ,որը՝ (ա) եղել է հանրային տիրույթում այն ստանալու պահին, (բ) հանրային է դառնում ոչ մեր մեղքով, (գ) մենք ստանում ենք այն երրորդ կողմից՝ առանց խախտելու մեր կամ երրորդ կողմի գաղտնիության պարտավորությունները, կամ (դ) մենք պարտավոր ենք օրենքով բացահայտել այն։

    Կարճ՝
    Օգտատիրոջ կողմից ներկայացված ցանկացած նյութ մնում է նրա պատասխանատվության տակ։ Ցանկության դեպքում օգտատերը կարող է կայքից հեռացնել իր ստեղծած բովանդակությունը կամ պարզապես ջնջել հաշիվը:

    8․Վճարման քաղաքականություն

    Անվճար փորձաշրջանից հետո Uteach-ի բաժանորդագրությունը շարունակելու համար անհրաժեշտ է կցել վավեր բանկային քարտ։ Uteach-ի ամսական պլանին բաժանորդագրվելու դեպքում վճարում կատարվում է ամեն ամիս, իսկ տարեկան պլանի դեպքում՝ ամեն տարի։ 

    Գումարը գանձվում է քարտ կցելուն պես և ապահովում ամսական / տարեկան ակտիվ բաժանորդագրություն՝ կախված բաժանորդագրության տեսակից։ Վճարված ժամանակահատվածի ավարտի մասին Uteach-ի օգտատերը տեղեկանում է էլ․ փոստի միջոցով։ Բաժանորդագրությունը չդադարեցնելու դեպքում հաջորդ վճարման գումարը գանձվում է ավտոմատ։ Քարտում բավարար գումար չլինելու դեպքում օգտատերը ստանում է զգուշացնող էլ․ նամակ, և դադարեցվում է կայքի սպասարկումը։ 

    Uteach-ի բաժանորդագրության վճարը չի ներառում պետական կամ տարածքային հարկեր և վճարներ, որոնք ներկայումս գործում են կամ ուժի մեջ կմտնեն ապագայում: Գործընթացը կարգավորվում է օգտատիրոջ գրանցման հասցեում գործող օրենքներին և նորմատիվ ակտերին համաձայն։

    9․ Պայմանագրի չեղարկում կամ դադարեցում

    Ցանկացած պահի օգտատերը կարող է չեղարկել հաշիվը իր կայքի կառավարման վահանակիից։ Չեղարկումից 3 ամիս հետո օգտատիրոջ կայքի ամբողջ բովանդակությունը ենթակա է ջնջման։ 

    Եթե օգտատերը որոշում է դադարեցնել ծառայությունները ամսվա կեսին, նա ստանում է վճարման մասին վերջնական էլ․ նամակ։ Եթե վճարումը կատարվում է, այլևս գումար չի գանձվում։

    Մենք իրավունք ենք վերապահում փոխել կամ դադարեցնել Uteach-ի ծառայությունները ցանկացած պատճառով և ցանկացած պահի՝ առանց ծանուցման:

    Առանց որևէ միջոցի սահմանափակման, Uteach-ը կարող է կասեցնել կամ դադարեցնել օգտատիրոջ հաշիվը, եթե օգտատիրոջը կասկածում ենք կայքի հետ կապված խարդախ գործունեություն ծավալելու մեջ։

    10․ Հավելյալ գործիքներ

    Uteach-ը հնարավորություն է տալիս օգտվելու հավելյալ գործիքներից և ծառայություններից, որոնք ներառված չեն վճարային այն պլանում, որին բաժանորդագրված է օգտատերը։ Հավելյալ գործիքներից կամ ծառայություններից օգտվելու համար օգտատերը վճարում է տվյալ գործիքի համար նախատեսված գումարը, որը փոփոխվում է՝ կախված բաժանորդագրության ակտիվ պլանից։

    11․ Գումարի վերադարձի քաղաքականություն

    Պարզապես կապվե՛ք մեր թիմի հետ [email protected] էլ․ հասցեով և տեղեկացրե՛ք, որ ցանկանում եք ետ ստանալ գումարը։

    Ամսական պլան

    Ամսական պլանից օգտվող հաճախորդները / հեղինակները լիարժեք փոխհատուցման իրավունք ունեն վճարովի պլանով առաջին գրանցումից կամ պլանը թարմացնելուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում։

    1 ամսից ավել բաժանորդագրվելու դեպքում վերադարձվում է միայն վերջին ամսվա գումարը։

    Պարզապես գրավոր տեղեկացրեք մեզ, որ ցանկանում եք չեղարկել Uteach-ի բաժանորդագրությունը գրանցման պահից երեսուն (30) օրվա ընթացքում։

    Տարեկան պլան

    Տարեկան պլանի հաճախորդները / հեղինակները լիարժեք փոխհատուցման իրավունք ունեն տարեկան պլանով առաջին գրանցումից հետո երեսուն (30) օրվա ընթացքում։ Պարզապես մեզ գրավոր տեղեկացրեք, որ ցանկանում եք չեղարկել Uteach-ի բաժանորդագրությունը գրանցման պահից երեսուն (30) օրվա ընթացքում։

    Uteach-ի վերադարձի քաղաքականությունը չի գործում հաճախորդների / հեղինակների կողմից ուսանողներին տրամադրված միջոցների վերադարձման քաղաքականության վրա:

    Գրանցումից (ամսական պլանի դեպքում նաև պլանի թարմացումից) 30 օր հետո ոչ մի վճարում վերադարձման ենթակա չէ, և հաճախորդը պատասխանատու է վճարների ամբողջական մարման համար՝ անկախ անդամագրման պլանի տեսակից: Բոլոր վճարումները պետք է կատարվեն ժամանակին:

    Եթե դեռ անպատասխան մնացած հարցեր ունեք, կապվե՛ք մեր թիմի հետ [email protected] էլ․ հասցեով։