Կրթության նոր որակ, նոր չափանիշներ

Օնլայն ուսուցումն այլևս մեր կյանքի մի մասն է, և Uteach-ը եկել է փոխելու առցանց կրթության որակը, հնարավորություններն ու դերը հայկական իրականության մեջ և ոչ միայն։

Պրոֆեսիոնալ ու մոտիվացված թիմ

Uteach-ը, «կրթություն առանց սահմանների» նշանաբանով իր շուրջն է հավաքել պրոֆեսիոնալների թիմի՝ մարդկանց, որոնց համար անհաղթահարելի դժվարություններ չկան։ Ծրագրավորողներ, դիզայներներ, մարքեթոլոգներ, մենեջերներ։ Մարդիկ, ովքեր յուրաքանչյուրի համար հնարավորություն են ստեղծել՝ ունենալու օնլայն ուսուցման պրոֆեսիոնալ դպրոց րոպեների ընթացքում։

Պրոֆեսիոնալ ու մոտիվացված թիմ
Նոր իրականություն

Նոր իրականություն

Օնլայն ուսուցման պահանջարկն օր օրի ավելի է մեծանում։ Պատճա՞ռը։ Դրանք շատ են։ Նախ, մարդիկ խնայում են իրենց ժամանակը։ Մեր օրերում ապրող մարդը չափից դուրս զբաղված է աշխատանքից հետո դասընթացների վազելու համար։ Ոմանց մոտ ստացվում է, մյուսները պարզապես չեն հասցնում։ Դա նաև ծախսատար է։ Փոխարենը նրանք իրենց կրթության ծարավը հագեցնում են օնլայն կուրսերով, որոնք ոչնչով չեն զիջում սովորական դասընթացներին։ Հաշվի առնելով մեծ պահանջարկն ու վիթի արագությամբ աճող տեմպերը՝ ստեղծվեց Uteach-ը, որը տալիս է հնարավորություն

Ունենալ պրոֆեսիոնալ կայքՈւնենալ պրոֆեսիոնալ կայք
Ունենալ պրոֆեսիոնալ կայք Ընտրել դիզայն և դոմեն
Վերբեռնել վիդեոդասերՎերբեռնել վիդեոդասեր
Վերբեռնել վիդեոդասեր Կիսվել գիտելիքներով և փորձով
Աշխատել գումարԱշխատել գումար
Աշխատել գումար Վաճառել վիդեոդասեր և վեբինարներ
Կազմակերպել քննությունԿազմակերպել քննություն
Կազմակերպել քննություն Ստուգել գիտելիքները թեստերի միջոցով
Հանձնել հավաստագիրՀանձնել հավաստագիր
Հանձնել հավաստագիր Շնորհել օնլայն հավաստագիր թեստը բարեհաջող հանձնողին
Հավաքել տվյալների մեծ բազաՀավաքել տվյալների մեծ բազա
Հավաքել տվյալների մեծ բազա Մեկ տեղում ունենալ մարդկանց տվյալների և նյութերի հսկայական բազա
Գիտելիքը բիզնեսի վերածելն այլևս իրականություն է:

Գիտելիքը բիզնեսի վերածելն այլևս իրականություն է:

Հրայր Շահբազյան Հիմնադիր տնօրեն

Հրայր Շահբազյան

Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին

Մեզ համար տարբերություն չկա՝ Դուք անհատ եք, ով որոշել է սկսել բիզնես, դպրոցի ուսուցիչ, թե արդեն կայացած բիզնեսի ներկայացուցիչ։ Մեզ համար թանկ է յուրաքանչյուր հաճախորդ։ Մենք՝

  • Անցկացնում ենք վեբինարներ
  • Բացատրում անհասկանալի կետերը
  • Սովորեցնում ու մոտիվացնում
  • Կիսվում մեր գիտելիքներով
Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին
Հավաքել տվյալների մեծ բազա

Դասավանդող - սովորող ամուր կապ

Առցանց կրթությունը պահանջում է սովորականից տարբերվող մոտեցումներ, որտեղ ամենակարևոր կետը դասավանդող-սովորող ամուր կապի ստեղծումն է անգամ հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա։ Uteach-ը կոտրում է բոլոր սահմանները՝ կենտրոնացնելով կողմերի հնարավորություններն ու ուժերը մեկ վայրում։

Մեդիան մեր մասին

Սկսեք հենց հիմա ,քանի որ ժամանակը սպասել չի սիրում, իսկ Uteach-ը կլինի վստահելի ընկեր Ձեր հաջողության կերտման ճանապարհին։

Փորձիր անվճար