Հեռավար ուսուցում․ ինչպե՞ս ստանալ առավելագույնը

Հեղ. ՝ Shushanik Shahbazyan / Թարմացվել է .28 Մար 2024
6 րոպե կարդալու
Հեռավար ուսուցում․ ինչպե՞ս ստանալ առավելագույնը

Ժամանակի հետ «հեռավար ուսուցում» արտահայտությունն ավելի հաճախ է հնչում մարդկանց շուրթերից, հատկապես նրանց, ովքեր ինչ-որ կերպ կապված են այս ոլորտի հետ։ Այս հոդվածում մենք առաջարկում ենք միասին հասկանալ մի քանի կարևոր հարց՝

1․ Ի՞նչ է հեռավար ուսուցումը
2․ Ինչպե՞ս է իրականացվում հեռավար ուսուցումը
3. Ինչպե՞ս անցնել հեռավար ուսուցման
4. Հեռավար ուսուցման առավելություններն ու թերությունները

Դե ինչ, անցնենք առաջ։

Ի՞նչ է հեռավար ուսուցումը

Հեռավար ուսուցումը ուսումնական գործընթաց է՝ հեռավորության վրա, ինտերնետ տեխնոլոգիաների միջոցով։ Ուսուցման այս տարբերակի ընթացքում կողմերը կապ են հաստատում իրենց հարմար ժամանակ էլեկտրոնային փոստի, սոց. ցանցերի, վիդեո և աուդիո միացումների միջոցով և ոչ միայն։

Ի՞նչ է հեռավար ուսուցումը

21-րդ դարում սա ուսուցման ամենատարածված և ընդունելի մեթոդներից մեկն է, հատկապես երիտասարդների շրջանում: Ուսուցման այս տարբերակը հարմար է բոլորին. մի՞թե հրաշալի չէ սովորել այն ժամանակ, երբ ինքներդ եք ցանկանում և Ձեզ հարմար է։

Երևի տեղին է նշել, որ դեռևս 18-րդ դարում, երբ ի հայտ եկավ կանոնավոր և մատչելի փոստային կապը, Եվրոպայում սկիզբ առավ «թղթակցային ուսուցում»-ը։ Այն իրենից ենթադրում էր, որ աշակերտները նյութեր էին ստանում փոստով, իրականացվում էր նամակագրություն ուսուցիչների հետ և այլն։

Մեր օրերում այս գործընթացը հարյուր անգամ ավելի հեշտ և հարմար է։ Պարզապես ուղարկելով նյութը՝ Դուք ակնթարթորեն ստանում եք պատասխանը։ Այսօր հեռավար ուսուցման են անցել և աստիճանաբար շարունակում են անցնել դպրոցները, համալսարանները, բիզնես դպրոցները և ոչ միայն։

Ինչպե՞ս է իրականացվում հեռավար ուսուցումը

Հեռավար կրթության մի քանի տարբերակ կա՝

Չաթեր․ նրանց օգնությամբ, միևնույն ժամանակահատվածում կարող եք կապ հաստատել հարյուրավոր և նույնիսկ հազարավոր մասնակիցների հետ։ Նրանք կարող են մտքեր փոխանակել, փաստաթղթեր ուղարկել, տեսանյութեր և աուդիո ձայնագրություններ տեղադրել։ Սա տեղեկատվություն ուղարկել և ստանալու լավագույն միջոցներից մեկն է։

Իզուր չէ, որ այսօր չաթերից օգտվում են այն  ծնողները, ում երեխաները մանկապարտեզ կամ դպրոց են հաճախում։ Նրանք, իհարկե, չեն սովորում այնտեղ, այլ պարզապես որոշ հարցեր են քննարկում, միջոցառումներ են կազմակերպում, հարցեր տալիս և այլն: Նույնը վերաբերում է նաև ընտանեկան զրույցներին, ընկերուհիների զրույցներին և այլն: Ի դեպ, այստեղ կարելի է ձայնային հաղորդագրություններ ուղարկել, ինչը որոշ դեպքերում պարզապես փրկություն է դառնում:

Էլ․ փոստ․ սա տեղեկատվություն փոխանակելու ավելի պաշտոնական միջոց է։ Այստեղ մենք փաստաթղթեր ենք ուղարկում, բանակցություններ վարում, և ոչ միայն: Եթե խոսքը գնում է արևէ միջազգային ընկերության կամ համալսարանի մասին, որպես կանոն, նամակները գրվում են անգլերեն լեզվով։ Ինչպես գիտենք, անգլերենը միջազգային հաղորդակցության լեզուն է։

Տեսազանգեր․ այսօր նրանք փրկություն են դարձել և նույնիսկ նոր հնարավորություններ են բացել բազմաթիվ ընկերությունների և կրթության տարբեր ոլորտներում սովորողների համար: Նրանց օգնությամբ լինելով նույնիսկ աշխարհի ծայրին, Դուք կարող եք հեռակա ուսուցում իրականացնել, տեսնել և լսել միմյանց, կիսվել համակարգչային էկրանով, գրել էլեկտրոնային գրատախտակին, օնլայն դաս ամրագրել, նամակագրություն վարել և այլն:

Տեսազանգեր

Ուսուցման այս տեսակն այսօր ընդունելի է ամբողջ աշխարհում, քանի որ, եթե մենք ինչ-ինչ պատճառներով պետք է մնանք տանը, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք կարող դասին ներկա լինել և գիտելիք ստանալ։

Ինչպե՞ս անցնել հեռավար ուսուցման

Մեր օրերում շատերն արդեն անցել են հեռավար ուսուցման։ Մեր Uteach հարթակի օգնությամբ՝ այս գործընթացը հնարավոր է իրականացնել արագ, հարմար և արդյունավետ։ Եկեք պարզենք՝ ինչպես։

1․ Ձեր կայքին դոմեն անուն մտածեք
2․ Ընտրեք կայքի դիզայնը
3․ Ստեղծեք վիդեոդասեր և վաճառեք դրանք
4․ Տեսազանգերի միջոցով ստեղծեք վեբինարներ/օնլայն դասեր, վաճառեք օնլայն
5․ Ձեռքի տակ ունեցեք առնվազն մի ամսվա դասացուցակ
6․ Ձեր ուսանողների հետ կապ հաստատեք մի քլիքով
7․ Բլոգ վարեք
8․ Հաղորդակցվեք ուսանողների հետ
9․ Վիկտորինաներ անցկացրեք
10․ Հավաստագրեր հանձնեք

Ինչպե՞ս անցնել հեռավար ուսուցման

Uteach-ը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում ունենալ սեփական մասնագիտական առցանց դպրոցը, որտեղ Դուք կարող եք բլոգ վարել, վիդեո դասընթացներ վաճառել, վեբինարներ կազմակերպել, նոր էջեր ավելացնել, մշտապես կապի մեջ լինել և դեռ ավելին: Իսկ, որ ամենակարևորն է՝ ամեն ինչ մեկ հարթակում:

Որպեսզի ունենան առցանց սովորելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը, մարդիկ հիմնականում օգտվում են տարբեր հարթակներից։ Իսկ Uteach-ում ամեն ինչ շատ ավելի հեշտ է և հասկանալի: Բացի այդ, ուղղակի պատկերացրեք, թե որքան ժամանակ կարող եք խնայել։

Մեկ այլ առավելություն՝ Դուք կարող եք հսկայական տվյալների բազա կուտակել, իսկ դա իրական հրաշք է, որը կդառնա Ձեր սեփականությունը։

Ամենակարևորը հավանաբար հաճախորդների բազան է: Ուսանողները գրանցվում են Ձեր կայքում և տվյալների բազա ձևավորում։ Դուք կարող եք էլ․ փոստով նրանց ուղարկել Ձեր նորությունները, իրականացնել փոստագրում և մեկ քլիքով բոլորին տեղեկացնել առաջիկա վեբինարի մասին, և ոչ միայն:

Վիդեոդասերի բազա․ Մեկ անգամ ստեղծած մեր վիդեո դասընթացը վաճառվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Սա նշանակում է, որ Ձեր կայքում հսկայական քանակությամբ արժեքավոր տեղեկություն է կուտակվում, ինչն էլ մեծ եկամուտ է բերում Ձեզ։

Վիդեոդասերի բազա

Թեստերի բազա․ Դուք ստեղծում եք թեստեր, որոնք պահպանվում են Ձեր կայքում այնքան ժամանակ, որքան Դուք եք ուզում։ Անհրաժեշտության դեպքում կարող եք ավելացնել կամ հեռացնել որոշ հարցեր, կազմակերպել քննություններ։

