Ստեղծիր կայք, սովորեցրու նկարել օնլայն

Ստեղծիր կայք, սովորեցրու նկարել օնլայն

Հիշում ե՞ք քեռի մուլտիկնիկին։ Մեծ հաճույքով էի նրան դիտում ու հետո ուրախանում ստացված նկարներովս։ Կարծես իրական հեքիաթ լիներ։ Երևի այդտեղից էլ մնացել է նկարելու հանդեպ մեծ սերս՝ չնայած, որ ինձ այդ առումով տաղանդավոր մարդ չեմ համարում։ 

Այն ժամանակ կարծես չկար էլ ինտերնետ հասկացողությունը և հեռավար կրթությունը, բայց եթե մի փոքր խորանանք, դա ևս կարող ենք հեռավար կրթություն համարել։ Դու սովորում էիր գեղեցիկ նկարել տանը նստած՝ առանց ճանապարհի վրա գումար ու ժամանակ ծախսելու։ Միայն թե պետք է ճիշտ ժամի հեռուստացույցի առաջ հայտնվեիր։

Ստեղծիր կայք, սովորեցրու նկարել օնլայն

Շատ տարիներ են անցել։ Նկարել սովորելու ցանկությունս այսօր ևս ակտուալ է։ Պարզապես հիմա ժամանակ չունեմ ինչ-որ ժամի ինչ-որ տեղ հայտնվելու, որովհետև արդեն հասուն մարդ եմ, աշխատում եմ, ունեմ երեխաներ։ 

Հաճախ սոց ցանցերի նորությունների պատերին հայտնվում են նկարչության դասերի գովազդներ։ Բայց որքան էլ մեծ է գայթակղությունը մասնակցելու, ժամանակս պարզապես չի հերիքում։ Այդ րոպեներին միշտ մտածում եմ, որ եթե լինեին պրոֆեսիոնալ վիդեոկուրսեր, անպայման կգնեի ու կսովորեի նկարել երեխաներիս հետ։

Իհարկե, գուցե մտածեք, որ YouTube-ում կարող եմ գտնել սովորեցնող տեսանյութեր։ Դեմ չեմ, բայց դրանք սովորաբար առանձին ինչ-որ բաներ են և ոչ թե ռեալ սովորեցնող կուրսեր, օրինակ դիմանկար, ծաղրանկար և այլն։

Ինչ ասել է այս ամենը։ Ինչու՞ չկան հայերենով պրոֆեսիոնալ վիդեոկուրսեր։ Գուցե մեր մասնագետների մտքով չի՞ անցել նման բան անել կամ հարմար հարթակ չի եղել այս միտքն իրականացնելու համար։ 
Չէ՞ որ օնլայն վիդեոկուրսեր վաճառելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան վեբկայք, իսկ դա բավականին թանկ է, և ամեն մարդ չէ, որ կարող է այդ ծախն իրեն թույլ տալ։

Հենց նման դեպքերի համար էլ ստեղծվել է Uteach-ը։ Ու ես հիմա պատրաստվում եմ ներկայացնել Ձեզ, թե ինչպես կարող եք Դուք Ձեր նկարչական գիտելիքները «փաթեթավորել» վիդեոդասերի տեսքով ու վաճառել օնլայն Ձեր իսկ պրոֆեսիոնալ վեբկայքում։

Ընտրեք ուղղվածությունը և մշակեք սցենարը

Առաջինն, ինչ պետք է անել, դա ուղղվածությունն ընտրելն է: Եթե ավելի պարզ խոսենք, Դուք պետք է որոշեք, թե ինչ եք կոնկրետ սովորեցնելու։ Կարող եք ունենալ տարբեր վիդեոկուրսեր տարբեր տարիքային խմբերի համար։ Օրինակ երեխաների համար (չնայած մեծերին ևս կհետաքրքրի) կարող եք առաջարկել վիդեոկուրս «ձեռքի տակ եղած իրերի միջոցով նկարելու արվեստը» թեմայով, ավելի մեծերի համար «Դիմանկար նկարելու բոլոր գաղտնիքները» կամ «Ծաղրանկարչություն» և այլն։ Եթե տիրապետում եք նկարչական արվեստի բոլոր ճյուղերին, ժամանակի ընթացքում մշակեք դասընթաց բոլորի համար առանձին։ Յուրաքանչյուրը կգտնի իր գնորդին։

