Վիդեոդասեր նկարահանելու և խմբագրելու 6 գործիք

Վիդեոդասեր նկարահանելու և խմբագրելու 6 գործիք

Օնլայն վիդեոդասերի ամեն օր աճող պահանջարկը ստիպում է նոր միջոցներ ու եղանակներ մտածել դրանք ավելի պրոֆեսիոնալ և արդյունավետ դարձնելու համար։ Այսօր օնլայն հարթակներում կրթական տեսանյութերի պակաս չկա։ Ոլորտը, սակայն, նոր է հայկական իրականության մեջ։ Այստեղ օնլայն դասավանդումը մի նոր մշակույթ է, ինչն աստիճանաբար ինտեգրվում է մեր ամենօրյա կյանքի մեջ և հանդիսանում է կրթական ոլորտի ապագան։

Քանի որ մենք՝ հայերս պահպանողական ազգ ենք, մենք սիրում ենք աշխատել արդեն ծանոթ միջավայրում, որտեղ լիարժեք տիրապետում ենք ամեն քայլին։ Սակայն, անկախ ամեն ինչից 21-րդ դարը նորություններին հարմարվելու ժամանակաշրջան է։ Պետք է շարժվել նորարարություններին զուգընթաց և հետ չմնալ ոլորտի փոփոխություններից։

Օնլայն վիդեոդասերն արդեն իսկ տարածվում են հայկական կրթական ոլորտոմ, սակայն զգացվում է հայերենով քոնթենթի պակասը։ Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք զարգացնել օնլայն դասավանդման մշակույթը հայկական իրականության մեջ և պատրաստ ենք կիսվել ոլորտի մասին մեր գիտելիքներով ու հմտություններով։

Ինչպես արդեն նշեցի, ամեն օր ստեղծվում են ինչ-որ գործիքներ, որոնք առավել հեշտացնում են դասավանդման գործընթացը և օգնում բարձրացնել արդյունավետությունը։ Այս հոդվածում էլ ես կանդրադառնամ վիդեոդասեր նկարահանելու և խմբագրելու գործիքներին։ Անցնենք առաջ։

Վիդեոդասեր նկարահանելու գործիքներ

Վիդեդասեր նկարահանելու գործընթացը շատ տարբեր կարող է լինել։ Դուք կարող եք նկարահանել սովորական տեսախցիկով, համակարգչի վեբ տարբերակով կամ հեռախոսի տեսախցիկով։ Իսկ երբեմն, վիդեոդասն առավել հասկանալի և պարզ դարձնելու համար, Ձեզնից պահանջվում է նկարել համակարգչի էկրանը և ցուցադրել սլայդներ ու մեծացնել տեսողական ազդեցությունը։ Այսօր մարդիկ առավել հեշտ սովորում են վիզուալների միջոցով։ Եկեք քննարկենք մի քանի գործիք, որոնք կտան Ձեզ այս հնարավորությունը։

#1 Screencast o Matic

Սա իմ ամենասիրելի գործիքն է համակարգչի էկրանը ձայնագրելու և նկարահանելու համար։ Այն հարմար և հեշտ է օգտագործելու համար, ինչպես նաև ունի անհրաժեշտ բոլոր հատկանիշները։ Այստեղ մենք կարող ենք ընտրել նկարահանվող տարածքը, կարող ենք ձայնագրել համակարգչի էկրանը, միացնել վեբ տեսախցիկը և նկարահանվել ինքներս, կամ համատեղել երկուսը միասին։ Վերջին տարբերակում առավել մեծ չափի երևում է համակարգչի էկրանը, իսկ անկյունում Դուք։ Սա իրականացվում է այն դեպքերում, երբ Դուք ցանկանում եք, որ ուսանողները տեսնեն Ձեզ։ Հիմնականում սա դրական ազդեցություն է ունենում, քանի որ մարդիկ սիրում են տեսնել դեմքեր։ Դա վստահություն է առաջացնում։

Վիդեոդասեր նկարահանելու գործիքներ

Այս գործիքն ունի նաև խմբագրման հնարավորություն։ Դուք կարող եք փոփոխություններ կատարել արդեն նկարահանված տեսանյութի վրա։ Այստեղ Դուք ստանում եք մի շարք օգտակար հատկություններ, ինչպիսիք են՝

  • Փոփոխել տեսանյութի չափը 
  • Թաքցնել մկնիկի կուրսորը
  • Հեռացնել ձայնագրության ավելորդ մասերը
  • Ոչ պարզ (blur) դարձնել տեսանյութում էկրանի որևէ հատված (էֆեկտը գործում է մեր սահմանած ժամանակահատվածի ընթացքում)
  • Ավելացնել նկարագրություն
  • Կիսվել տեսանյութով տարբեր հարթակներում

Screencast o Matic-ով կարող եք աշխատել տարբեր սարքավորումներից՝ Windows,  Mac և iOS,  Android և Chromebook։ Գործիքի հնարավորություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

