Սկսիր դասավանդել յոգա օնլայն

Սկսիր դասավանդել յոգա օնլայն

Երբ մտածում ենք օնլայն դասավանդման մասին, առաջին հերթին պատկերացնում ենք դպրոցի ուսուցիչ կամ ակադեմիական գիտելիքով դասախոս։ Սակայն Ձեր գիտելիքով կիսվելու համար պարտադիր չէ, որ Դուք լինեք որևէ լեզվի մասնագետ կամ դպրոցական առարկայի ուսուցիչ։ Կարևոր չէ` Դուք ֆիթնես մարզիչ եք, խոհարար, նկարիչ, յոգայի մարզիչ, բիզնես թրեյներ, թե մեկ այլ մասնագետ։ Այսօր Դուք կարող եք կիսվել Ձեր հմտություններով ու փորձով և ձեռք բերել հազարավոր հետևորդներ։

Այս անգամ կուսումնասիրենք, թե ինչպես դասավանդել յոգա օնլայն։ Հավատացեք՝ կան մի շարք մարդիկ, ովքեր կցանկանային զբաղվել յոգայով, սակայն ժամանակ չեն գտնում հաճախելու ֆիքսված ժամային գրաֆիկով թրեյնինգներին։

Եկեք համեմատենք։ Ինչո՞ւ եք Դուք սկսել զբաղվել յոգայով․ վստահ եմ՝ ոչ գումարի համար, բայց որովհետև Ձեզ դուր է եկել այն։ Հավատացեք՝ մի շարք մարդիկ նույնպես ունեն նման ցանկություն։ Սա կարող է հիմք հանդիսանալ սիրելի մասնագիտությամբ զբաղվելու և արդեն գումար վաստակելու համար։

Ինչո՞ւ դասավանդել յոգա օնլայն

Եթե մտածում եք՝ արդյո՞ք արժե դասավանդել յոգա օնլայն, ապա անցեք առաջ։ Ես ներկայացնելու եմ օնլայն յոգա ուսուցանելու մի քանի կարևոր պատճառ։

#1 Մեծ պահանջարկ

Ընդունված է, որ մարդիկ հաճախում են տարբեր  յոգա ստուդիաներ։ Սակայն, կա մադկանց մի խումբ, որն աշխատում է և չի կարողանում հարմարեցնել ժամային գրաֆիկը։

Մեծ պահանջարկ

Նրանք նախընտրում են օնլայն դասեր, որոնց կարող են մասնակցել տնից։ Կորոնավիրուսային պանդեմիայի տարածման շրջանում մի շարք կազմակերպություններ փակվեցին, իսկ ոմանք գտան ելքը՝ դասավանդեցին օնլայն։ Այս դժվարին ժամանակաշրջանը նոր մշակույթ բերեց և փոխեց մարդկանց վերաբերմունքը օնլայն ուսուցման վերաբերյալ։ Այսօր շատերն են ցանկանում խնայել ժամանակ, էներգիա և գումար՝ նախապատվություն տալով օնլայն դասերին։

#2 Ավելի մեծ լսարան

Օնլայն ծառայությունները տարածքային կամ ժամանակային սահմանափակումներ չեն ճանաչում։ Սա ենթադրում է, որ Ձեր գործունեությանը կարող են հետևել ինչպես նաև օգտվել Ձեր ծառայություններից ամբողջ աշխարհում։ Եթե Դուք դասավանդումն իրականացնում եք հայերենով, ապա կարող եք համագործակցել հայկական սփյուռքի հետ, կամ առնվազն ավելի մեծ լսարան հասնել։ Եթե պատկերացնենք, որ Ձեր յոգա ստուդիան գտնվում է Երևան քաղաքում, ապա Դուք բացառում եք հավանականությունը, որ այլ մարզերում ապրող մարդիկ կմասնակցեն Ձեր դասերին։ Իսկ օնլայն ուսուցանելու դեպքում դուք հնարավորություն ունեք թիրախավորելու ամբողջ աշխարհում հայերեն խոսող լսարանին։

#3 Անսահմանափակ հնարավորություններ

Հիմնվելով առցանց ծառայությունների վրա՝ Դուք հատկանիշների ընտրության լայն հնարավորություն եք ստանում։ Կարող եք կազմել ժամանակացույցը, իրականացնել լայվ դասընթացներ (մեկ կամ մի քանի անգամյա), ստեղծել և վաճառել օնլայն դասընթացներ, կազմակերպել վեբինարներ և այլն: Այստեղ Դուք ունեք լայն ընտրություն:

#4 Հավանական եկամուտ

Շնորհիվ ոլորտով հետաքրքրված բազմաթիվ մարդկանց՝ օնլայն յոգա ուսուցումը Ձեր մեծ եկամուտներ է խոստանում։ Որքան մեծ է լսարանը, այնքան ավելի մեծ է բարձր վաճառքի հավանականությունը։ Բացի այդ օնլայն կուրսերը մեկ այլ առավելություն ունեն։

Ինչո՞ւ դասավանդել յոգա օնլայն

Դուք նկարահանում եք դասընթացը մեկ անգամ, սակայն եկամուտ եք ունենում ոմեն անգոմ, երբ աշակերտները գնում են այդ դասընթացը։

#5 Մաքսիմալ ճկունություն

Եթե մտածել եք, որ կարող եք աշխատել Ձեզ հարմար ժամերին և վայրում, ապա օնլայն ուսուցումը հենց Ձեզ համար է։ Առավել ծանրաբեռնված է սկզբնական շրջանը, երբ Դուք սկսում եք կազմակերպել ամեն ինչ, նկարահանել վիդեոդասեր, հրապարակել նյութեր և հասանելի դարձնել Ձեր ծառայությունները։ Հաջորդ փուլերում Դուք առավել ազատ եք։ Կարող եք նշանակել դասեր Ձեզ հարմար ժամերին, որոնց միանում եք նույնիսկ տնից։

#6 Տեսանելիության բարծրացում
 
Երբևէ մտածե՞լ եք, որ կարող եք հասնել Ձեր հավանական հաճախորդներին օնլայն հարթակներում։ Պատկերացրեք, ինչ-որ մեկը Google-ում որոնում է «յոգա օնլայն» արտահայտությունը և տեսնում Ձեր դասընթացը։Սա մեկ այլ առավելություն է օնլայնն յոգա սկսելու համար։

5 քայլ, թե ինչպես դասավանդել յոգա օնլայն

Եթե Դուք փորձառու յոգա թրեյներ եք, ում վստահում են (իսկ ես համոզված եմ, որ այդպես է), ապա Ձեզ համար որևէ խնդիր չի առաջանա օնլայն ոլորտ տեղափոխվելու հարցում։ Ես պատրաստվում եմ ներկայացնել 5 քայլ այն մասին, թե ինչպես դասավանդել յոգա օնլայն։ Դե ինչ, գնացինք։

Քայլ 1․ Ընտրեք դասավանդման Ձեր եղանակը (ոճը)

Դուք պետք է ընտրեք ուսուցման Ձեր հատուկ ոճը։ Այստեղ ունեք մի քանի տարբերակ։ Օրինակ, կարող եք անցկացնել ուղիղ միացմամբ դասեր կամ տեղադրել տեսանյութեր։ Օնլայն դասավանդման ամենաարդյունավետ տարբերակը վիդեոդասերն են։

Կազմելով live դասեր՝ Դուք ներկայացնում եք ամբողջ ինֆորմացիան, ինչպես նաև հնարավորություն ստանում հրավիրելու հավանական ուսանողներին։ Ինչ վերաբերում է օնլայն վիդեոդասերին, Դուք կարող եք նկարահանել դրանք՝ հաշվի առնելով մասնակիցների կրթական մակարդակը ոլորտի վերաբերյալ։ Նախօրոք կազմեք պլան և իրականացրեք գործընթացը՝ հետևելով արդեն իսկ որոշված քայլերին։

ինչպես դասավանդել յոգա օնլայն

Եթե համոզված չեք, թե որ տարբերակն եք ցանկանում ընտրել, ապա կարող եք փորձել ինքներդ և հասկանալ, թե ինչն է ավելի գրավում Ձեր լսարանին։

Քայլ 2․ Պատրաստեք անհրաժեշտ նյութերը

Օնլայն կրթություն չի նշանակում, որ Դուք ընդհանրապես չեք պատրաստվում դասին։ Երբեմն այն ավելի մեծ նախապատրաստական աշխատանքներ է պահանջում։

