Ինչպես ուսուցչուհուց դառնալ բիզնես լեդի

Ինչպես ուսուցչուհուց դառնալ բիզնես լեդի

Ուսուցչի մասնագիտությունը, թերևս, բոլոր ժամանակներում եղել է և կա ամենաարդիականներից և հարգվածներից, նամանավանդ կնոջ համար։

Վիճել այդ հարցի շուրջ չենք կարող։ Դա իրոք այդպես է։
Մեր այսօրվա թեման այլ է՝ թե ինչպես ուսուցիչը կարող է իր գիտելիքները վերածել բիզնեսի և վաստակել ավելի շատ, այնքան, որքանի արժանի է։

Չգիտես՝ ինչու, շատերը խուսափում են բիզնես բառից՝ մտածելով, որ դա իրենցը չէ։ Բայց միևնույն ժամանակ պարապմունքներ են անցկացնում դպրոցական ժամերից զատ, որն իրենց հավելյալ եկամուտ է ապահովում։

Ի՞նչ է սա, եթե ոչ բիզնես։ 
Եվ դա հիանալի է: Իսկ ինչու՞ ոչ։ Նամանավանդ, որ ուսուցչի աշխատավարձը մեր երկրում, մեղմ ասած, շատ չնչին է։

Մեր թիմը գտել է լուծումը և առաջարկում է Ձեզ, սիրելի ուսուցիչներ, Ձեր գիտելիքները վերածել կայուն ու զարգացող բիզնեսի։ Ինչպե՞ս։ Հիմա հասկանանք։

Ամենակարևոր բանը, որ պետք է հասկանալ՝ կրթությունը բավականին կայուն քայլերով տեղափոխվում է օնլայն հարթակ։
Այո, մենք համամիտ ենք Ձեզ հետ՝ որ բնական շփումից լավ բան չկա, որ աշակերտը/ուսանողը պետք է շփվի դասավանդողի հետ տետ ա տետ։  Բայց ոչինչ անել չենք կարող։ Փոխվում է սերունդը, փոխվում են մարդիկ։ 

 Օնլայն դասավանդումը զարգացման նոր տեմպերով է շարժվում

Բացի այդ՝ որն է կրկնուսույցների ամենամեծ խնդիրներից մեկը։

Որքան էլ Դուք սիրեք Ձեր աշխատանքը, միևնույնն է, միշտ չէ, որ կա տրամադրություն և ցանկություն խոսելու և բացատրելու, ընդունելու աշակերտին Ձեր տանը և անընդհատ կրկնելու նույն թեման։ Պարապմունքից հետո ժամանակ անցկացնել ստուգելու առաջադրանքները և այլն։ 

Պետք է օգտվել 21-րդ դարի հնարավորություններից և հնարավորինս հեշտացնել դասավանդելու գործընթացը՝ միևնույն ժամանակ բարձրացնելով շահույթը։

Իսկ ինչպե՞ս անել դա։ Ինչպես՞ դառնալ բիզնես-լեդի, ունենալ օնլայն դպրոց ու ավելի կայուն ապագա։

Սկսեցինք։

Գրանցվեք Uteach-ում և ստեղծեք Ձեր դասավանդման պրոֆեսիոնալ կայքը

Այսօր, երբ հեռավար ուսուցումն առավել քան արդիական է, դասավանդողները դասապրոցեսը կազմակերպելու համար օգտագործում են մի քանի տարբեր հարթակ։ Օրինակ՝ դասերն ուղիղ միացմամբ տեղի են ունենում Zoom-ով, Skype-ով, ինչու չէ նաև Facebook Messenger-ով, ուսումնական նյութեր ուղարկվում են Google document տարբերակով, աշակերտների հետ կապ են հաստատում Viber, WhatsApp, Messenger հարթակներով, ինչ-որ նյութեր բացատրում են և վիդեո տարբերակով ուղարկում աշակերտներին տարբեր հարթակների միջոցով, և այլն:

Համաձա՞յն եք, որ սա ոչ այնքան պրոֆեսիոնալ մոտեցում է։

Փոխարենը Դուք կարող եք ծախսել ընդամենը 3 րոպե, գրանցվել Uteach-ում և ստեղծել դասավանդման Ձեր կայքը, որտեղ կան բոլոր այն գործիքները, որոնք անհրաժեշտ են օնլայն դասավանդման համար։

 