Ընտրեք ուղղվածությունը և մշակեք սցենարը

Երբ ուղղվածությունն  ընտրեք, անհրաժեշտ կլինի մտածել սցենարի վրա ու հստակ բաժանել մասերի։ Միշտ հիշեք, որ մարդիկ գումար են վճարելու այդ դասերը ձեռք բերելու համար և ակնկալելու են որակ։ Ուստի գաղտնիքներ մի պահեք, ամեն ինչ մանրամասն բացատրեք։ Շատ երկար տեսանյութ պետք չէ նկարել։ 1 ժամանոցը կարելի է բաժանել մի քանի մասի։ Օրինակ դիմանկարչության դեպքում նկարեք առանձին տեսանյութեր՝ «ինչպես նկարել աչքերը, քիթը, շուրթերը» և այլն, այլ ոչ թե ամբողջը ներկայացրեք մեկ տեսանյութում։


Նկարահանեք որակյալ վիդեոդասեր

Որպեսզի գաղափարն իսկապես աշխատի ու Ձեզ հաջողություն բերի, անհրաժեշտ է Ձեր մշակած սցենարը վերածել որակյալ ու ուսուցողական վիդեոդասերի, որպեսզի ես և ինձ նման շատերը չափսոսան գումարը և գնեն դրանք։

Վիդեոդասեր նկարելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի կարևոր բանի․

Պարզ ձայն

Եթե ձայնը հստակ և մաքուր չեղավ, դժվար ու հոգնեցնող կլինի Ձեզ լսել ու հասկանալ։ Ուստի նկարահանեք վիդեոդասերը լռության մեջ ու փոքր և ոչ դատարկ սենյակում։ Հակառակ դեպքում ձայնը, որքան էլ մաքուր լինի, արձագանքելու է։ Դա այդքան էլ լավ չէ ու կարող է խանգարել լսողին։

Ցանկալի է գնել միկրոֆոն։ Խոսքը պրոֆեսիոնալների մասին չէ, քանի որ դրանք բավականին թանկ են։ Դուք կարող եք ընտրել փոքրիկ, հագուստին ամրացվող միկրոֆոն (петличный микрофон) 3000-5000 դրամի սահմաններում։ Չնայած, եթե ունեք լավ ականջակալներ, փորձեք վերջինիս միկրոֆոնով։ Կարող է բավականին լավ ստացվել։

Այս ամենը տեխնիկական հարցեր են։ Բայց եկեք չմոռանանք նաև Ձեր խոսքի մասին։ Երբեմն հանդիպում են որակյալ նյութեր ցածր ու ոչ աշխույժ ձայնով ներկայացված։ 

Նկարահանեք որակյալ վիդեոդասեր

Հավատացեք, որքան էլ Դուք տաղանդավոր լինեք, որքան էլ գեղեցիկ, պրոֆեսիոնալ, որակյալ տեսանյութեր նկարահանեք, մարդիկ դրանք չեն գնի, եթե խոսեք վատ։

Վիդեոդասերը հնարավորինս պետք է փոխանցեն էմոցիաներ։ Դա բարդ է առանց բնական շփման, ուստի պետք է խոսել անկեղծ, հստակ, բարձր ու առույգ, որպեսզի Ձեզ հաճելի լինի լսել։

Հստակ պատկեր

Վիդեոդասեր նկարելու դեպքում կարելի է մի քանի տարբերակ դիտարկել՝

  • Միայն ուսուցանվող առարկայի վրա ուշադրություն
  • Դասավանդողի ներկայություն
  • Միքսված տարբերակ