Սկզբի համար Դուք պետք է ունենաք նկարահանված վիդեոդասերը կամ live դասերիպլանը։ Դուք պետք է հստակ պատկերացնեք ժամային բաժանումը, որպեսզի կառավարեք ընթացքը և գրաֆիկից չշեղվեք։ Այս հարցում Ձեզ կօգնի անհրաժեշտ նյութերի առկայությունը։ Նախօրոք իմանալով Ձեր հաջորդ քայլը՝ Դուք վստահություն եք հաղորդում և գոհացնում լսարանին։

Քայլ 3. Ստեղծեք դասավանդման սեփական հարթակ

Օնլայն յոգա դասավանդելու գաղափարն ունենալուց հետո Դուք պետք է մտածեք այն իրականացնելու մասին: Այս հարցում առաջին հերթին պետք է մտածեք, թե ինչ հարթակ կարող է բավարարել Ձեր բոլոր պահանջները: Իհարկե, կան որոշ հարթակներ, որտեղ կարող եք տեղադրել Ձեր վիդեոդասերը, սակայն հայկական իրականության մեջ նման հարթակները շատ քիչ են:

Ինչ վերաբերում է սեփական կայք ունենալուն, ապա դա շատ թանկ կարող է արժենալ, եթե ցանկանում եք ունենալ դասավանդման պրոֆեսիոնալ հարթակ՝ անհրաժեշտ բոլոր հատկանիշներով, դիզայնով և ֆունկցիոնալությամբ:

Ունենալով նման տխուր պատկեր, ինչը խոչընդոտում է բազմաթիվ տաղանդների հաջողություններին՝ ձևավորվեց Uteach թիմը և ստեղշվեց դասավանդման կայքեր պատրաստող մի հարթակ՝ իր տեսակով առաջինը հայկական իրականության մեջ: Այստեղ Դուք կարող եք ստեղծել Ձեր սեփական կայքը րոպեների ընթացքում և, որ ամենակարևորն է, առանց տեխնիկական գիտելիքների: Այստեղ Դուք կստանաք աջակցություն ցանկացած հարցում և կստեղծեք Ձեր սեփական դասավանդման կայքը, որը կունենա Ձեր ցանկացած դոմեն անունը, Ձեր նախընտրած վիզուալ և տեքստային բովանդակությունը, և այլն:

Ստեղծեք դասավանդման սեփական հարթակ

Այստեղ Դուք կարող եք

✓ տեղադրել և վաճառել վիդեոդասեր
✓ կազմել ուղիղ միացմամբ դասեր
✓ կազմակերպել վեբինարներ
✓ հրապարակել բլոգային հոդվածներ
✓ կազմել թեստեր
✓ տրամադրել սերտիֆիկատ, և այլն

Uteach-ի միակ նպատակն այն է, որ Հայաստանում ընդունվի օնլայն դասավանդման մշակույթը, և քայլենք ժամանակակից աշխարհին զուգընթաց: Եթե ցանկանում եք ծանոթանալ Uteach-ի առանձնահատկություններին ապա կարող եք ուսումնասիրել վճարային համակարգը։ Իսկ Ձեր հարթակը ստեղծելու կամ անվճար խորհրդատվության գրանցվելու համար սեղմեք համապատասխան կոճակը՝

        

Քայլ 4. Հասանելի դարձրեք Ձեր ծառայությունները

Սա կարևոր կետ է, քանի որ այն պետք է արվի ուշադիր և ճիշտ: Այս փուլում Ձեզնից պահանջվում է ստեղծել դասընթացներ, որոնք կգրավեն հավանական ուսանողներին, և հրապարակել դրանք Ձեր կայքում՝հասանելի դարձնելով լսարանին: Եթե ցանկանում եք անց կացնել live դասեր կամ շարունակական դասընթաց, կարող եք կազմել դասի պլանը և կայքում ստեղծել դասընթացը՝ յուրաքանչյուր օրվա համար նշելով անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան, տևողությունը, իսկ ուսանողներին հրավիրելու համար անհրաժեշտ է ավելացնել նրանց էլեկտրոնային փոստի հասցեները, և նրանք կստանան համապատասխան նամակներ: Այն աշակերտները, ովքեր հրավիրված չեն դասընթացին, կարող են տեսնել այն և գրանցվել, եթե ցանկանում են մասնակցել:

Կրթական ոլորտի Ձեր նյութերը հրապարակելիս՝ ուշադրություն դարձրեք գնային համակարգին: Ուսումնասիրեք ոլորտը, պատկերացում կազմեք, թե ինչպիսի գներ են առաջարկում նույն մակարդակի նյութերի համար, և առաջարկեք խելամիտ մի տարբերակ, որը հարմար կլինի նաև լսարանին: Եթե վստահ չեք դասընթացների գների վերաբերյալ, կարող եք փորձել տարբեր արժեքներ և հասկանալ, թե որն է այն ոսկե միջինը, որը ձեռնտու է Ձեր ուսանողներին և եկամտաբեր Ձեր համար:

Քայլ 5. Մարքեթինգային ներդրում կատարեք 

Ոչ մի բիզնես մաքսիմալ հաջողության հասնել չի կարող առանց մարքեթինգային ազդեցության: Սա Ձեր ծառայությունները տեսանելի և հայտնի դարձնելու բանալին է: Հատկապես օնլայն համակարգում մարքեթինգը հրաշքներ է գորշում, և արժե ներդրում կատարել դրա համար:

Ստեղծեք բիզնես էջեր սոցիալական մեդիա հարթակներում, ինչպիսիք են ֆեյսբուքը, ինստագրամը, թվիթթերը և ցանկացած այլ հարթակ, որտեղ կարծում եք՝ հնարավոր է գտնել հավանական ուսանողների:

Հաջորդ քայլը հետաքրքրաշարժ ու օգտակար հրապարակումներ կատարելն է, որոնք կգրավեն սովորել ցանկացողներին և կօգնեն հասնել այն կետին, երբ կայքի այցելուն կդառնա հավատարիմ ուսանող: Սկզբնական շրջանում կարող եք վարել գովազդային արշավներ, որպեսզի հավաքեք հետևորդների բանակ, և ավելի շատ մարդ տեղեկանա Ձեր ծառայությունների մասին:

Մարքեթինգային ներդրում կատարեք

Եթե կարծում եք, որ առավել արդյունավետ կարող է լինել մարդկանց հասնել որոնողական համակարգերում, օրինակ՝ Google-ում, ապա կարող եք իրականացնել գովազդներ որոնողական համակարգում: Դե որոնողական համակարգի օպտիմալացումը՝ SEO-ն, ամենակարևոր կետերից է յուրաքանչյուր օնլայն հարթակի համար: Օպտիմալացված կայքը ցուցադրվում է որոնողական համակարգի էջերի առաջնային արդյունքներում: Հետևաբար, ավելի մեծ է հավանականությունը, որ մարդիկ կայցելեն տվյալ էջ և, ինչու ոչ, նաև կօգտվեն առաջարկվող ծառայություններից:

Այս առումով թվային մարքեթինգն ավելի շատ լուծումներ է առաջարկում և հնարավորություն տալիս՝ հասնելու հավանական ուսանողների մաքսիմալ քանակի: Այնպես որ, որոշ քանակի գումար հատկացրեք այս ոլորտին, իսկ արդյունքները երկար սպասեցնել չեն տա:

Կարևոր կետեր, որոնք պետք է հաշվի առնել յոգա դասավանդելիս

Եթե արդեն ստեղծել եք օնլայն յոգա դասավանդելու Ձեր սեփական հարթակը, ապա ժամանակն է աչքի անցկացնել մի քանի այլ աղբյուրներ, որպեսզի ավելի բարելավեք Ձեր դասավանդման միջավայրը և մեծացնեք արդյունավետությունն ու հետաքրքրությունը։ Հենց սա էլ կօգնի Ձեր բրենդը (յոգայի դասավանդման ծառայությունները) տարբերել այն ամենից, ինչ առաջարկում են Ձեր մրցակիցները։ Եկեք հասկանանք, թե ինչ կետերի մասին է խոսքը։

#1 Ստեղծեք YouTube-յան ալիք

YouTube-յան ալիքը հավելյան օգնություն կլինի Ձեր կայքին։ Այստեղ կարող եք տեղադրել հետաքրքրաշարժ քոնթենթ և գրավել լսարանին օգտակար տեսանյութերով։ Այն պահին, երբ արդեն կունենաք զգալի թվով հետևորդներ, կարող եք նույնսկ գովազդել Ձեր վիդեոդասերն այստեղ և հետևորդներին ուղղորդել դեպի կայք՝ դասընթացների միջոցով ավելին սովորելու։

