Մեծացրեք այցելուների թիվը մարքեթինգային ճիշտ քայլերի օգնությամբ

Մարքեթինգային գործիքները կօգնեն հասնել ճիշտ թիրախային շուկային և մեծացնել լսարանը մի քանի անգամ:

Մարքեթինգի ուժը

Գրավեք հաճախորդների ուշադրությունը: Ցույց տվեք, թե ինչու է նրանց հարկավոր դասընթացը և նվազեցրեք հնարավոր ռիսկերը։ Մեծացրեք վաճառքներն ու ավելացրեք եկամուտը:

SEO

Uteach-ով ստեղծված Ձեր կայքը SEO-friendly է: Համակարգն ավտոմատ կերպով ստեղծում է կայքի քարտեզը: Ձեր կայքի էջերն ունեն նաև սխեմա։ Ինչպես նաև Դուք կարող եք ավելացնել մետատվյալներ և օպտիմալացնել ցանկացած էջ։

Zapier

Սա կօգնի Ձեզ երկու գործիք իրար կապել և ավտոմատացնել մի շարք գործողություններ, ինչի շնորհիվ կխնայեք Ձեր ժամանակի զգալի մասը։

Mailchimp

Mailchimp-ը Ձեր կայքում ինտեգրելու դեպքում, Դուք կարող եք իրականացնել էլ․ փոստի մարքեթինգային արշավներ, ուղարկել ավտոմատացված նամակներ և ոչ միայն:

Google Tag Manager

Այս գործիքի օգնությամբ Դուք կկարողանաք Ձեր կայքում տեղադրել հատուկ կոդեր, որոնք հայտնի են որպես կոդի snippet-ներ կամ tracking pixel-ներ: Վերջիններս թույլ կտան Ձեզ հետևել կոնկրետ գործողությունների՝ անգամ առանց կոդը փոխելու:

Google Analytics

Google Analytics-ից ստացված հաշվետվությունները կօգնեն Ձեզ հետևել կայքի այցելություններին, ինչպես նաև հարթակում տեղի ունեցող մի շարք գործողությունների՝ այցելուի՝ կայքում անցկացրած ժամանակահատվածը, ամենաայցելվող էջերը և այլն:

Facebook Pixel

Այս գործիքը հնարավորություն կտա ստեղծել լսարանի խմբեր և իրականացնել գովազդային արշավներ վերջիններիս համար։ Եվ, որ ամենակարևորն է, ինտեգրումը կտևի մի քանի րոպե։

Ստեղծեք դասընթացներ մեկ անգամ, վաճառեք ողջ կյանքի ընթացքում։

Սկսեք հենց հիմա