Հաճախ տրվող հարցեր

Երբ Դուք դադարեցնում եք Uteach-ի բաժանորդագրությունը և ունեք որոշակի գումար՝ արդեն վճարված ամսվա կամ տարվա համար, ապա Դուք կշարունակեք օգտվել հարթակից վճարված ժամանակահատվածի ընթացքում։ 

Բաժանորդագրության համար վճարված գումարի վերադարձ իրականացնել հնարավոր չէ։

 

Իհարկե։ Դուք կարող եք օգտագործել Ձեր անձնական դոմենը բոլոր փաթեթներում, բացառությամբ անվճար փաթեթի։ Եթե չունեք դոմեն, անհանգստանալու կարիք չկա․ Uteach-ն առաջարկում է անվճար դոմեն՝ example.uteach.am

Uteach-ը կարևորում է տվյալների անվտանգությունը և համարում այն ամենակարևոր կետերից մեկը: Կիրառելով կայքի անվտանգ ճարտարապետություն՝ մենք Ձեր տվյալների բազան պահում ենք ապահով և անվտանգ։

Ոչ։ Uteach-ի բոլոր փաթեթները ներառում են անվտանգ, անսահմանափակ հոսթինգ Ձեր թվային բովանդակության համար: Uteach-ն աշխատում է լավագույն սերվերների հետ՝ հուսալիություն, արագություն և անվտանգություն ապահովելու համար։

Դուք կարող եք հեշտությամբ փոխել Uteach-ի բաժանորդագրության փաթեթը ցանկացած պահի։

Հուսով ենք, որ Դուք կսիրեք Uteach-ը և երբեք որոշում չեք կայացնի դադարեցնել վերջինիս հետ աշխատանքը։ Այնուամենայնիվ, եթե մի օր հանգեք այդ որոշմանը, ցանկացած պահի կարող եք հեշտությամբ դադարեցնել բաժանորդագրությունը Ձեր կայքի կառավարման վահանակից։  

Գրանցման համար, ինչպես նաև անվճար օգտագործման ընթացքում բանկային քարտի տվյալներ ընդհանրապես անհրաժեշտ չեն։ Կցելը նույնպես պարտադիր պայման չէ։ Քարտի առկայությունը կարևոր է, երբ անվճար օգտագործման փորձաշրջանն ավարտվում է։

Կցեք Ձեր բանկային հաշվեհամարը Ձեր պրոֆիլին, և գումարն անմիջապես կփոխանցվի հենց Ձեր հաշվին։ Uteach-ը վաճառքներից միջնորդավճար չի պահում և Ձեր գումարի հետ ոչ մի առընչություն ունենալ չի կարող։ 

Ոչ, պարտադիր չէ։ Օգտվեք 14-օրյա անվճար փորձաշրջանից, որի ընթացքում Դուք կարող եք ուսումնասիրել ամբողջ գործիքակազմը և միայն հետո ընտրեք Ձեր գործունեությանն առավել հարմար փաթեթը։

Ոչ։ Ի տարբերություն այլ համակարգերի, մենք Ձեզ հնարավորություն ենք տալիս ստանալու գումարն անմիջապես Ձեր հաշվեհամարին ամբողջությամբ։

Գրանցվելիս հարկավոր է կցել քարտ, սակայն մինչև փորձաշրջանի ավարտը գումար չի գանձվի։

Ձեր կայքի կառավարման վահանակը կարող է լինել հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ իսպաներեն, իսկ Ձեր կայքի լեզուն, որը տեսնելու են այցելուները՝ ցանկացած լեզվով։ Դուք ինքներդ կարող եք թարգմանել տեքստերն աշխարհի ցանկացած լեզվով։ 

Բովանդակության հեղինակը լիարժեք իրավասու է կայքում իր հրապարակած բովանդակության համար։ Uteach-ը հեղինակային որևէ իրավունք չունի։ Հրապարակված քոնթենթը 100%-ով պատկանում է հեղինակին։