#2 Camtasia

Էկրան ձայնագրող և տեսնյութեր խմբագրող այս գործիքը լավ տարբերակ է՝

  • Վիդեոդասեր նկարահանելու
  • Օնլայն միթինգներ ձայնագրելու
  • Ուսուցողական տեսանյութեր պատրաստելու
  • Վեբինարների ձայնագրման
  • և համակարգչի էկրանին ցանկացած այլ գործողություն ձայնագրելու համար

Այստեղ Դուք հնարավորություն եք ստանում օգտվելու մի շարք հատկանիշներից և ֆունկցիաներից, ինչպես օրինակ՝

  • Ֆորմաներ (templates)
  • Հեշտացված խմբագրում
  • Վեբ տեսախցիկի միացման հնարավորություն
  • Ձայնի ավելացում
  • Սլայդների ինտեգրում
  • iOS օպերացիոն համակարգի կիրառում
  • Անիմացիաներ
  • Գույնի հեռացում
  • Ձայնի ֆիքսում, և այլն

Այս գործիքը նույնպես հնարավորություն է տալիս տեղադրել արդեն պատրաստի տեսանյութը տարբեր հարթակներում․ YouTube, Facebook, Vimeo, և այլն։

Վիդեոդասեր նկարահանելու և խմբագրելու գործիք

Գործիքի հատկանիշներն ավելի մանրամասն ուսումնասիրեք այստեղ։

Ներկայացնում եմ էկրանի նկարահանման մի քանի այլ գործիքներ, որոնք ունեն նմանատիպ ֆունկցիոնալ հատկանիշներ՝

1․ Powtoon - նախատեսված է հիմնականում անիմացիոն տեսանյութեր ստեղծելու համար
2․ Animoto - հնարավորություն է տալիս կարճ տեսանյութերից և նկարներից հավաքել ամբողջական տեսանյութ
3․ SharpeyeAnimation - անհատական անիմացիոն վիդեոներ հիմնականում էլեկտրոնային ուսուցման և մարքեթինգի ոլորտում
4․ Flixtime - տեսանյութեր, որոնք կարող են ներառել այլ վիդեոներ, նկարներ, տեքստեր
5․ Magisto - տեսնյութերն ու լուսանկարները վիդեո դարձնելու հրաշալի տարբերակ
6․ SceenFlow - էկրանի նկարահանում միայն iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար
7․ Sellamations - տեքստային և ձայնային հավելումներով տեսանյութեր
8․ VideoScribe - գրաֆիկաների, CTA (գործողության դրդող) կոճակների, տեքստերի, անիմացիաների, ձայնի ավելացում
9․  Wirecast - ուղիղ միացմամբ իրադարձությունները նկարահանող ծրագիր
10․ GoPlay - արագ տեսանյութեր ստեղծող գործիք Windows համակարգի համար

Կարող եք ուսումնասիրել վերը նշված բոլոր գործիքները և ընտրել հնարավոր լավագույնը, որը կարդարացնի Ձեր սպասելիքները։

#3 Adobe Premiere Pro

Սա վիդեոներ խմբագրելու շատ հայտնի ծրագիր է, որից օգտվում են նաև պրոֆեսիոնալ վիդեո խմբագրողները։ Adobe Premier Pro-ն հնարավորություն է տալիս մուտք գործել տեսանյութերի տարբեր աղբյուրներ։ Այն պրոֆեսիոնալ է, հարմարեցված տարբեր սարքավորումների և ունի այն բոլոր ֆունկցիաները, որոնք Ձեզ անհրաժեշտ են պրոֆեսիոնալ և ազդեցիկ տեսանյութեր ստեղծելու հարցում։ Այս գործիքի միջոցով կարող եք՝

  • Ավելացնել անիմացիաներ և վիդեոէֆեկտ
  • Կառավարել ձայնի խմբագրումը
  • Փոփոխել գունային գաման

Խմբագրեք տեսանյութերի գունային գրադիենտը, համապատասխանեցրեք ձայնը և ավելացրեք գրաֆիկաներ, ինչպես նաև հատուկ էֆեկտներ այլ Adobe հավելվածներից: Անկախ նրանից՝ Դուք պրոֆեսիոնալ թե սիրողական վիդեո խմբագիր եք, Դուք կարող եք գլուխ հանել այս գործիքից և առավել լավը դարձնել Ձեր ուսումնական նյութերը։

Adobe Premiere Pro

#4 InVideo

InVideo-ն ունիվերսալ վիդեո խմբագրիչ է՝ կենտրոնացած վիդեո մարքեթինգի վրա: Գործիքն ունի հարուստ պահոց, որտեղ կարող եք գտնել բազմաթիվ սթիքերներ, պատկերներ և տեքստային դաշտեր՝ անհրաժեշտ գրավիչ վիդեո բովանդակություն ստեղծելու համար: Անվճար տարբերակը ներառում է գործողություների ամբողջ շարքը՝ 1 ԳԲ հիշողությամբ և 720 պիքսել թողունակությամբ տեսանյութեր պատրաստելու համար։