Նկարչության դեպքում շեշտը պետք է դնել պատկերի վրա։ Եթե բացատրում եք օրինակ, թե ինչպես նկարել աչքերը, պետք է լսվի ձայնը և տեսախցիկը ֆիքսվի հենց նկարվող պատկերի վրա։ Կարող եք միքսված տարբերակն ընտրել, որտեղ Դուք ևս պետք է երևաք։ Բայց որևէ բան բացատրելու դեպքում տեսախցիկը ֆիքսեք հենց նկարի վրա։

Դա այնքան էլ բարդ չէ։ Վստահ եմ, որ մի քանի փորձից կգտնեք՝ ինչպես տեղադրել տեսախցիկը։

Ի դեպ նկարելու համար բավարար կլինի Ձեր սմարթֆոնը։ Մերօրյա բջջային հեռախոսները բավականին որակյալ պատկեր են ստանում։

Իհարկե, եթե ունեք պրոֆեսիոնալ տեսախցիկ, ավելի լավ։

Ճիշտ լույս

Որակյալ տեսանյութ ստանալու համար պետք է ուշադրություն դարձնել նաև լույսին։ Համակարգչի էկրանը նկարելու դեպքում լույսի խնդիր չի լինում, բայց եթե Դուք նկարելու եք, իսկ տեսախցիկը ֆիքսելու է Ձեր գործողությունները, ուրեմն լույսը պետք է ընկնի նկարվող օբյեկտի վրա, որպեսզի այն պարզ երևա։ 

Ճիշտ լույս

Միանգամից ասեմ, որ սովորական լամպի լույսը Ձեզ ոչնչով չի օգնի։ Պատկերը մութ կստացվի։ Կարող եք արևոտ օրերին նկարահանել՝ ճիշտ օգտագործելով արևի լույսը։ 

Բայց, որպեսզի ոչնչից կախում չունենաք, ձեռք բերեք օղակաձև լամպ։ Հիմա դրանք բավականին տարածված են, հեշտությամբ կգտնեք։ Թեքեք լամը նկարի վրա ու վերջ։ Արևի շողերին սպասել պետք չի լինի։ Իսկ եթե Դուք եք երևալու կադրում, այնպես արեք, որ լույն ընկնի Ձեր դեմքին։

Ստեղծեք ուսուցման Ձեր կայքը

Եվ այսպես, սցենարն ունեք, վիդեոդասերը նկարեցիք։ Հիմա պետք է տեղադրել դրանք կայքում և վաճառել օնլայն։ Իսկ դրա համար ես, իհարկե, առաջարկում եմ պարզապես գրանցվել Uteach-ում և ստեղծել Ձեր պրոֆեսիոնալ կայքն առանց ծրագրավորման գիտելիքների։ Դա կտևի ոչ ավել, քան 3 րոպե։ Պատկերացնում ե՞ք։ 

Սա լավագույն տարբերակն է սկսել Ձեր օնլայն բիզնեսն առանց ռիսկերի՝ ցանկացած պահի դադարեցնելու հնարավորությամբ (չնայած խորհուրդ չեմ տա բաց թողնել այս հիանալի հնարավորությունը)։

Գրանցվելուց և Ձեր կայքը ստեղծելուց հետո արդեն անհրաժեշտ է գեղեցկացնել այն, տեղադրել վիդեոդասերը և այլն։ Ընտրեք որակյալ նկարներ, գրեք գեղեցիկ և գրավիչ տեքստեր, անպայման ակտիվացրեք «բլոգ» հատվածը։ Ցանկալի կլինի ավելացնել «Մեր մասին» էջ։ Կայքում կա հնարավորություն թեստեր,

Live դասեր տեղադրելու ևս։ Եթե դրանց Ձեզ հարկավոր չեն, պարզապես ջնջեք մենյույից։ 

Ամեն բան բավականին պարզ և հասկանալի է։ Կարող եք օգտվել նաև YouTube-յան ալիքից, որտեղ կան բացատրող տեսանյութեր։ 