Գտեք օնլայն դասավանդման վստահելի հարթակ

Ամեն ինչ հեշտ է անել՝ առանց որևէ տեխնիկական գիտելիքի։ Իսկ ցանկացած հարցի դեպքում կարող եք որևէ կերպ կապ հաստատել (live չաթ, էլ․ փոստ, սոց․ ցանցեր, զանգ) աջակցող թիմի հետ և ստանալ  Ձեր հարցերի պատասխանները։ 

 

Նկարահանեք  և վաճառեք վիդեոդասեր

Երբևէ որևէ բան սովորե՞լ եք վիդեոդասերի միջոցով։ Վստահ եմ՝ այո։ Հիմա բոլորն են այդպես անում։ Հաստատ գոնե մեկ անգամ ինտերնետում փնտրել եք “ինչպես անել այս ինչ բանը”, ու համացանցը Ձեզ ներկայացրել է հարցի պատասխանը նաև տեսանյութի տարբերակով։ Դուք էլ դիտել և սովորել եք։

Գիտե՞ք՝ աշխարհում ամսական քանի հազարավոր վիդեոդասեր են վաճառվում տարբեր թեմաներով։ Մասնագետներն իրենց գիտելիքը կիսում են՝ նկարահանելով տեսանյութ ու վաճառում դրանք։ Բայց չգիտես՝ ինչու, Հայաստանում մարդիկ խուսափում են անել դա։ 

Մեր թիմին հնչեցրած ամենաշատ հարցերից երկուսը․ “իսկ ինչպես եմ վաճառելու կամ ով պետք է գնի, եթե կան նմանատիպ անվճար վիդեոդասեր”։

 Իսկ մենք, ելնելով մեր փորձից, ամենայն պատասխանատվությամբ ասում ենք՝ որակյալ և իսկապես գիտելիք տվող վիդեոդասերը վաճառվում են ու ընդհանրապես կապ չունի, որ կարող են համացանցում լինել անվճար տարբերակներ։

Ստեղծեք վիդեոդասեր

Մեր թիմն անցկացրել է հարցում, որին մասնակցել է 100՝ 15-40 տարեկան անձ։ Նրանց 63 %-ը գոնե մեկ անգամ գնել էր վիդեոդաս ու համարում էր, որ դա հիանալի տարբերակ է գիտելիք ստանալու համար։
Ինչու՞։

  • Սովորում ես որտեղից ցանկանաս
  • Երբ ցանկանաս
  • Մի քանի անգամ ավելի մատչելի
  • Կարող ես կրկնել ցանկացած պահի
  • Միշտ ձեռքիդ տակ են

Բայց կա մի փոքրիկ հարց։ Այդ վիդեոդասերը անգլերեն կամ ռուսերեն լեզուներով են, որովհետև հայ մասնագետները չեն մտածում դրա մասին՝ նախընտրելով զումը կամ օֆլայն հանդիպումները։

Ստացվում է, որ շուկան ազատ է ու կարելի է վստահ քայլերով մուտք գործել այնտեղ։

Հայկական շուկայում 2-3 տարի առաջ հայտնվեց chessschool.am կայքը, որտեղ վաճառվում են շախմատային վիդեոդասեր։ 2-4-րդ դասարանի թեմաները բացատրվում են գրոսմայստերների կողմից, բացատրելով լուծվում խնդիրները։ Ծնողները գնում են այդ վիդեոդասերը և վստահ են, որ երեխան կհասկանա դասը։

Այս օրինակով կարող եք անել նաև Դուք ցանկացած առարկա կամ որևէ այլ բան, որին Դուք իրոք լավ եք տիրապետում։

Վիդեոդասեր պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ է ճիշտ մշակված պլան և  որոշ գործիքներ։ Վստահ եղեք՝ այս ամենը շատ հեշտ է։ Գուցե որոշ չափով անծանոթ է Ձեզ համար, բայց Դուք միանգամից կսովորեք տիրապետել։ 

Իսկ Ձեր նկարահանած վիդեոդասերը պետք է ներբեռնեք արդեն իսկ Ձեր կայքում,որը պատրաստել եք Uteach-ի օգնությամբ, սահմանեք գին և օնլայն վաճառեք։ Վիդեոդասերին կարող եք կցել ֆայլեր որպես հավելյալ ինֆորմացիա, ինչպես նաև քննական թեստ, որն անցնելուց հետո աշակերտ/ուսանողը կարող է ստանալ օնլայն սերտիֆիկատ։