Գործիքն ունի նաև հետաքրքիր ֆորմաներ, որոնք էլ ավելի անհատական են դարձնում տեսանյութերը։ Այս ծրագրի միջոցով Դուք կարող եք ընտրել Ձեր տեսանյութի ոլորտը և ստանալ առավել անհատականացված հատկանիշներ։ Այս ոլորտները ներառում են՝

  • Բրենդինգ
  • Գովազդային հոլովակներ
  • Առաջարկներ և կուպոններ
  • Վիդեո պրեզենտացիա
  • Սլայդներ
  • Կազմակերպության զեկույցներ
  • Զեղչեր

Այս գործիքն ունի նաև ուսուցողական բաժին, որտեղ Դուք կարող եք սովորել տարբեր հմտություններ և օգտվելու կանոններ։

#5 Filmora

Mac, Windows, Android և iOS համակարգերի վրա աշխատող Filmora-ն առաջարկում է «Ստեղծեք առանց սահմանների» կարգախոսը։ Այստեղ Դուք կարող եք օգտվել մի շարք ինտերակտիվ էֆեկտներից և այլ օգտակար հատկանիշներից՝

  • Ձայնային խմբագրում
  • Գունային փոփոխություններ
  • Անիմացիաների ավելացում
  • Տարբեր հարթակներում կիսվելու հնարավորություն և այլն

Գործիքն առաջարկում է նաև ուսուցանող նյութեր, որտեղ Դուք կարող եք սովորել, օգտվել և լիարժեք տիրապետել ծրագրին։ Իսկ եթե ունենաք որևէ հարց, ապա կարող եք դիմել աջակցող թիմին և նրանք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին։

Ներկայացնում եմ մի քանի այլ վիդեո խմբագրիչ, որոնք իրենց ֆունցիոնալությամբ նման են արդեն թվարկվածներին՝

1․ iMovie - վիդեո խմբագրիչ iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար
2․ Blender - այս խմբագրիչն աշխատում է Mac, Windows, և Linux համակարգերում
3․ Lightworks - վիդեո խմբագրման բաց աղբյուր Mac, Windows, և Linux համակարգերի համար
4․ Shotcut - խմբագրում տարբեր վիդեոձևաչափերով, ինչպես նաև ուսուցաղական նյութերի մեծ պաշար
5․ Pinnacle Studio - հարուստ ֆունկցիոնալությամբ ու հնարավորություններով խմբագրիչ սկսնակների համար

#6 Uteach ավտոմատացված թեստեր

Քանի որ այսօր հայկական կրթական ոլորտում բավական ժամանակ է տրամադրվում թեստերի և գրավոր աշխատանքների ստուգման վրա, որոշեցի ներկայացնել նաև թեստեր կազմելու և ստուգելու ավտոմատացված գործիք, որի միջոցով կկարողանաք խնայել Ձեր ժամանակը և էներգիան։ 

Uteach ավտոմատացված թեստեր

Եթե գրանցված եք Uteach հարթակում, ապա հաստատ կիմանաք ավտոմատացված թեստեր ստեղծելու հնարավորության մասին։ Այստեղ Դուք կարող եք կազմել թեստեր՝ ներառելով տարբեր տիպի հարցեր՝

  • Ընտրովի պատասխանով
  • Մեկից ավելի ճիշտ պատասխանով
  • Կարճ  պատասխանով
  • Երկար պատասխանով
  • Այո կամ ոչ պատասխանով
  • Պատկեր նկարագրությամբ
  • Վիդեո նկարագրությամբ

Թեստերը կազմելիս՝ Դուք նշում եք ճիշտ պատասխանները, որպեսզի համակարգում կազմակերպվի ավտոմատացված ստուգումը։ Արդեն պատրաստի թեստերը հրապարակվում են Uteach-ի Ձեր սեփական կայքում։ Երբ ուսանողներրը անցնում են թեստը, համակարգն ավտոմատ հաշվում և ներկայացնում է արդյունքները։

Եթե չեք գրանցվել Uteach հարթակում, ապա կարող եք ուսումնասիրել կայքի հնարավորությունները։ Այստեղ Դուք կարեղ եք ստեղծել դասավանդման Ձեր սեփական հարթակը րոպեների ընթացքում։ Այն կունենա Ձեր ցանկացած դոմեն անունը, դիզայնը և հնարավորությունները։ Կարող եք ստեղծել Ձեր կայքն այսօր կամ պարզապես կապ հաստատել և գրանցվել անվճար դեմոյի, որի ընթացքում մեր մասնագետը կպատասխանի Ձեր բոլոր հարցերին։

        

Վերա Միրզոյան

Հեղինակ՝ Վերա Միրզոյան

SEO մասնագետ և բլոգեր

Հրապարակվել է ՝ Մարտ‎ 05, 2021