Մարքեթինգային 5 գործիք օնլայն դպրոցում վիդեոդասեր վաճառելու համար

Մարքեթինգային 5 գործիք օնլայն դպրոցում վիդեոդասեր վաճառելու համար

Վիդեոդասեր․ նոր բան սովորելու իմ ամենասիրելի տարբերակը։ Ինչո՞ւ։ Չափից դուրս զբաղված լինելու պատճառով ես ժամանակ չեմ գտնում հաճախելու սեմինարների կամ մասնակցելու օնլայն հանդիպումների, որովհետև դրանք պահանջում են հարմարվել որոշակի ժամերի, մտովի հավաքվել՝ ինֆորմացիան ճիշտ ընկալելու համար և այլն։

Իսկ երբ իմ ձեռքի տակ են վիդեոդասերը, ես կարող եմ դրանք դիտել երբ ցանկանամ, երբ ունեմ ժամանակ։ Նայել անգամ աշխատանքի գնալիս, աշխատանքային ընդմիջումներին, տանը՝ ճաշ պատրաստելիս։ Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել։

Ու, ոչ պակաս կարևոր բան․ վիդեոդասերը միշտ հասանելի են։ Չկա ժամկետ, որի մեջ պետք է տեղավորվել։ Ի՞նչը կարող է ավելի լավ լինել։

Վերոնշյալ առավելություններն էլ հենց բերում են նրան, որ վիդեոդասերը գնալով դառնում են ավելի ակտուալ։ Խոսքն, իհարկե, գնում է Հայաստանի մասին, որովհետև դրսում այս մշակույթը վաղուց է ձևավորվել։

Մարդիկ իրենց մասնագիտական գիտելիքները կիսում են՝ նկարահանելով պրոֆեսիոնալ վիդեոդասեր և վաճառում դրանք իրենց օնլայն դպրոցում և ոչ միայն (ի դեպ, եթե դեռ չունեք օնլայն դպրոց բացելու ուղեցույցը, ներբեռնեք այստեղ

Մի մասի մոտ ստացվում է, մյուսները թերահավատորեն են մոտենում այս հարցին՝ մտավախություն ունենալով, որ նկարահանելուց հետո չեն կարողանալու վաճառել։

Այս հոդվածում խոսելու ենք մարքեթինգային քայլերի մասին, որոնք բերում են վաճառքի։

Ուշադիր կարդացեք ու անպայման կիրառեք։

Ակտիվացեք YouTube-ում

Google-ից հետո YouTube-ը 2-րդ ամենամեծ որոնողական համակարգն է, ու օրական այնտեղ դիտվում է ավելի քան 5 միլիարդ տեսանյութ։ Այս թիվն անգամ դժվար է պատկերացնել։ 

Ի՞նչ է սա նշանակում։

Եկեք հասկանանք օրինակի վրա։

Ակտիվացեք YouTube-ում

Ենթադրենք՝ Դուք մասնագիտությամբ նկարիչ եք։ Նկարահանել եք վիդեոդասեր վաճառքի համար։ Օգտագործեք YouTube-ի մեծ աշխարհը Ձեր մասին մարդկանց տեղեկացնելու համար։

Նկարահանեք որևէ հետաքրքիր ու էլի ուսուցողական տեսանյութ, բայց ավելի ժամանցային ժանրում։ Վերջում պարտադիր ասեք Ձեր վիդեոդասերի մասին, թե ինչ ինֆորմացիա մարդիկ կգտնեն այնտեղ։ Կարճ ասած՝ գովազդեք։ Ասեք, որ նրանք անցնեն վիդեոդասերի կայք տանող հղումով (տեղադրեք այն տեսանյութի նկարագրության մեջ)։  

Նմանատիպ վիդեոներ փորձեք անել շաբաթական գոնե մեկ անգամ՝ լսարան հավաքելու համար, որն էլ կդառնա Ձեր եկամուտի աղբյուրը։

Խորհուրդներ.

1․ Փորձեք նկարահանել 5 րոպեից ավել տևողություն ունեցող տեսանյութեր
2․ Պարտադիր գրեք վերնագիր և ընդգրկեք գլխավոր բանալի բառը
3․ Գրեք երկար նկարագրություն։ Օգտագործեք գլխավոր և երկրորդական բանալի բառեր
4․ Ավելացրեք tag-եր․ մի վախեցեք ընդգրկել Ձեր մրցակիցների tag-երը
5․ Ներբեռնեք VidIQ ծրագիրը, որը կօգնի Ձեզ տեսանյութերն օպտիմալացնելու հարցում։

Առաջխաղացրեք Ձեր կայքը, որտեղ տեղադրված են վիդեոդասերը

Գուցե լսել եք կայքերի առաջխաղացման մասին, գուցե ոչ։ Ամեն դեպքում պետք է իմանալ, որ դա մարքեթինգի ամենակարևոր ճյուղերից է, որն ապահովում է մարդկանց այցելություններ դեպի Ձեր կայք Գուգլ կամ այլ որոնողական համակարգերից։

