Ինչպե՞ս որոշել օնլայն դասընթացի արժեքը

Ինչպե՞ս որոշել օնլայն դասընթացի արժեքը

Եթե Դուք արդեն ստեղծել եք առցանց դասընթաց, ապա այդ ընթացքում մի քանի կարևոր որոշում եք կայացրել, ինչպես օրինակ դասընթացի թեմայի ընտրությունը, քոնթենթի պլանավորումը, անհրաժեշտ գործիքների ապահովումը, տեսանյութերի դասակարգումը, տևողությունը և այլն։ Այս ամենն անելուց հետո Դուք կանգնում եք հավանաբար ամենադժվար որոշման առջև՝ իսկ ինչպե՞ս որոշել օնլայն դասընթացի արժեքը։ Հենց այս հոդվածում էլ մենք ցույց կտանք օնլայն դասընթացի արժեքը որոշելու ճիշտ ուղղությունը։ Դուք կիմանաք, թե ինչը պետք է հաշվի առնեք նախքան Ձեր երազած գումարը կուրսի արժեք սահմանելը։ Դե ինչ, անցնենք առաջ՝ ծանոթանալու, թե ինչ պետք է անել կամ չանել։

#1 Դասընթացի արժեքը մի գնահատեք՝ նյութի ծավալից ելնելով

Մի շարք օնլայն ուսուցիչներ և հրահանգիչներ այն կարծիքին են, որ իրենց դասընթացն ավելի բարձր գնահատելու համար պետք է ստեղծեն երկար տևողությամբ դասընթաց: Սա բացարձակապես սխալ մոտեցում է։ Ձեր առցանց դասընթացի տևողությունը չպետք է որոշիչ լինի դասընթացի գինը որոշելիս: Գումարային արժեքը կախված է բովանդակության որակից, այլ ոչ թե դրա ծավալից: Եթե Դուք կարող եք ապահովել սովորել ցանկացողի սպասված արդյունքը՝ մատուցելով 3-ժամյա դասընթաց, ապա ինչո՞ւ ստեղծել 7-ժամյա դասընթաց, որը ձանձրալի և հոգնեցնող կլինի։

Դասընթացի-արժեքը -մի -գնահատեք՝ -նյութի -ծավալից- ելնելով

Ձեր ուսանողներն ակնկալում են բովանդակություն՝ հիմնված այն գնի վրա, որը նրանք վճարում են Ձեր դասընթացի համար: Այնպես որ, հաշվի առեք փոխանցված նյութի որակը և արժեքը։ Իսկ ծավալային առումով մտածեք, թե որքան կլինի այն ժամանակի տևողոււթյունը, որ կպահանջի Ձեր արժեքավոր դասընթացը։

#2 Հաշվի առեք շուկայի մոտեցումը

Կարևոր է հաշվի առնել, թե շուկայում ի՞նչ գներ են առաջարկվում Ձեր դասընթացներին մոտ թեմաների համար։ Համեմատեք Ձեր մրցակիցների կուրսերի արժեքները։ Որոշ մարդիկ կասեն, որ Ձեր կուրսերը գնահատեք առաջարկվող գների միջինի սահմաններում։ Սա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ։ Ձեր դասընթացը գնահատեք՝ հիմնվելով այն ջանքերի վրա, որը տրամադրում եք ուսանողներին ուսուցման և աջակցության միջոցով, ինչպես նաև այն արդյունքի վրա, որին օգնում եք հասնել:

Հաշվի առեք շուկայի մրցակցությունը, համեմատեք այն արժեքները, որ մարդիկ վճարում են Ձեր առաջարկած դասընթացի ոլորտի նյութերի համար, սակայն մի թերագնահատեք կամ գերագնահատեք Ձեր փոխանցած նյութը՝ հիմնվելով շուկայում առկա գների վրա։

#3 Գնահատեք այն արդյունքի արժեքը, որին կարող են հասնել Ձեր աշակերտները

Մեկ այլ մեթոդ, որը լավ է աշխատում, իսկապես քանակական գնահատումն է այն արդյունքի արժեքը, որը Դուք ուսուցանում եք Ձեր աշակերտներին: Եթե ցանկանում եք օգնել ուսանողներին գումար խնայել, ասեք նրանց, թե որքան։ Եթե ցանկանում եք օգնել նրանց խնայել ժամանակը, ասեք՝ որքան։ Եթե օգնում եք լեզու սովորել, ասեք,թե ինչ մակարդակի։

Գնահատեք այն արդյունքի արժեքը, որին կարող են հասնել Ձեր աշակերտները

Քանակապես գնահատելով արդյունքի արժեքը, որին օգնում եք հասնել՝ Դուք մինիմալի եք հասցնում դասընթացի արժեքը: Այսինքն, այն շատ ցածր է թվում՝ սպասելի արդյունքի հետ համեմատած։

