Որտե՞ղ փնտրել թիրախային լսարան օնլայն դպրոցի զարգացման համար

Որտե՞ղ փնտրել թիրախային լսարան օնլայն դպրոցի զարգացման համար

Ժամանակները փոխվում են ու, անկախ ցանկությունից, պետք է համապատասխանեցնել գործողություններն այդ փոփոխություններին։ Հակառակ դեպքում ամեն բան կգնա լճացման։

Իսկ ժամանակների մասին խոսենք թվերով։ 2025 թվականին աշխարհում հեռավար կրթության շուկայի չափը կհասնի 380 միլիարդի։ Երկիր մոլորակն օնլայն է, ամեն ինչ գնում է ավտոմատացման։ Մարդիկ օգտվում են համացանցի տված  անսահման հնարավորություններից՝ կրթել ու կրթվել անկախ գտնելու վայրից, ցանկալի ուսուցչի հետ առանց գումար վատնելու ճանապարհածախսի վրա։

Եվ ինչու՞ չօգտվել այս հնարավորությունից։ 

Հենց այս միտքն էր, որ դրդեց մեր թիմին ստեղծել Uteach-ը՝ այն հարթակը, որի օգնությամբ Դուք կարող եք բացել Ձեր օնլայն դպրոցը րոպեների ընթացքում՝ ստեղծելով պրոֆեսիոնալ վեբկայք առանց ծրագրավորման գիտելիքների։ Ի՞նչը կարող է ավելի հիասքանչ լինել։

Բայց միայն դպրոց բացելով հարցը չի լուծվում։ Ամենահաճախ հնչող հարցը, որ տալիս են մեզ․ «որտեղի՞ց գտնել աշակերտներ»։ Մենք որոշել ենք այս հոդվածում պատասխանել հենց այդ հարցին։  Գնացինք։

Ակտիվացեք սոցիալական ցանցերում

Շատերը մտածում են, որ, օրինակ, Facebook-ն իրենց կայքն է։ Նրանք ասում են, որ կայք ունեն՝ ի նկատի ունենալով իրենց անձնական էջը։ Չեմ ցանկանա հիասթափեցնել, բայց դա այդպես չէ։

Ակտիվացեք սոցիալական ցանցերում

Եթե Դուք ևս այդպես եք մտածել մինչ այս, ուրեմն իմացեք, որ դա պարզապես անձնական էջ է տվյալ սոց հարթակում ու Ձեր գրառումները հասանելի են միայն Ձեր ընկերներին, որոնք, գուցե, Ձեր թիրախային լսարանը չեն։

Ի՞նչ է սա նշանակում։

Ձեր թիրախային լսարանին հասանելի ու տեսանելի դառնալու համար պետք է օգտվել այդ հարթակների՝ բիզնեսների համար նախատեսված հնարավորություններից, որոնք հիանալի են աշխատում։

Եվ ուրեմն՝

  • Մտածեք տարբերվող անվանում

  • Բացեք բիզնես էջ
  • Հրապարակեք ուսուցողական նյութեր
  • Միացրեք թիրախավորված գովազդ
  • Հավաքեք հետաքրքրված մարդկանց բազա (նրանց հետ կաշխատեք հետագայում)

Գուցե շատերդ հիմա մտածեցիք․ «Այդքան բան ինչպե՞ս եմ անելու, եթե ոչնչից տեղյակ չեմ»։ Պատասխանս պարզ է․ «սովորելու եք կամ գտնելու եք մեկին, ով դա կանի Ձեր փոխարեն»։

Վերջինիս դեպքում կարող եք գտնել սկսնակ, բայց խելացի մասնագետի, ով շատ թանկ գին չի պահանջի, բայց սրտացավորեն կաշխատի Ձեր նախագծի վրա՝ լավ արդյունք ունենալու համար։