Առաջխաղացրեք Ձեր կայքը, որտեղ տեղադրված են վիդեոդասերը

Ի՞նչ է սա նշանակում։ Եթե մարդիկ Գուգլում փնտրեն այն, ինչ Դուք առաջարկում եք ու գտնեն Ձեր կայքը, նրանք կարող են դառնալ Ձեր հավանական հաճախորդները։ Ուստի անհրաժեշտ է օպտիմալացնել կայքը (SEO): Թե ինչ է դա նշանակում, կարող եք մանրամասն կարդալ այստեղ։

Ի դեպ, Uteach-ի օգնությամբ ստեղծված կայքում կան տեխնիկական բոլոր լուծումները՝ կայքի առաջխաղացման համար։ Այնպես որ, Ձեր գործը բավականին հեշտացված է։

Երբեք մի անտեսեք կայքի օպտիմալացման հարցը, որովհետև այդ դեպքում գուգլ որոնողական համակարգը երբեք չի գտնի Ձեր կայքը, առաջին էջում ցույց չի տա, ինչի պատճառով էլ մարդիկ չեն իմանա Ձեր մասին։

Ակտիվացեք սոցիալական ցանցերում

Շատերս ունենք կախվածություն սոցիալական ցանցերից։ Դա, ինչ խոսք, վատ է։ Բայց խելացի ու սոց․ ցանցերի աշխարհից գլուխ հանող մարդիկ կարողանում են դրանք օգտագործել ի օգուտ իրենց։

Եթե որոշել եք բացել օնլայն դպրոց և վաճառել վիդեոդասեր (կամ ցանկացած այլ գործունեություն ծավալել), ուրեմն պետք է ցուցաբերեք ակտիվություն ու օգտվեք բոլոր հնարավորություններից։

1․ Թարմացրեք Ձեր պրոֆիլը 

Կան մարդիկ, որոնք բավականին հետաքրքիր ու կարևոր գործունեություն են ծավալում, ունեն բիզնես, բայց իրենց անձնական պրոֆիլում այդ մասին ոչինչ գրված չէ։

Իհարկե կան դեպքեր, երբ նրանք չեն ցանկանում, որպեսզի շրջապատն իմանա այդ մասին։ Բայց եթե Դուք այդ խնդիրը չունեք, ապա անպայման նշեք Ձեր նախաձեռնության մասին, տեղադրեք ֆեյսբուքյան էջն ու կայքի հղումը։

Ակտիվացեք սոցիալական ցանցերում

Ինչո՞ւ է սա կարևոր։ Մարդիկ և նամանավանդ մենք՝ հայերս, բավականին հետաքրքրասեր ենք ու սիրում ենք ուսումնասիրել մյուսներին, «հյուր գնալ» այլ մարդկանց պրոֆիլ, կարդալ՝ ինչով են զբաղվում, նայել նկարները։

Դուք կարող եք որևէ խմբում թողնել մեկնաբանություն, մարդիկ կարդան դա, հետաքրքրվեն Ձեզնով, մուտք գործեն Ձեր էջ։ Եթե գրված լինի Ձեր գործունեության մասին,  նրանք ամենայն հավանականությամբ կսեղմեն կայքի կամ բիզնես էջի հղմանը, կծանոթանան և, շատ հավանական է, կհետաքրքրվեն։ 

Իսկ ոչինչ չգրելով՝ Դուք կարող եք կորցնել «պոտենցիալ հաճախորդի», ով հայտնվել էր Ձեր էջում։

2․ Ակտիվ եղեք խմբերում

Ակտիվացեք սոցիալական ցանցերի մասնագիտական խմբերում։ Անգամ եթե Դուք շփվող ու ակտիվ տեսակ չեք և սիրում եք ամեն ինչին հետևել կողքից, ինչպես, օրինակ, ես, միևնույնն է, սովորեք մասնակցել քննարկումների, գրել Ձեր կարծիքը։

Ակտիվ մարդիկ միշտ նկատվում են։ Մեկ, երկու, ու մյուսները կսկսեն հետաքրքրվել Ձեզնով՝ ով եք, ինչով եք զբաղվում։ Այդ հարցերի պատասխանները ստանալու համար նրանք կայցելեն Ձեր էջ։ Իսկ որպեսզի այս գործընթացն աշխատի ի օգուտ Ձեզ, հետևեք առաջին խորհրդին՝ թարմացրեք պրոֆիլը։

3․ Մատուցեք հետաքրքիր կոնտենտ Ձեր անձնական էջում

Բացի նկարներ նայելուց ու անձնական տվյալներն ուսումնասիրելուց, է՞լ ինչ են անում մարդիկ, երբ հայտնվում են Ձեր անձնական պրոֆիլում։ Ճիշտ է, թերթում են էջն ու կարդում Ձեր գրառումները, եթե, իհարկե, դրանք կան։