Սա, իհարկե, ամենը չէ։ Uteach-ի հնարավորություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հեռավար ուսուցման առավելություններն ու թերությունները

Իսկ հիմա եկեք քննարկենք հեռավար ուսուցման առավելություններն ու թերությունները։ Սկսենք դրականից։

Խնայեք ժամանակ և գումար

Ինչ-որ բան սովորելու, դասերին մասնակցելու համար մենք շատ ժամանակ ենք ծախսում առաջին հերթին տարածություն անցնելու և դասին ներկայանալու համար։ Ոչ բոլորն ունեն այս ժամանակը, և շատ հաճախ միայն դրա համար մարդիկ ստիպված հրաժարվում են նոր գիտելիքներ ստանալու մտքից:

Խնայեք ժամանակ և գումար

Երկրորդ, ճանապարհի վրա ծախսվում է ոչ միայն մեր ժամանակը, այլև գումարը՝ ուղեվարձ։ Ստացվում է, որ մենք ավելի շատ գումար ենք ծախսում, քան պահանջվում է։ 

Այստեղ կա ևս մեկ նրբություն. սովորաբար էլեկտրոնային ուսուցումն ավելի էժան է, քան սովորականը։

Կրթություն Ձեզ ամենահարմար վայրից

Հեռավար դասավանդում հնարավոր է իրականացնել այնտեղ, որտեղ հարմար է՝ բազմոցին նստած, հատակին պառկած։ Դուք կարող եք միանալ դասին նույնիսկ այն ժամանակ, երբ հանգստանում եք Հավայան կղզիներում: Իսկ սա օնլայն ուսուցման ամենամեծ առավելություններից մեկն է։ Այստեղ ամենակարևորն այն է, որ պետք է ապահովել համացանցի և գոնե սմարթֆոնի հասանելիությունը։

Անցած տեղեկատվության հասանելիություն

Դասերից հետո, որպես կանոն, Ձեզ մոտ ձայնագրություն է մնում։ Ցանկացած պահի Դուք կարող եք կրկին լսել այն։ Եվ եթե վիդեոդասերի ուսուցման հնարավորություն կա, ապա պետք է օգտագործել այն։ Կարող եք նայել այնքան, որքան ուզում եք։

Անցած տեղեկատվության հասանելիություն

Սովորական դասերի ժամանակ նման հնարավորություն չկա։ Իհարկե, կարելի է հարցեր տալ, բայց հրահանգչին ստիպել ամբողջությամբ կրկնել դասն, անհնար է։

Թերություններ

Իրական շփման բացակայություն

Ինձ համար, և վստահաբար ամեն մարդու համար հեռավար ուսուցման առավել կարևոր թերությունը մարդկանց հետ իրական շբման բացակայությունն է։ Չէ որ այն ոչնչով չի կարելի փոխարինել։ Ծանոթություններն ու ընկերական հարաբերությունները, ցավոք, այնքան էլ հավանական չեն առցանց դասընթացների ժամանակ:

Չնայած, այստեղ նույնպես չի կարելի հստակ ասել։ Հաշվի առնենք, որ այսօր շատ մարդիկ ծանոթանում են օնլայն հարթակներում և ընտանիք կազմում։ Աշխարհը լի է անակնկալներով։

Վատ ինտերնետային կապ

Վատ ինտերնետը կարող է Ձեր օնլայն դասի ընդհատման պատճառ դառնալ։ Կողմերը կարող են միմյանց չլսել և չհասկանալ։

Վատ ինտերնետային կապ

Սա, իհարկե, հաճելի իրավիճակ չէ ոչ մեկի համար և ավելորդ անհանգստություն է առաջացնում։

Վերջաբան

Նույնիսկ չնայած հեռավար ուսուցման թերություններին, 21-րդ դարում անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց օնլայն գործունեության։ Մեզնից մնում է միայն շարժվել ժամանակին համահունչ և  մշտապես օնլայն կապի մեջ մնալ։
Այնպես որ, եթե Դուք դեռ չունեք օնլայն դպրոց, ապա ժամանակն է սկսելու այն։

 

Facebook Twitter Linkedin Reddit

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):