Կարճ ասած՝ զբաղվելու եք սոցիալական ցանցերի մարքեթինգով (SMM). Կարելի է ինքնուրույն սովորել այդ մասնագիտությունը և զարգացնել օնլայն դպրոցը չնչին ներդրումով ու կարճ ժամանակում։

Կատարեք հրապարակումներ համապատասխան լսարան ունեցող խմբերում

Վստահ եմ, որ Facebook-ում գոնե մեկ խմբում ներգրավված եք, կլինի մասնագիտական, թե՝ սիրողական որևէ բան։ Ակտիվ ու Ձեր լսարանին համապատասխան խմբում մեկ գրառումն ավելի շատ օգուտ կարող է տալ, քան 1 օրվա գովազդը։ Ի՞նչ է պետք անել։

Կատարեք հրապարակումներ համապատասխան լսարան ունեցող խմբերում

  1. Գտեք բոլոր խմբերը (օրինակ, եթե գեղեցկության ոլորտի մասնագետ եք, Ձեզ պետք կգան կանանց խմբերը։ Դրանք բավականին շատ են։ Գտեք ու մուտք գործեք)
  2. Մի քանի օր հետևեք խմբի ակտիվությանը, ուսումնասիրեք լսարանը
  3. Ինքներդ ցուցաբերեք ակտիվություն, կատարեք հրապարակումներ, թողեք մեկնաբանություններ
  4. Կատարեք հրապարակումներ Ձեր ծառայությունների վերաբերյալ

Որոշ խմբերում չեն թույլատրվում գովազդ պարունակող հրապարակումներ։ Կարող եք գրել խմբի ադմինին և տեղադրել վճարովի գովազդ։ Նախօրոք հասկացեք, թե որ ժամերին են խմբի անդամներն առավել ակտիվ, որպեսզի հրապարակումն ավելի շատ մարդիկ տեսնեն։ 

Դիմեք բլոգերների, ինֆլյուենսերների

Գիտե՞ք՝ ովքեր են այս մարդիկ։ Գուցե հետևում եք նրանցից շատերին։ Վերջիններս կարող են լինել հանրային դեմքեր կամ ոչ այնքան, բայց նրանց հետևում են մեծ թվով մարդիկ։ 

Օրինակ բյութի բլոգերներ, կրթության ոլորտի և այլն։ Նրանք սովորաբար կատարում են գովազդային հրապարակումներ, իհարկե վճարովի։ Դուք կարող եք գտնել նրանց սոցիալական ցանցերում, ինչպես խմբերի դեպքում՝ հետևել ակտիվությանը։ Ուշադիր եղեք նրանց հրապարակումների ակտիվությանը, որքան հավանումներ են լինում, ովքեր են մեկնաբանություններ գրում։ Արդյո՞ք միշտ նույն մարդիկ են ակտիվ, թե՝ ոչ։ 

Դա թույլ կտա Ձեզ հասկանալ տվյալ անձի էջի ակտիվությունը։ Եթե հետևորդները շատ են, բայց ակտիվությունը քիչ, ուրեմն ամենայն հավանականությամբ գումար չարժի վատնել։

Դիմեք բլոգերների, ինֆլյուենսերների

Մասնագիտական խումբ բացեք ֆեյսբուքում

Ձեզ կարող է օգնել մասնագիտական խումբ ունենալը։ Բայց ինչպես բիզնես էջի դեպքում, այնպես էլ խմբի, պետք է մատուցել իսկապես կարևոր ու մարդկանց պետքական կոնտենտ։
Պարզապես այստեղ այդ կոնտենտը ոչ միայն Դուք եք մատուցում, այլև խմբի մյուս անդամները։ Դուք, որպես ադմին, պետք է՝

  • Հետևեք, որ խմբում հայտնվեն Ձեր թեմայով հետաքրքրված անձիք
  • Կառավարեք հրապարակումները

Սա, գուցե, ժամանակի առումով մի քիչ բարդ կլինի, բայց կապահովի խմբի «մաքրությունը»։