#2 Համայնք ստեղծեք

Յուրաքանչյուր բիզնեսի հաջողություն որոշվում է հաճախորդների գոհունակության աստիճանով։Մարդիկ, ովքեր հետաքրքրված են Ձեր ոլորտով, կարող են դառնալ Ձեր հաջողակ բիզնեսի բանալին։ Այս նպատակով կարող եք ստեղծել խմբեր սոցիալական մեդիայի տարբեր ցանցերում, կազմակերպել քննարկումներ, կիսվել խորհուրդներով, պատասխանել մարդկանց հարցերին և ակտիվություն ցուցաբերել։ Այս կերպ Դուք կապ եք հաստատում մարդկանց հետ և ստեղծում Ձեր համայնքը, ովքեր վստահում են Ձեզ։

Համայնք ստեղծեք

Մշտապես տեղեկացված եղեք ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև մնացած անդամների մտահոգություններով ու վախերով, փորձեք օգնել խորհուրդներով և ցույց տվեք Ձեր մտահոգությունը։ Այս ձևով Դուք կտեղեկանաք շուկայում առկա պահանջարկից։

#3 Տեղեկացիր նորություններից

Կրթական ոլորտն անընդհատ զարգանում ու փոփոխությունների է ենթարկվում։ Ուսուցիչները, թրեյներները և կրթական ոլորտի այլ ներկայացուցիչներ անընդհատ նոր գործիքներ և աղբյուրներ են փնտրում՝ գործընթացն առավել հեշտ և արդյունավետ դարձնելու համար։ Որպես ոլորտի ներկայացուցիչ, Դուք պետք է տեղյակ լինեք, թե ինչի կարիք ունեն ուսանողները, և ինչպես լուծել նրանց խնդիրները հնարավոր լավագույն ձևով՝ ետ չմնալով ժամանակակից աշխարհի թրենդներից:

Առաջինը ներկայացնելով որևէ նորարարություն՝ Դուք մարդկանց մոտ տպավորվում եմ որպես յոգայի մարզիչ, ով նոր մշակույթ է բերում: Այսպես Դուք մի նոր ուղղություն կսկսեք ու կտարբերվեք բոլորից:

Նման թրեյներ լինելու համար Դուք չպետք է դադարեք սովորել, հետևել թրենդներին, իմանալ ոլորտի բացերը և նորությունները: Միշտ փորձեք լինել առաջինը, ով մի նոր լուծում կամ մոտեցում կառաջարկի:

Դասավանդեք յոգա Uteach-ի օգնությամբ

Դուք կարող եք դառնալ հայկական իրականության մեջ առաջին յոգա թրեյները, ով դասավանդում է յոգա օնլայն սեփական կայքի միջոցով: Uteach-ը տալիս է Ձեզ այդ հնարավորությունը: Այստեղ Դուք կարող եք ստեղծել կայք րոպեների ընթացքում, որի միջոցով՝

Կկազմակերպեք live դասեր
Կվաճառեք օնլայն վիդեոդասեր
Կվարեք յոգա բլոգ

Ամեն ինչ շատ պարզ է և հեշտ: Ձեզնից պահանջվում է իրականացնել հետևյալ քայլերը՝

1. Գրանցվել Uteach հարթակում
2. Ստեղծել Ձեր կայքը րոպեների ընթացքում
3. Ընտրել դիզայն 
4. Ավելացնել վիզուալ էլեմենտներ 
5. Հրապարակել տեքստային քոնթենթը 
6. Ստեղծել անհրաժեշտ էջերը 
7. Կազմակերպել live դասեր
8. Հրապարակել վիդեոդասեր 
9. Գրել և հրապարակել հոդվածներ (եթե ցանկանում եք բլոգ ունենալ)
 
Անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարելուց հետո Դուք արդեն կարող եք գումար վաստակել Ձեր սեջական կայքի միջոցով: Սա շատ հեշտ է, իսկ ամենահրաշալին այն է, որ Uteach-ի աջակցության թիմը միշտ պատրաստ է արագ արձագանքման և Ձեզ օգնելու համար:
 
Եթե դեռ չեք գրանցվել Uteach-ում, ես առաջարկում եմ գրանցվել անվճար դեմոյի, որի ընթացքում մեր մասնագետը կներկայացնի հարթակի ամբողջ ֆունկցիոնալությունը և այն հատկանիշները, որոնք կարող են դառնալ Ձեր հաջողության բանալին:

Վերա Միրզոյան

Հեղինակ՝ Վերա Միրզոյան

SEO մասնագետ և բլոգեր

Հրապարակվել է ՝ Մարտ‎ 03, 2021