Մեր հարթակով պատրաստված նման կայքի օրինակ է trainings.aist.global-ը։
 

Անցկացրեք Live դասեր

Եթե դասավանդում եք, ապա վերջին շրջանում հաստատ live դասեր անցկացրած կլինեք։ Երևի դա արել եք Zoom-ի կամ Skype-ի միջոցով։ Սակայն, երբ Դուք ստեղծում եք Ձեր սեփական կայքը, ապա հնարավորություն եք ստանում կազմել live դասերի դասացուցակ և դասակարգել գործընթացը։

Այս տարբերակով Դուք ստիպված չեք լինի մեկ այլ հարթակով գրել և տեղեկացնել սպասվելիք դասի մասին։ Ձեզնից պահանջվում է միայն կազմել դասը և ավելացնել  աշակերտների էլ․ փոստի հասցեները, ովքեր պետք է մասնակցեն տվյալ դասին։

Այս ձևով դասացուցակում ավելացնում եք անհրաժեշտ բոլոր դասերը և մասնակիցներին։ Հաստատելուց հետո յուրաքանչյուր ուսանող էլեկտրոնային նամակ է ստանում, որտեղ ներկայացված են դասի մանրամասները։

Անցկացրեք Live դասեր
Ուսանողներին նաև ավտոմատացված  հիշեցում նամակներ են ուղարկվում դասի մեկնարկից մեկ ժամ առաջ։ Այս կերպ, մինիմալի է հասցվում հավանականությունը, որ ուսանողը բաց կթողնի դասը։ Մյուս կողմից, Դուք խնայում եք ժամանակ՝ չկորցնելով արդյունավետությունը։

Uteach-ի դասեր կազմելու ֆունկցիան հնարավորություն է տալիս ուղիղ միացման ընթացքում անհրաժեշտության դեպքում աշակերտների հետ կիսել սեփական համակարգչի էկրանը և բացատրել որևէ թեմաներ, նկարահանել դասը, կցել ֆայլեր, որոնք կարող են ներբեռնել ուսանողները, ավելացնել թեստեր և այլն։

Ի դեպ, կարող եք օնլայն վաճառել նաև  live դասերը։

Կազմեք թեստեր և առաջադրանքներ

Երբ աշակերտները մասնակցում են օնլայն դասերի կամ դասընթացներ են անցնում, նրանք ցանկանում են ստուգել ձեռք բերված գիտելիքները։ Իսկ որպես պրոֆեսիոնալ՝ Դուք կարող եք բավարարել այդ պահանջը պատշաճ ձևով։
Կարող եք կազմել թեստեր՝ ներառելով հարցերի մի քանի տարբերակ․

  • Կարճ պատասխան պահանջող հարց
  • Երկար պատասխան պահանջող հարց
  • Ընտրովի պատասխանով հարց
  • Պատասխանի մի քանի ճիշտ տարբերակ առաջարկող հարց
  • Նկարի / տեսանյութի ընտրությամբ հարց
  • Այո / ոչ պատասխան պահանջող հարց

Կազմեք թեստեր և առաջադրանքներ

Թեստերը կազմելիս Դուք այդ պահին նշում եք հարցերի ճիշտ պատասխանները, ինչի շնորհիվ էլ համակարգն ավտոմատ ստուգում է լրացված թեստերը և տրամադրում պատրաստի արդյունքները։ Ստացվում է, որ Դուք խնայում եք Ձեր ժամանակը, որը կարող եք օգտագործել մեկ այլ բանի վրա։
 

Տրամադրեք հավաստագիր

Ինչպես նշեցինք, վիդեոդասերին կարող եք կցել քննական թեստ, որն ացնելուց հետո ուսանողը կստանա օնլայն հավաստագիր իր անունով, դասընթացի անվանումով, Ձեր ստորագրությամբ, լոգոյով և այլն։ Այնպես, ինչպես արտասահմանյան հայտնի կազմակերպություններում։

Լավ է, չէ՞։

Տրամադրեք հավաստագիր

Հավաստագիրը հնարավոր է ներբեռնել, տպել կամ կիսվել սոց ցանցերում։
 

Վարեք բլոգ

Հետաքրքիր ու կարևոր թեմաների մասին գրելը կօգնի Ձեզ ներգրավել մարդկանց ոչ միայն սոց․ ցանցերից այլև որոնողական համակարգերից (Google, Yandex)։

Երբևէ մտածել ե՞ք, թե ինչպես է օրինակ Գուգլը փնտրում և գտնում կայքեր, որտեղ կան Ձեր հարցերի պատասխանները։
Ունենալով լավ կոնտենտ, Դուք կարող եք հասնել այդ արդյունքին։ Մի փոքր ուսումնասիրեք SEO-ն ու ամեն ինչ պարզ կլինի։