Ինչպես ներգրավել մարդկա՞նց։ Դե, ամենասկզբում խումբ հրավիրեք Ձեր այն ընկերներին, ովքեր կարող են հետաքրքրված լինել խմբով, հետո խնդրեք նրանց հրավիրել իրենց ընկերներին և այդպես շարունակ։

Հավատացեք, եթե մարդիկ հասկանան, որ այդ խմբում կստանան իրենց հարցերի պատասխանները, անպայման կմիանան։

Մասնագիտական խումբ բացեք ֆեյսբուքում

Դե քանի որ խմբի ադմինը Դուք եք, ցուցաբերեք ակտիվություն ու երբեմն էլ տեղադրեք Ձեր «գովազդային» հրապարակումները։

Օպտիմալացրեք վեբ կայքը

Եթե Դուք արդեն ունեք ուսուցման Ձեր կայքը կամ պետք է ունենաք (հուսով եմ՝ կընտրեք ամենաարագ ու հեշտ ճանապարհը՝ Uteach-ը), ուրեմն մտածեք օպտիմալացման մասին։ Այլ բառերով եթե ասենք, պետք է անեք այնպես, որպեսզի, երբ մարդիկ Google-ում փնտրեն Ձեր առաջարկած ծառայությունները, կայքը հայտնվի որոնման արդյունքում։ 

Վստահ եմ՝ հասկանում եք, որ այդ դեպքում մարդիկ կսեղմեն հղմանը և կհայտնվեն Ձեր կայքում և, եթե այնտեղ գտնեն այն, ինչ փնտրում էին, ամենայն հավանականությամբ կդառնան Ձեր հաճախորդը։ Այս ամենի համար «պատասխանատու է» SEO-ն (search engine optimization)՝ որոնողական համակարգերի օպտիմալացումը։ Կարող եք դիմել մասնագետի, բայց նման ծառայությունը բավականին թանկ է։ Եթե չունեք բյուջե, ուրեմն սովորեք՝ ինչպես դա անել։

Մի քանի խորհուրդ՝

  1. Ընտրեք ճիշտ բանալի բառեր
  2. Ստեղծեք որակյալ կոնտենտ
  3. Աշխատեք հղումների հետ 

Օպտիմալացրեք վեբ կայքը

SEO-ի մասին կարող եք կարդալ այս բլոգում կամ սովորել իմ մասնագիտական վիդեոդասերով այստեղ։

Ի դեպ, նման մասնագիտական վիդեոդասեր կարող եք վաճառել նաև Դուք, եթե Ձեր ուսուցման կայքը ստեղծեք Uteach հարթակում՝ գրանցվելով այստեղ։

Ամփոփում

Ինչպես տեսնում եք, այս ամենը մեկ օրվա բան չէ։ Գուցե մտածում եք՝ չարժի սա անել՝ վախենալով ձախողելուց։ Բայց մի խորհուրդ կտամ, որը, հուսով եմ, կընդունեք։ Ցանկացած բան սկսելուց առաջ աչքերի առաջ պատկերացրեք ցանկալի արդյունքն ու աշխատեք ամբողջ սրտով՝ ներդնելով Ձեր ուժն ու ժամանակը։  

Ոչինչ հեշտ և արագ չի ստացվում։ Մարդիկ հաջողության հասնում են քրտնաջան ու երկար աշխատանքի շնորհիվ, ու եթե Դուք ցանկանում եք Ձեր մասնագիտությունն իսկապես դարձնել եկամտի աղբյուր,  թողնել Ձեր դրական հետքը, ուրեմն սկսեք հենց հիմա՝ գրանցվելով Uteach-ում։

Շուշանիկ Շահբազյան

Հեղինակ՝ Շուշանիկ Շահբազյան

SEO թրեյներ

Հրապարակվել է ՝ Ապրիլ 02, 2021