Դասընթաց ստեղծելն ավելի հեշտ է, քան կարծում եք

Տարիների Ձեր փորձը ներկայացրեք վիդեոդասերի տեսքով։

Կիսվեք գիտելիքներով, ստեղծեք մնայուն արժեք։

Դասընթաց ստեղծելն ավելի հեշտ է, քան կարծում եք

Տեղադրեք տեսանյութեր

Ստեղծեք Ձեր դասընթացի համար այնքան բաժիններ, որքան ցանկանում եք: Վերբեռնեք արդեն ձայնագրված տեսանյութերը յուրաքանչյուր բաժնում կամ ավելացրեք YouTube-յան հղումը: Այսպիսով՝ համակարգն ավտոմատ կերպով կցուցադրի այն Ձեր առցանց դպրոցում

Միացրեք/անջատեք պարտադիր դիտման և առաջ անցնելու հնարավորությունները։

Տեղադրեք տեսանյութեր
Կցեք թեստեր

Կցեք թեստեր

Դուք կարող եք կցել թեստեր յուրաքանչյուր բաժնից հետո, ինչպես նաև ամենավերջում՝ տալով հնարավորություն Ձեր ուսանողներին ստուգել գիտելիքները դասընթացն անցնելու ընթացքում։

Ավելացրեք ֆայլեր

Ձեր դասընթացին ավելացրեք տարբեր ձևաչափերի ներբեռնվող ֆայլեր՝
PDF, WORD, Excel, PPT և այլն, կամ ավելացրեք տեքստեր: Սա օգտակար կլինի, եթե լրացուցիչ նյութ տրամադրելու անհրաժեշտություն կառաջանա։

Տրամադրեք հավաստագրեր

Դասընթացը հաջողությամբ ավարտած և ավարտական թեստն անցած ուսանողները կարող են ստանալ հավաստագիր՝ Ձեր տարբերանշանով և ստորագրությամբ։

Կարիք չկա յուրաքանչյուր ուսանողի համար ստեղծել առանձին հավաստագիր, քանի որ համակարգը դա կանի ավտոմատ բոլոր նրանց համար, ովքեր կանցնեն կցված թեստը։

Դուք կարող եք ընտրել տոկոսային շեմը, որն ուսանողը պետք է հաղթահարի թեստի հանձնման ժամանակ՝ հավաստագիր ստանալու համար։

Վաճառեք կամ նվիրեք

  • Սահմանեք գին
  • Առաջարկեք զեղչեր
  • Օգտագործեք կուպոններ կամ
  • Պարզապես նվիրեք Ձեր դասընթացը

Սահմանափակեք հասանելիությունը

Դուք հնարավորություն ունեք սահմանափակելու Ձեր դասընթացի հասանելիությունը: Պարզապես սահմանեք այն ժամկետը (լինի դա 1 ամիս, թե՝ 1 տարի),որի ընթացքում դասընթացը հասանելի կլինի այն գնած ուսանողներին:

Վաճառեք կամ նվիրեք
Ուղարկեք ծանուցումներ

Ուղարկեք ծանուցումներ

Դասընթացում որևէ փոփոխություն կատարելու դեպքում կարիք չի լինի անհատապես նամակներ ուղարկել կամ զանգահարել Ձեր ուսանողներին: Դա ժամանակի անիմաստ կորուստ է։ Կարող եք պարզապես միացնել փոփոխությունների մասին ավտոմատացված ծանուցումների կոճակը, և համակարգը կանի դա Ձեր փոխարեն։

Լրացրեք SEO մանրամասները

Օպտիմալացրեք Ձեր դասընթացը որոնման համակարգերի համար, որպեսզի վերջիններս ավելի արագ գտնեն այն և ցույց տան մարդկանց, որոնք կփնտրեն այն։

Ստեղծեք դասընթացներ մեկ անգամ, վաճառեք ողջ կյանքի ընթացքում։

Սկսեք հենց հիմա