Երբ կայքն արդեն պատրաստ կլինի, սկսեք այն գովազդել և վաճառել Ձեր վիդեոդասերը։

Գովազդեք Ձեր գեղեցիկ աշխատանքը

Հասանք վերջին և ոչ պակաս կարևոր քայլին՝ վիդեոդասերը վաճառելուն։ Դրանով պետք է շատ լուրջ զբաղվել։ Կան մարդիկ, որոնք մտածում են, որ եթե ունեն կայք, ամեն ինչ կարգին է, ու իրենց հեշտությամբ կգտնեն։ Բայց դա այդպես չէ։

Գովազդեք Ձեր գեղեցիկ աշխատանքը

Ի՞նչ պետք է անել։

SEO առաջխաղացում

Քիչ վերևում ես Ձեզ խորհուրդ տվեցի անպայման օգտագործել «Բլոգ» հատվածը և դա իզուր չէր։ Դրա ճիշտ օգտագործման շնորհիվ Ձեր կայքը կհայտնվի Google-ի առաջին էջում մարդկանց որոնման արդյունքներով։ 

Եթե ավելի պարզ․ ես կարող եմ բացել Google-ը և որոնել «նկարչության օնլայն դասեր» կամ նման մի բան ու այնտեղ գտնել Ձեր կայքը, այցելել, տեսնել, թե ինչեր կան և գնել Ձեր վիդեոդասերը։ Գնելու համար ես պետք է գրանցվեմ Ձեր կայքում, ինչը նշանակոմ է, որ իմ էլ․ հասցեն կավելանա Ձեր բազայում։

Հետագայում Դուք կարող եք այդ հասցեին ուղարկել հետաքրքիր նամակներ և տեղեկացնել նորությունների մասին։

SEO-ի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ։

SMM առաջխաղացում

Մեր օրերում դժվար է խոսել բիզնեսի մասին առանց սոցիալական ցանցերի ակտիվ գործունեության։ Վստահ եմ, ու Դուք Facebook/Instagram հարթակներում հետևում եք շատ բիզնես էջերի։ Այդպիսի էջ պետք է ունենաք նաև Դուք Ձեր նոր բացված օնլայն դպրոցի համար։ 

  • Բացեք բիզնես էջեր
  • Ստեղծեք Ձեր տարբերվող ոճը
  • Հետաքրքիր և ուսուցողական նյութեր ներկայացրեք
  • Միացրեք Թիրախավորված գովազդ

Նախապես մշակեք քոնթենթ պլան։ Քանի որ նոր եք սկսելու, Ձեզ որոշ ժամանակ պետք կգա հասկանալու համար, թե Ձեր լսարանին ինչ է Դուր գալիս։ Փորձեք տեսանյութեր, հետաքրքիր փաստեր, ուսուցողական նյութեր (օրինակ ինչպես նկարել այս ինչ բանը), հարցումներ և այլն։ Կարող եք ժամանակ առ ժամանակ խաղարկել մրցանակ և հաղթողին անվճար տրամադրել Ձեր կուրսը։ Մրցույթի պայմանները՝ հավանել էջը, հրապարակումը, կիսվել հրապարակումով իրենց էջում։ 

SMM առաջխաղացում

Սա հնարավորություն կտա քիչ բյուջեով լայն տարածում ունենալ։

Խորհուրդ․ մի ափսոսացեք գումար ծախսել գովազդի վրա։ Ճիշտ թիրախավորելու դեպքում այն անպայման կծածկի ծախսերը և եկամուտ կապահովի։

Իսկ եթե տեղյակ չեք մարքեթինգային գործիքներից, կարող եք սովորել, ի դեպ հենց հայերեն վիդեոդասերով։ 

Ամենակարևորը՝ դրեք նպատակ ու հասեք դրան։ Դժվարություններ միշտ լինում են, բայց դրանք բոլորն էլ հաղթահարելի են։

Հուսով եմ շուտով տեսնել ևս մեկ որակյալ մասնագիտական վեբկայք մեր շուկայում՝ Ձեր կայքը։

Շուշանիկ Շահբազյան

Հեղինակ՝ Շուշանիկ Շահբազյան

SEO թրեյներ

Հրապարակվել է ՝ Ապրիլ 08, 2021