Մատուցեք հետաքրքիր կոնտենտ Ձեր անձնական էջում

Հիշում եք չէ՞, որ մարդիկ հետաքրքրասեր են։ Եթե նրանք տեսնեն, որ Դուք հետաքրքիր գրառումներ եք կատարում, նրանք կբաժանորդագրվեն Ձեր էջին՝ դառնալով մշտական հետևորդ։

Ու բնավ պարտադիր չէ կատարել մասնագիտական ու լուրջ գրառումներ։ Ես հետևում եմ այն մարդկանց, ովքեր հետաքրքիր անձնավորություն են, կիսվում են իրենց կյանքի նորություններով, լավ հումորներ են անում, ինձ հետաքրքրող մասնագիտական նրբություններով կիսվում։ 

Խորհուրդ․ զերծ մնացեք քաղաքական թեմաներով գրառումներ կատարելուց։ Դա լավ բանի չի բերի։ 

Միացրեք գովազդ 

Ճիշտ ու թիրախավորված գովազդը կմեծացնի Ձեր լսարանն ու կավելացնի վաճառքները։ Եթե մինչ սոց․ ցանցերի ակտիվանալը  որևէ բան գովազդելը իսկական գլխացավանք էր ու մեծ գումարների հետ էր կապված, հիմա այդ խնդիրը չկա։ Կարելի է շատ հեշտ ու արագ «գտնել» այն մարդկանց, որոնց կհետաքրքրի ձեր ծառայությունը, ապրանքը․ այս դեպքում՝ մասնագիտական վիդեոդասերը։

Միացրեք գովազդ

  • Բացեք բիզնես էջեր ֆեյսբուքում և ինստագրամում
  • Լրացրեք պահանջվող ողջ ինֆորմացիան
  • Տեղադրեք գեղեցիկ նկարներ (ճիշտ կլինի որոշել Ձեր բրենդի գույնը/գույները և միշտ ներկայանալ այդպես, որպեսզի մարդիկ դա ասոցացնեն Ձեզ հետ)
  • Մասնագիտական կարևոր ու հետաքրքիր կոնտենտ ներկայացրեք

  • Գրեք վաճառող տեքստ, որը կառաջացնի հետաքրքրություն
  • Պատրաստեք նկար 1080*1080px չափսի
  • Միացրեք գովազդ՝ հաշվի առնելով Ձեր լսարանի տարիքը, սեռը, հետաքրքրությունները

Աշխատեք բլոգերների և ինֆլուենսերների հետ

Գիտե՞ք՝ ովքեր են այս մարդիկ։ Նրանք, ովքեր ունեն մեծ լսարան, հետևորդներ։ Եթե գտնեք ճիշտ մարդու ու կարողանաք աշխատել նրա հետ, վստահ եմ՝ անպայման հաջողություն կունենաք։

Օրինակ, ենթադրենք՝ Դուք դասավանդում եք որևէ առարկա կամ զբաղվում եք ընդհանուր դասապատրաստմամբ։ Ովքե՞ր են Ձեր հաճախորդները։ Ճիշտ է՝ երեխաները։ 

Երեխաների ուսման հետ կապված հարցերը լուծում են ծնողները, ավելի կոնկրետ մայրիկները, բացառությամբ որոշ դեպքերի։ Ո՞ւմ կարող են հետևել մայրիկները։ Այլ մայրիկների (կան մայրիկ-բլոգերներ) կամ խոհանոցային բլոգ վարողների (ֆուդ բլոգերներ)։

Աշխատեք բլոգերների և ինֆլուենսերների հետ

Դուք կարող եք գտնել նրանց ինստագրամում, կապ հաստատել, հարցնել՝ ինչ կարժենա իրենց էջում Ձեր մասին գրառումը, գալ ընդհանուր հայտարարի և վերջ։

Խորհուրդ․ 
1․ Անպայման խնդրեք նրանց ցույց տալ էջի ակտիվությունը և հետևորդների մասին ինֆորմացիան
2․ Այնպես արեք, որ գրառումը չդիտարկվի պարզապես որպես գովազդ։ Եթե մարդիկ հետևում են որևէ մեկին, նշանակում է հավատում են նաև նրա խոսքին։

Եվ եթե նա Ձեր գովազդային գրառումը կատարի առաջին դեմքով՝ նշելով, որ նա օգտագործել է, հավանել է, այդ դեպքում արդյունքը շատ ավելի լավը կլինի։

Ամփոփում

Դե ինչ, հուսով եմ հավանեցիք հոդվածը, ու եթե դեռ չեք նկարահանել մասնագիտական վիդեոդասեր Ձեր օնլայն դպրոցի համար, ապա սկսեք այդ մասին մտածել հենց այս պահից։

Մաղթում եմ հաջողություն։ Անպայման հետևեք մեզ սոցիալական ցանցերում։

Եկեք միասին լավացնենք կրթության որակը Հայաստանում

Շուշանիկ Շահբազյան

Հեղինակ՝ Շուշանիկ Շահբազյան

SEO թրեյներ

Հրապարակվել է ՝ Փետրվար‎ 23, 2021