#4 Տարբեր արժեքներ փորձարկեք դասընթացների համար

Սա զգալի ժամանակ է պահանջում, բայց կարող է օպտիմալ արժեք որոշելու ամենաճիշտ ճանապարհը լինել։ Եթե պատրաստվում եք գնային տարբեր միավորներ փորձարկել, ամենայն հավանականությամբ պետք է սկսել ցածր (բայց ոչ շատ ցածր) գնից, ապա աստիճանաբար բարձրացնել այն։ Գնային աճը շարունակեք այնքան ժամանակ, քանի դեռ վաճառքի քանակը չի դիմադրում, և Դուք չեք հասել այն առավելագույն արժեքին, որը Ձեր թիրախային լսարանը պատրաստ է վճարել դասընթացի համար:

Տարբեր արժեքներ փորձարկեք դասընթացների համար

Գնային այս փոփոխությունների ընթացքում Դուք կհասկանաք, թե որն է այն առավելագույն արժեքը, որի դեպքում Ձեր դասընթացը հնարավորինս մեծ թվով վաճառք է գրանցում։

#5 Հաշվի առեք Ձեր վարկանիշը և վստահելիությունը

Մտածեք, թե որքանով են մարդիկ վստահում Ձեզ կամ հեղինակություն համարում։ Եթե Դուք ճանաչված եք թիրախային լսարանի համար, ինչի համար նույնպես Դուք երկար  ժամանակ եք ծախսել,  ապա նրանք կվստահեն Ձեզ և գումար չեն խնայի հենց Ձեր դասընթացների համար:

Հաշվի առեք Ձեր վարկանիշը և վստահելիությունը

Ճանաչելի կարելի է դառնալ, երբ օրինակ Դուք գիրք եք հրապարակել, ելույթ եք ունեցել ոլորտում տարբեր կոնֆերանսների ժամանակ, ունեք որոշակի լիազորություններ, աշխատանքի համար ստացել եք ինչ-որ պարգևներ, արժանացել եք այլ ուսանողների դրական կարծիքներն և այլն: Բոլոր այս գործոններն ազդում են Ձեր կողմից ներկայացված դասընթացի արժեքի վրա և արդարացնում բարձր գինը։ Իսկ եթե լսարանում դեռևս չեք ընկալվում որպես «հեղինակություն», ապա Ձեր թեմայի վերաբերյալ անվճար կամ ցածր արժեքով բովանդակության հրապարակումը շուկայում վստահություն և հեղինակություն ձեռք բերելու հիանալի միջոց է:

#6 Հաշվի առեք դասընթացի ստեղծման և գովազդելու ծախսերը

Եվ վերջապես, հաշվի առեք, որ դասընթացը ստեղծելիս ու նաև հետո գովազդելիս դուք գումար եք ծախսելու։  Այսինքն դասընթացը պետք է վաճառել այնպիսի արժեքով, որ դուրս գան ծախսերն ու դուք շահույթ ստանաք։ Օրինակ, եկեք հասկանանք՝ ինչ ծախսեր կարող են առաջանալ։ Ծրագիր, որով դուք կնկարեք համակարգչի էկրանն ու կմոնտաժեք, նկարահանողի ու մոնտաժողի գումար, եթե, իհակե, Դուք կընտրեք դասընթացներ նկարահանելու այդ տարբերակը, հարթակ, որտեղ դուք կտեղադրեք դասընթացներն ու կիրականացնեք վաճառք և գովազդային ծախսեր։ Կարելի է հաշվել օրական 3-5 դոլար։ 

Դասընթացի ստեղծման և գովազդելու ծախսերը

Անկախ ամեն ինչից, մի խորհուրդ․ արժևորեք Ձեր տված գիտելիքները։ 

Այսպիսով, Դուք արդեն ծանոթ են այն կետերին, որոնք պետք է հաշվի առնել օնլայն դասընթացի արժեքը որոշելիս։ Միշտ հիշեք, որ ամենից կարևորը Ձեր ստեղծած դասընթացի որակի ճիշտ գնահատումն է։
 

Facebook Twitter Linkedin Reddit
Հրապարակվել է ՝ 18 Մայ 2020
Թարմացվել է 01 Մար 2024
4 րոպե կարդալու
{"id":31,"name":"Vera Mirzoyan","name_am":"Vera Mirzoyan","image":"https:\/\/d35v9chtr4gec.cloudfront.net\/uteach\/admins\/WvnS04gG02N7hzJMRV4B-1680000710\/vmjpg","other_profession":null,"description":null}

Հեղ. ՝ Vera Mirzoyan

Բաժանորդագրվեք՝ ամենաօգտակար նյութերը բաց չթողնելու համար։

Շնորհակալություն։ Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․ հասցեն (նաև spam և promotion բաժինները):