Վարեք բլոգ

 

Եղեք ակտիվ, և գովազդեք Ձեր դասերը 

Երբ Ձեր որակյալ դասընթացներն արդեն կայքում են, ամեն ինչ պատրաստ է, գալիս է 2-րդ քայլն անելու ժամանակը։ Դրանք հասցնել լսարանին, որպեսզի մարդիկ իմանան վերջիններիս մասին ու գնեն։
Նախ`

  • բացեք բիզնես-էջեր ֆեյսբուքում և ինստագրամում
  • լրացրեք պահանջվող ինֆորմացիան՝ ով եք Դուք, ինչ եք առաջարկում
  • տեղադրեք որակյալ նկարներ
  • մշակեք կոնտենտ-պլան
  • կատարեք հետաքրքրիր հրապարակումներ, որպեսզի մարդիկ հավանեն, տարածեն դրանք
  • միացրեք գովազդ

Եթե անգամ չգիտեք՝ ինչպես դա անել, ոչ մի խնդիր չկա։ Դուք ևս կարող եք սովորել և ինքնուրույն վարել Ձեր էջերը։

Մի վախեցեք գովազդի վրա գումար ծախսելուց։ Որովհետև միացված գովազդի շնորհիվ Դուք կվաճառեք Ձեր վիդեոդասերը, մարդիկ կիմանան Ձեր մասին, կտարածվի Ձեր անունը, բրենդը ու կնպաստի բիզնեսի զարգացմանը։

Ակտիվություն պահեք

Անենք հասարակ հաշվարկ։ Ենթադրենք` Ձեր վիդեոդասն արժե 5000 դրամ։ Դուք միացնում եք գովազդ օրական 3 դոլարով, մոտավոր 1500 դրամ։ Թողնում եք 3 օր՝ ծախսելով 4500 դրամ։ Եթե ճիշտ եք թիրախավորել գովազդը, ուրեմն հաստատ վաճառք կիրականացնեք՝ մինիմում 2 դասընթաց՝ 10․000 դրամ արժողությամբ։ 
10․000-4500, կստացվի 5500։ Այսինքն Դուք միևնույնն է եկամուտ կստանաք։ Այսպես է աշխատում բիզնեսը։ Մի վախեցեք այս փոքրիկ ներդրումներից։ Դրանք Ձեզ կարող են մեծ եկամուտներ բերել։

Կիսվեք Ձեր հրապարակումներով Ձեր իսկ անձնական էջում, թող ընկերները ևս իմանան Ձեր գործունեության մասին, տարածեն այն։ 

Մի մոռացեք նաև գտնել համապատասխան խմբեր, մուտք գործել, մասնակցել քննարկումների ու երբեմն նաև անձամբ կատարել հրապարակումներ։

Այս ամենը նշանակում է մի բան՝ ԵՂԵՔ ԱԿՏԻՎ ու մի մտածեք, որ չեք կարող։
 

Ամփոփելով ասեմ, որ 

Դուք կարող եք իրականություն դարձնել բիզնես լեդի դառնալու Ձեր ցանկությունը ցանկացած պահի։ Միշտ հիշեք, որ որոշում կայացնելու համար մեզնից պահանջվում է ընդամենը 5 վայրկյան։ Մնացած ժամանակը մենք ծախսում ենք՝ ինքներս մեզ համոզելու համար, որ ճիշտ որոշում ենք կայացրել։

Ուրեմն պետք չէ ժամանակ վատնել համոզելու վրա։ Պետք է կատարել առաջին քայլն այսօր, որպեսզի վաղն արդեն ունենանք արդյունք։
Դե ինչ, եթե ցանկանում եք, կարող եք սկսել ամեն ինչ հենց Uteach հարթակի միջոցով։ Այստեղ Դուք կարող եք իրականացնել վերոնշյալ բոլոր քայլերը և ստանալ մի շարք առավելություններ։ 

Սկսիր հենց հիմա՝ պարզապես սեղմելով

Իսկ եթե որևէ կիսատ մնացած հարց ունեք, կարող եք կապ հաստատել մեզ հետ 

 

 

Վերա Միրզոյան

Հեղինակ՝ Վերա Միրզոյան

SEO մասնագետ և բլոգեր

Հրապարակվել է ՝ Դեկտեմբեր 11, 2020
Uteach